Պաշարված Արցախից դիմում եմ ձեզ` կարևորեցեք այդ ամենը ու պայքարե՛ք մեր ու ձեր իրավունքների համար. Արցախի ԱԺ նախագահի ուղերձը ՝ ՀՀ Սահմանադրության օրվա առիթով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+18.09 oC

Պաշարված Արցախից դիմում եմ ձեզ` կարևորեցեք այդ ամենը ու պայքարե՛ք մեր ու ձեր իրավունքների համար. Արցախի ԱԺ նախագահի ուղերձը ՝ ՀՀ Սահմանադրության օրվա առիթով

20:17 05.07.2023

ՀՀ  Սահմանադրության օրվա առիթով Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասված է․

«Սիրելի հայրենակիցներ
Հուլիսի 5-ը Հայաստանի Հանրապետության Սահմանդրության օրն է: Ուզում եմ շնորհավորել ձեզ այդ կարևոր օրվա կապակցությամբ:
 Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը:Այն  արժեքաբանական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման հիմնական սկզբունքները:
Դեռևս Ք.ա. 4-րդ դարում անտիկ հույն մտածող Արիստոտելը «սահմանադրություն» հասկացությունն օգտագործում էր պետության կառուցվածքի, պետական իշխանության արդյունավետ կազմակերպման, նրա՝ ժողովրդավարական և արդարացի լինելու մասին խոսելիս։
Հայկական իրականությունում առանձնանում է 5-րդ դարում Վաչագան թագավորի նախաձեռնությամբ ընդունված «Կանոնական սահմանադրությունը»: Հատկանշական է, որ այն մշակվել և ընդունվել է ժամանակի աշխարհիկ և հոգևոր իշխանության ներկայացուցիչների լայն ընդգրկմամբ։
Ասել է թե վաղ ժամանակներից է գիտակցվել պետության ամրապնդման գործում Սահմանդրության կարևորությունը՝ երկրի ներքին կյանքի կանոնակարգման ու արտաքին հարաբերությունների հաստատաման տեսանկյունից:
 Հայաստանի մերօրյա Սահմանադրությունը ստեղծվել է անկախության վերականգնմամբ, այն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով։
Այդ օրվանից հուլիսի 5-ը դարձավ պետական տոն, քանզի ընդունված փաստաթուղթը ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները:
Ուզում եմ կրկին շնորհավորել Հայաստանի բոլոր քաղաքացիներին այդ  տոն օրվա կապակցությամբ ու հորդորել հավատարիմ մնալ երկրի հիմնական օրենքի դրույթներին:
Տեր կանգնեք Սահմանադրությամբ նախանշված ձեր իրավունքներին, կատարեք Սահմանադրությամբ նախանշված պարտավորությունները: Յուրաքանչյուր քաղաքացու  պարտքն է հարգել Սահմանադրությունը՝ անհրաժեշտության դեպքում բարելավելով և կատարելագործելով այն: Դա կարևոր է հատկապես այս բարդ ժամանակներում, երբ վտանգված են հայկական պետականության հիմքերը, քաղաքացու՝ իր հողում ազատ ապրելու իրավունքը :
Պաշարված Արցախից դիմում եմ ձեզ կարևորեցեք այդ ամենը ու պայքարեք մեր ու ձեր իրավունքների համար»:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.05.2025

SHANTNEWS

Ուկրաինան արտաքսում է երկու հունգարացի դիվանագետների

21:49 09.05.2025

Ուկրաինան արտաքսում է երկու հունգարացի դիվանագետների

Ուկրաինայում Հունգարիայի դեսպանը կանչվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն։ Կիևը որոշել է արտաքսել երկու հունգարացի դիվանագետների։ Այս մասին X-ում հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան։ «Երկու հունգարացի դիվանագետներ պետք է լքեն մեր երկիրը 48 ժամվա ընթացքում։ Մենք հենց նոր կանչեցինք Հունգարիայի դեսպանին արտաքին գործերի նախարարություն և նրան հանձնեցինք համապատասխան նոտա: Մենք գործում ենք Հունգարիայի […] ...

Առևտրաժամանցային կենտրոնի տանիքում բռնկված հրդեհը մարվել է (թարմացված)

21:34 09.05.2025

Առևտրաժամանցային կենտրոնի տանիքում բռնկված հրդեհը մարվել է (թարմացված)

Մայիսի 9-ին, ժամը 16։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ […] ...

Մեքսիկան դատի է տվել Google-ին՝ Մեքսիկական ծոցի անվանափոխության համար

21:18 09.05.2025

Մեքսիկան դատի է տվել Google-ին՝ Մեքսիկական ծոցի անվանափոխության համար

Մեքսիկայի իշխանությունները դատական ​​հայց են ներկայացրել Google-ի դեմ՝ Google Maps ծառայությունում Մեքսիկական ծոցը Ամերիկյան ծոց անվանափոխելու համար։ Այս մասին հայտարարել է լատինաամերիկյան երկրի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ «Դատական ​​հայցն արդեն ներկայացվել է, … և այն դեռևս քննության փուլում է: Մենք միայն ուզում ենք, որ ԱՄՆ կառավարության հրամանը (խմբ.Մեքսիկական ծոցը Ամերիկյան ծոց վերանվանելու) կատարվի։ Ամերիկյան ծոցի վերաբերյալ […] ...

Սուպերհամակարգիչը նշել է Եվրոպա լիգայի եզրափակչի ֆավորիտին

21:01 09.05.2025

Սուպերհամակարգիչը նշել է Եվրոպա լիգայի եզրափակչի ֆավորիտին

Opta սուպերհամակարգիչը անվանել է 2024/25 թվականների Եվրոպա լիգայի եզրափակչի ֆավորիտին, որտեղ կմրցեն երկու անգլիական թիմեր՝ «Տոտենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այս մասին հաղորդում է Opta Sports -ը: «Տոտենհեմը» գավաթը նվաճելու 49.3% հավանականություն ունի, մինչդեռ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 50.7%: Այս թվերը ստացվել են եզրափակիչի 10,000 սիմուլյացիաների անցկացման արդյունքում։ ՈՒԵՖԱ Եվրապա լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 21-ին Իսպանիայի Բիլբաո […] ...

Հայտնի է Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը

20:39 09.05.2025

Հայտնի է Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը տեղի կունենա մայիսի 11-ին Օմանում։ «ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը կսկսվի կիրակի օրը։ Օմանցի ընկերները մեզ հարցրին կիրակիի մասին, և մենք մեր համաձայնությունը հայտնեցինք։ Ըստ երևույթին, նրանք խոսել են նաև մյուս կողմի հետ, […] ...

BACK_TO_TOP