Ի՞նչ է նշանակում Արցախի շրջափակման հարցին Զախարովայի անդրադարձը. նոր զարգացումներ են հասունանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+10.09 oC

Ի՞նչ է նշանակում Արցախի շրջափակման հարցին Զախարովայի անդրադարձը. նոր զարգացումներ են հասունանում

22:12 06.07.2023

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման թեմային:  Մարիա Զախարովան հերթական անգամ կոչ է արել Բաքվի իշխանություններին անհապաղ բացել Լաչինի միջանցքը:

Ինչ-որ նոր բան ասե՞լ է Զախարովան, թե՞ սա ընդամենը նրա հերթական կոչն է եղել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Այստեղ արժե նկատել, թե ինչ ֆոնի վրա է տեղի ունենում այս հայտարարությունը: Մի քանի օր առաջ Ստեփանակերտը պաշտոնապես հաստատեց տեղեկությունն այն մասին, որ Վաշինգտոնից առաջարկ էր ստացվել Բաքվի հետ ամերիկյան միջոնորդությամբ բանակցելու վերաբերյալ, և որ ղարաբաղյան կողմը մերժել է այս առաջարկը՝ հաշվի առնելով այն, որ օրակարգում Ադրբեջանի թելադրած հարցերն էին, այն է՝ Ադրբեջանի կազմում ինտեգրվելու գաղափարը: Հավանաբար Մոսկվայում գնահատել էին այն փաստը, որ Արցախը մերժել էր ամերիկացիների այս առաջարկը:

Դրան հետևել էր տեղեկությունն այն մասին, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նամակով դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Դրան հետևեց Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցը, որը, ինչպես հաստատվեց, տեղի էր ունեցել Արայիկ Հարությունյանի խնդրանքով, և, ըստ էության, հաստատվում են նաև տեղեկություններն այն մասին, որ Պուտինն ու Փաշինյանը քննարկում էին հենց Արայիկ Հարությունյանի դիմումը՝ Վլադիմիր Պուտինին: Այնուհետև դրան հետևեց տեղեկությունն այն մասին, որ շատ շուտով տարածաշրջան կայցելի ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Իգոր Խավաևը՝ արցախյան խնդրի բանակցություններով և որ սկզբից կայցելի Բաքու, հետո՝ Երևան: Այս փաստերի շարքը վկայում է այն մասին, որ ինչ-որ նոր զարգացումներ են հասունանում:

Եվ ահա այս քաղաքական ֆոնի վրա է հնչել Մարիա Զախարովայի այսօրվա հայտարարությունը, որը, փաստորեն, կարևոր է հենց այդ ֆոնին, քան ինքը՝ հայտարարությունը: Նա որևէ նոր բան չի ասել, նախ ասել է, որ Ռուսաստանը մտահոգություն է հայտնում հաճախակի դարձած հրադադարի խախտման կապակցությամբ, Լաչինի միջանցքի փակ լինելու հանգամանգով, ինչը հարուցել է հումանիտար ծանր  իրավիճակ, երբ արդեն ռեալ վտանգ կա, որ մարդիկ մնան առանց սննդամթերքի և դեղորայքի և ի վերջո կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ բացել Լաչինի միջանցքը: Հետաքրքիր է նաև, երբ հարց էին տվել, թե ինչպիսին կլինի ռուս խաղաղապահների գործողությունները, եթե Արցախի նկատմամբ Ադրբեջանն իրեն թույլ տա ռազմական ագրեսիա, Զախարովան ասել է հետևյալը. «կախված կլինի հողի վրա իրական իրավիճակից և կբխի ձեռք բերված համաձայնություններից»:

Իսկ ամենահետաքրքիրը, կարծում եմ, այն է, թե Զախարովայի խոսքերն ինչպես են մեկնաբանել ադրբեջանական՝ հատկապես Ալիևի վարչակազմի կողմից վերահսկվող լրատվամիջոցները: «Հաքին Ազ»-ն այս թեմային վերաբերող իր հոդվածը վերնագրել է հետևյալ կերպ. «Մոսկվան վերջնագիր է ներկայացնում Բաքվին՝ պահանջելով ապաշրջափակել Լաչինի միջանցքը»: Կարծում եմ՝ այս վերնագիրն ինքնին խոսում է և մեզ շատ բան է թույլ տալիս կռահել» ,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Արցախում իշխանությունները ինչ-որ սպասելիքներ ունեն Արայիկ Հարությունյանի՝ Պուտիին ուղված նամակից: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP