12:17 30.06.2023
Ոչ միայն բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերում, այլ նաև քաղաքային համայնքների որոշ դպրոցներում առկա է ուսուցիչների համալրման խնդիր, և որոշ առարկաների դասավանդման անհնարինության արդյունքում խախտվում է երեխաների կրթության իրավունքը: Ուստի, համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի՝ դպրոցում աշխատելու հնարավորություն է տրվել բարձրագույն կրթություն ստացած այն մասնագետներին, որոնք չունեն մանկավարժի որակավորում, սակայն ձեռք բերած 30 կրեդիտների շնորհիվ հնարավորություն կստանան դասավանդել դպրոցներում։
Այսպիսով, եթե առնվազն երկու անգամ հայտարարված մրցութի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը մնում է չլրացված, ապա այդ տեղի համար կարող է դիմել նաև տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված կազմակերպության (կազմակերպությունների), այդ թվում՝ բուհի առաջարկած համապատասխան կրթական ծրագրի միջոցով մանկավարժության առնվազն 30 կրեդիտ ունեցող անձը:
ԿԳՄՍ նախարարի հրամաններով մանկավարժի որակավորում չունեցող անձանց առնվազն 30 կրեդիտ տրամադրելու նպատակով մինչ այժմ երաշխավորվել են Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Գորիսի պետական համալսարանի մշակած ծրագրերը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հունիսի 29-ի թիվ 971-Ա/2 հրամանով այդ նպատակով գործածության են երաշխավորվել նաև Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ներկայացրած 30 կրեդիտի շնորհման միջոցով մանկավարժի հավաստագրման դասընթացի մոդուլները:
Իրականացվող դասընթացները և հատկացվող կրեդիտներն են՝
Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը մասնագիտական ոլորտում (3 կրեդիտ – 20 ժամ՝ լսարանային, 70 ժամ՝ ինքնուրույն և արտալսարանային)
Մանկավարժություն և տարիքային զարգացման հոգեբանություն (10 կրեդիտ – 50 ժամ՝ լսարանային, 250 ժամ՝ ինքնուրույն և արտալսարանային)
Մանկավարժություն (20 ժամ -6 կրեդիտ), Տարիքային զարգացման հոգեբանություն (6 ժամ – 1 կրեդիտ), Գնահատում (8 ժամ – 1 կրեդիտ), Ներառական կրթություն (6ժամ – 1 կրեդիտ), 21-րդ դարի հմտություններ (10 ժամ-1 կրեդիտ),
Մասնագիտական զարգացում՝ դասավանդման մեթոդիկա (10 կրեդիտ – 40 ժամ՝ լսարանային, 260 ժամ՝ ինքնուրույն և արտալսարանային)
Հանրակրթության բնագավառի օրենսդրություն (1 կրեդիտ – 5 ժամ՝ լսարանային, 25 ժամ՝ ինքնուրույն և արտալսարանային)
Հետազոտական աշխատանք (3 կրեդիտ – 5 ժամ՝ լսարանային, 85 ժամ՝ ինքնուրույն և արտալսարանային)
Մանկավարժական պրակտիկա (3 կրեդիտ՝ 20 ժամ՝ լսարանային, 70 ժամ՝ ինքնուրույն և արտալսարանային):
15:35 05.08.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...
15:20 05.08.2025
ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառըArca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...