13:51 07.07.2023
ՀՑԹԻ թանգարանային ֆոնդերում պահվող Հայոց ցեղասպանությունը վերապրած Գրիգոր Խաշխաշյանի հուշագրությունը պատմում է իրենց բազմանդամ գերդաստանի պատմությունը, որը նույնպես Հայոց ցեղասպանության պատմության արժեքավոր աղբյուրներից է:
Գրիգոր Խաշխաշյանը ծնվել է 1903 թ. Սեբաստիա նահանգի Շարքշլար քաղաքի Կեմերեկ գյուղում, արհեստավորի ընտանիքում: Գրիգորի պապը՝ յոթ զավակների հայր Համբարձումը, Կյուրին քաղաքից էր այդտեղ տեղափոխվել:
1915 թ. ապրիլ ամսից թուրք կառավարությունը սկսում է հավաքագրել գյուղի աչքի ընկնող, խելացի և ունևոր մարդկանց: Այնուհետև նրանց տարբեր ուղղություններով զանազան պատճառաբանություններով դուրս հանելով գյուղից՝ սպանում են:
Գրիգորը, չնայած իր փոքր տարիքին, նկատել էր, որ թուրքերը նախապես ընտրում էին սարերի և ձորերի միջով անցնող այնպիսի ճանապարհներ, որտեղից ոչ մի հնար չկար փախչելու: Գրիգորը ականատես է լինում իրենց քարավանի կողոպուտին, որից հետո անպաշտպան ու հյուծված ժողովրդին քշում են դեպի խոր ձորերը և առանց մի հրացանի գնդակ արձակելու բութ գործիքներով սկսում են զանգվածաբար սպանել։
«Ո՛չ խիղճ, ո՛չ Աստուած, ո՛չ էլ մարդկային զգացմունք չկար թուրքերի մոտ: Մեծ թէ փոքր նրանց համար մէկն էր միմիայն ջարդել՝ ինչպես գայլը ոչխարին ջարդում է»:
Գրիգորին փրկելու համար մայրը նրան հանձնում է մի թուրքի: Գրիգորին անվանափոխում են և տալիս են Ահմեդ անունը: Գրիգորը պատմում է, որ իրեն հասակակից շատ երեխաների նույնպես անվանափոխում էին և տալիս թուրքական անուններ և դժվար էր դիմագծերից կռահել նրանց հայ լինելը: Միայն խոսակցությունների ընթացքում էր հնարավոր լինում պարզել:
1915 թվականը Գրիգորը հիշում է որպես իր մանկության ամենադաժան տարի.
«Ես զգացի բոլոր տեսակի զրկանքներ, տառապանքները, չարքաշ կյանքը, որբությունը, մորից, հորից զրկվելու դառն հետեվանքնէրը, որոնք դեռ նոր էին սկսում իմ բաղդի հետ։ 1915 թիվը ինձ համար դարձավ չարքաշ աշխատանքի դպրոց, գոյության դպրոց, ապրելու համար՝ պայքարի դպրոց»:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...