Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում սուբվենցիոն նոր ծրագրերի համար կհատկացվի ևս 1 մլրդ 623 մլն դրամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+37.09 oC

Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում սուբվենցիոն նոր ծրագրերի համար կհատկացվի ևս 1 մլրդ 623 մլն դրամ

17:00 06.07.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը:

Նիստի սկզբում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և այլ հարցերի:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, համայնքներին ՀՀ պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետների աշխատակազմերին 2023 թվականին կհատկացվի 1,623,294.4 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով: Նախագծի ընդունումը պայմանավորված է համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ:

Թեմայի առնչությամբ, վարչապետը հրապարակել է մարզերում ֆինանսավորվող ծրագրերը.

«Արարատի մարզ՝ Արարատ խոշորացված համայնքի Նոյակերտ բնակավայրում ջրամատակարարման բարելավում է իրականացվում, և ենթածրագրի ավարտական փուլն ենք ֆինանսավորում: Արարատի մարզում՝ կրկին Արարատ բնակավայրում Կայարանային փողոց, Կայարանային նրբանցք, Գայի փողոց հատվածի, Իսակով փողոց, Իսահակյան փողոց հատվածի, Գրիգորյան փողոց, Սայաթ Նովա փողոց, Օղակաձև փողոց, Արարատյան փողոց, Պարույր Սևակի փողոց հատվածի, Հաղթանակ փողոց հատվածի, Րաֆֆի փողոց հատվածի, Թևոսյան փողոց հատվածի, Կոլխոզնիկների փողոց հատվածի ասֆալտապատման աշխատանքների երկրորդ փուլն է իրականացված:

Արտաշատ խոշորացված համայնքի, Արտաշատ բնակավայրի փողոցների նորոգման ասֆալտապատման աշխատանքներ, Իսակովի, Սպանդարյանի փողոցների հատվածներ, Մռավյանի, Իսահակյանի փողոցների հատվածներ, Օրբելի, Աճառյանի, Արազի փողոցներ, Հակոբյան, Աթարբեկյան, Մյասնիկյան, Լուսինյան փողոցների հատվածներ, Պատկանյան բակային պանթեոնի հատված, Արարատյան 3.5, Ներսիսյան 7, 11, Թովմասյան, Աթարբեկյան շենքերի բակային հատվածներ: Բարեկարգման մասին է խոսքը: Արտաշատ համայնքի կոմունալ սպասարկման կարիքների համար մեքենասարքավորումների և տեխնիկայի ձեռքբերում, մասնավորապես՝ 2 աղբատար մեքենա և մեկ ջրցան մեքենա:

Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Գետաշեն բնակավայրի փողոցների ցածր ճնշման գազատարի կառուցում: Ավարտված է ծրագիրը, իսկ Արտաշատի ծրագիրը 85 տոկոսն արված է, արդեն ավարտական փուլում է:

Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում, Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի մարզադահլիճի տարածքի պարսպապատում և բակի սալարկում, Տաշիր համայնքի Ձորամուտ և Պետրովկա բնակավայրերի գազիֆիկացում, Տաշիր համայնքի Սարատովկա և Մեղրահովիտ բնակավայրեր տանող ճանապարհների, Տաշիր քաղաքի Ջահուկյան, Գետափնյա, Էրեբունի և Մաշտոց փողոցների մայթերի վերանորոգում՝ սալարկմամբ:

Կոտայքի մարզ՝ Հրազդան համայնքի, Բաղրամյան թաղամասի 5-րդ փողոցի թիվ 7.1 հասցեում գտնվող թիվ 11 մանկապարտեզի և թիվ 6 մանկապարտեզի հիմնանորոգում, թիվ 8 մանկապարտեզի վերանորոգում, թիվ 4 մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի միջանցքի հիմնանորոգման ու վերանորոգման աշխատանքների իրականացում և թիվ 15 մանկապարտեզի կոյուղու ցանցի կառուցում: Աշխատանքներն այս փաթեթի 80 տոկոսով կատարված են: Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի բնակավայրի խմելու ջրի համակարգում քլորակայանի, Գեղարդ, Հացավան և Գեղադիր բնակավայրերում ջրագծերի կառուցում: Ծրագիրն ավարտված է:

Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի փողոցների և բակերի հիմնանորոգում, մասնավորապես՝ Գարեգին Նժդեհ փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքների, Երկաթուղայինների փողոցի թիվ 7, 9, 11, 13, 15 շենքերի բակերի, Արամ Մանուկյանի արձանի և Կապան մոլի միջանկյալ հատվածի, Երկաթուղայինների փողոցի 3-րդ նրբանցքի հիմնանորոգում, Հարությունյան փողոցի թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 8 շենքերի բակերի և Շահումյան փողոցի թիվ 37, 38 շենքերի բակերի, Սպանդարյան 4-րդ նրբանցքի հիմնանորոգում:

Վայոց ձորի մարզ՝ Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի 11-րդ փողոցի թիվ 9 հասցեում գոյություն ունեցող մշակույթի տան վերահատակագծում և կցակառույցի իրականացում: Վայք համայնքի Իսրայել Օրի փողոցի ասֆալտապատում: Արենի համայնքի Արենի բնակավայրում Երիտասարդական կենտրոնի մասնակի հիմնանորոգում: Նախկին ճաշարանի շենքում է տեղակայված: Եղեգնաձոր համայնքի, Եղեգնաձոր բնակավայրի Գլաձորյան, Կամոյի, Չալաբյան, Մշեցու, Թամանցիներ, Չարենց փողոցների, Հարավ-արևմտյան թաղամասի, Բաղդասարյան, Վարդան զորավար, Օրբելի 510 մետրանոց հատվածի, Արսենյան նրբանցքի 230 մետր հատվածի, Գագարին փողոցների Գլաձոր բնակավայրի ներհամայնքային փողոցների լուսավորության ցանցի կառուցում և Արենի համայնքի բնակավայրում Նորավանքի ձոր տարածքում խմելու ջրի ՕԿՋ-ի և արտաքին ցանցի 2.5 կիլոմետր հատվածի կառուցում: Ծրագրերը հիմնականում կամ ավարտված են կամ ավարտական փուլում են 70 տոկոսից բարձր, ըստ այս փաստաթղթի, կատարողական ունենք»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Le Monde. Ուկրաինացիները լքում են ԱՄՆ-ն Թրամփի միգրացիոն քաղաքականության պատճառով

18:00 13.07.2025

Le Monde. Ուկրաինացիները լքում են ԱՄՆ-ն Թրամփի միգրացիոն քաղաքականության պատճառով

ԱՄՆ տեղափոխված ուկրաինացիները վերադառնում են Եվրոպա՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք երկրի միգրացիոն քաղաքականության փոփոխություններից հետո դժվարությունների հանդիպելուց հետո, հաղորդում է Le Monde-ը։ «Մի օր մենք դարձանք Միացյալ Նահանգների օրինական բնակիչներ, հաջորդ օրը՝ անօրինական», – ասել է միգրանտ Քսենիա Լևչենկոն։ Թերթի տվյալներով՝ ուկրաինացիների ԱՄՆ-ից հեռանալը կապված է Ջո Բայդենի կառավարման օրոք սկսված՝ Ուկրաինայի քաղաքացիների ընդունելության հատուկ […] ...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հուլիսի 14-ին ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետ

17:40 13.07.2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հուլիսի 14-ին ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 14-15-ը Միացյալ Նահանգներում բանակցություններ կվարի նախագահ Դոնալդ Թրամփի և այլ պաշտոնատար անձանց հետ, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 14-15-ը կայցելի Վաշինգտոն։ Նա կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի , պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի, ինչպես նաև Կոնգրեսի անդամների հետ», – ասվում […] ...

Օդերևութաբանները հայտնել են Ճապոնիայի հարավում սեյսմիկ ակտիվության աճի մասին

17:20 13.07.2025

Օդերևութաբանները հայտնել են Ճապոնիայի հարավում սեյսմիկ ակտիվության աճի մասին

Հունիսի վերջից ի վեր Ճապոնիայի հարավում գտնվող Տոկարա կղզիների շրջանում տեղի է ունեցել ավելի քան 1900 երկրաշարժ, հաղորդում է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը։ Հունիսի 21-ից, երբ տարածքում սկսեց դիտվել սեյսմիկ ակտիվության աճ, գրանցվել է 1 մագնիտուդից ավելի ուժգնությամբ ավելի քան 1900 երկրաշարժ։ Հուլիսի սկզբին այստեղ տեղի ունեցավ 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվում էր 20 կիլոմետր խորության […] ...

«Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 2 ժամ է՝ որոնում են կորած 4-ամյա աղջնակին

17:05 13.07.2025

«Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 2 ժամ է՝ որոնում են կորած 4-ամյա աղջնակին

Այսօր՝ հուլիսի 13-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում, ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4 տարեկան երեխա է կորել։ Ինչպես դեպքի վայրից […] ...

Fars. Իրանի նախագահը վիրավորվել է հունիսի 16-ին՝ Թեհրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի ժամանակ

16:30 13.07.2025

Fars. Իրանի նախագահը վիրավորվել է հունիսի 16-ին՝ Թեհրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի ժամանակ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և մի քանի այլ պաշտոնյաներ թեթև վնասվածքներ են ստացել ոտքի շրջանում Իսրայելի կողմից Թեհրանում գտնվող այն շենքի վրա հարձակումից հետո, որտեղ տեղի էր ունենում Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը: Նշվում է, որ շենքից տարհանման ժամանակ վիրավորվել են Իսլամական Հանրապետության նախագահը և մի քանի այլ պաշտոնյաներ։ Գործակալության […] ...

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

16:12 13.07.2025

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 14-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեմաստիա վարչական շրջանում․ մասնավորապես՝  Սարգսյան, Վանթյան, Օհանով փողոցներում և Իսկաովի պողոտայի մի շարք հասցեներում  գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP