17:46 07.07.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր միջոցառմանը:
Նախագահը շնորհավորել է ԲՈՒՀ-ի շրջանավարտներին և հաջողություններ մաղթել հետագա ուսման և աշխատանքային գործունեության մեջ: Իր խոսքում Վահագն Խաչատուրյանը մասնավորապես ասել է.
«Կյանքում ամենակարևորը, որ գնահատվում է մարդկանց մեջ գիտելիքն ու պրոֆեսիոնալիզմն է: Ամեն օր, ամեն վայրկյան մենք, անկախ տարիքից, մեր ունեցած գիտելիքը պետք է հարստացնենք, նույնիսկ փոքր քանակությամբ: Հատկապես այս ժամանակաշրջանում, երբ զարգացումը շատ արագ է տեղի ունենում, երբ առօրյա կյանքում կամ ընդհանրապես փոփոխությունները լինում են ամեն վայրկյան, մենք պետք է անընդհատ գիտելիք ձեռք բերենք և այն կարողանանք «մարսել», որպեսզի կարողանանք այս արագ զարգացող միջավայրում մեր տեղն ունենանք, գնահատենք ինքներս մեզ և մեր ժամանակը: Հիմա ավելի մեծ խնդիր է նաև՝ կարողանալ «մարսել» այն գիտելիքները, որոնք ստանում ենք: Այս ինֆորմացիոն դարաշրջանում՝ շատ դժվար է առաջնային, երկրորդային տեղեկությունները տարանջատել, սակայն սա նույնպես պետք է կարողանաք անել: Հույս ունեմ, որ ձեր դասախոսներն այս հարցում ևս կարողացել են ձեզ օգնել և առաջնորդել:
Երբևիցե չհուսահատվեք: Միշտ հիշեք, որ ցանկացած ծանր վիճակից դուրս գալու լուծում կա: Սրանք խոսքեր չեն, որ ձեզ հուսադրեն, դա է իրականությունը, որը հնչեցնում է մեկը, ով ունի մարդկային սովորական կյանքի փորձ, որը փորձում եմ փոխանցել ձեզ: Նույնիսկ ամենածայրահեղ ծանր վիճակում միշտ լուծումներ գտնվում են: Դուք պատրաստ եղեք, որ այդ լուծումները ինքներդ եք գտնելու, հույսը դրեք ձեր վրա: Իհարկե, ձեզ օգնողներ միշտ կլինեն, ձեր ծնողները, դասախոսները, հարազատները, ընկերները, մտերիմները ձեր կողքին են լինելու, բայց հիշեք, որ հաջողության գրավականը նրանում է, որ դուք վստահեք ինքներդ ձեզ, պատրաստ լինեք դժվարություններ հաղթահարել: Սա շատ կարևոր է, որովհետև երիտասարդ տարիքում ցանկացած փոքր դժվարություն թվում է անհաղթահարելի և հուսահատություն է առաջացնում, բայց հավատացեք, որ դրանք վայրկյաններ են, որոնք պետք է մոռանալ:
Իմացեք նաև, որ երջանիկ են այն ժողովուրդները, որոնք ունեն ինքնիշխան պետություն: Փառք Աստծո, Հայաստանի Հանրապետությունը 1991 թվականից կա և շարունակելու է գոյություն ունենալ և Հայաստանի ապագան արդեն գտնվում է ձեր ձեռքերում, և դուք եք լինելու Հայաստանի ապագան կերտողները: Սա ևս շատ պատասխանատու խնդիր է, որ դուք պետք է կարողանաք լուծել, և այն գիտելիքը, որ ստացել եք նաև այդ նպատակին ծառայեցնեք:
Հավատացնում եմ ձեզ, որ այն, ինչ մենք 1991 թվականին երազում էինք անկախ պետություն ունենալու առումով, չէինք պատկերացնում, որ այսպիսին կլինի՝ իր դժվարություններով, խնդիրներով, հաջողություններով, անհաջողություններով, ամեն ինչով: Սակայն փաստորեն մենք արդեն 32 տարի շարունակում ենք մեր ճանապարհը: Այսօր, այս պահին մենք դժվարությունների մեջ ենք: Սակայն դա չի նշանակում, որ այդ դժվարություններն անհաղթահարելի են: Ե՛վ որպես պետություն, և՛ որպես պետության համար պատասխանատուներ, մենք, իրականում, ամեն ինչ անելու ենք, որ ի վերջո բոլորս ապրենք բարեկեցիկ երկրում, որտեղ ամենակարևոր արժեքներն են՝ ազատությունը և դրա հետ միասին նաև պատասխանատվությունը, ժողովրդավարությունը: Սրանք պարզապես խոսքեր չեն, այլ այն հիմնական գաղափարախոսական հենքերն են, որի հիման վրա մեր պետությունն այսօր կարող է առաջ գնալ: Մենք չունենք բնական ռեսուրսներ, կամ ունենք շատ քիչ քանակությամբ, բայց ունենք մարդիկ, որոնք ունեն միտք, գիտելիք, հնարավորություն, կարողություն, որպեսզի մեր երկիրն իսկապես դարձնեն այնպիսի երկիր, որտեղ ապրողները լինեն երջանիկ: Այսինքն՝ բարեկեցիկ երկիր ունենալու խնդիրը մենք պետք է կարողանանք լուծել, և այդ գործում ձեր դերը շատ ավելի է մեծանալու: Վստահ եմ, որ դուք կայանալու եք որպես լավ մասնագետներ, ունենալու եք հաջողություններ: Վստահ եմ նաև՝ դուք ավելի լավ եք կառավարելու մեր երկիրը և այն երազանքները, որոնք մեր սերունդը, իմ սերունդը չկարողացավ իրականություն դարձնել, դուք իրականություն եք դարձնելու:
Կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում հաջողություններ»:
17:20 13.07.2025
Օդերևութաբանները հայտնել են Ճապոնիայի հարավում սեյսմիկ ակտիվության աճի մասինՀունիսի վերջից ի վեր Ճապոնիայի հարավում գտնվող Տոկարա կղզիների շրջանում տեղի է ունեցել ավելի քան 1900 երկրաշարժ, հաղորդում է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը։ Հունիսի 21-ից, երբ տարածքում սկսեց դիտվել սեյսմիկ ակտիվության աճ, գրանցվել է 1 մագնիտուդից ավելի ուժգնությամբ ավելի քան 1900 երկրաշարժ։ Հուլիսի սկզբին այստեղ տեղի ունեցավ 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվում էր 20 կիլոմետր խորության […] ...
16:30 13.07.2025
Fars. Իրանի նախագահը վիրավորվել է հունիսի 16-ին՝ Թեհրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի ժամանակԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և մի քանի այլ պաշտոնյաներ թեթև վնասվածքներ են ստացել ոտքի շրջանում Իսրայելի կողմից Թեհրանում գտնվող այն շենքի վրա հարձակումից հետո, որտեղ տեղի էր ունենում Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը: Նշվում է, որ շենքից տարհանման ժամանակ վիրավորվել են Իսլամական Հանրապետության նախագահը և մի քանի այլ պաշտոնյաներ։ Գործակալության […] ...
16:12 13.07.2025
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 14-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեմաստիա վարչական շրջանում․ մասնավորապես՝ Սարգսյան, Վանթյան, Օհանով փողոցներում և Իսկաովի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
16:00 13.07.2025
Վրաստանում կարծում են, որ ԵՄ նախարարների հայտարարությունը ներկայացնում է «կոպիտ և անարդար» ճնշում վրաց ժողովրդի վրաԻշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհուրդը բացասաբար է գնահատել ԵՄ 17 երկրների և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը, որում նրանք մտահոգություն էին հայտնում Վրաստանում քաղաքական իրավիճակի վատթարացման վերաբերյալ։ Իշխող կուսակցությունը կարծում է, որ հայտարարությունը ներկայացնում է «կոպիտ և անարդար» ճնշում վրաց ժողովրդի և վրացական ժողովրդավարության վրա։ «Վրաց ժողովրդի վրա հարձակումն ունի միայն մեկ […] ...
15:19 13.07.2025
Վարչապետը ներկա է գտնվել Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողությանը: Երկհարկանի երաժշտական դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների համար ծախսվել է ավելի քան 344 մլն դրամ: Շենքի կառուցման ծրագիրն իրականացրել է Հայաստան համահայկական հիմնադրամը, իսկ երաժշտական գործիքներն ու տեխնիկական այլ սարքավորումները հատկացրել է Կառավարությունը: Ընդհանուր առմամբ դպրոցից կարող […] ...
15:12 13.07.2025
Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-16-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանովԵրևանում հուլիսի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-17-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ Մարզերում հուլիսի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ին կեսօրից հետո, 16-ին գիշերը և կեսօրից հետո, 17-18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում […] ...