Կառավարության ֆինանսավորմամբ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Արագածոտնի մարզի մի շարք դպրոցներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+39.09 oC

Կառավարության ֆինանսավորմամբ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Արագածոտնի մարզի մի շարք դպրոցներում

19:35 08.07.2023

Կառավարության «Կրթական օբյեկտների շենքային պայմանների բարելավում» ծրագրի շրջանակներում Արագածոտնի մի շարք դպրոցներում վերանորոգման ծավալուն աշխատանքներ են ընթանում, իսկ որոշներն արդեն ավարտվել են, ինչը գեղեցիկ առիթ է դարձել կարմիր ժապավեններ կտրելու և մշակութային միջոցառումներ նախաձեռնելու։

Այս կապակցությամբ, մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հրավերով,Արագածոտնի մարզում էին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը, Մարիամ Պողոսյանը, Գայանե Եղիազարյանը, որոնք ծանոթացել են Արտենիի թիվ 1 միջնակարգ և Արտենիի հիմնական դպրոցներում Կառավարության ֆինանսական միջոցներով իրականացված աշխատանքներին, մասնավորապես, վերանորոգված միջանցքներին ու հանդիսությունների սրահին։

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը շնորհավորանքի խոսքում ընդգծել է, որ Կառավարության՝ դպրոցների շենքային պայմանների բարելավման ծրագրերը առանցքային նշանակություն ունեն կրթության զարգացման համատեքստում, և մարզպետի աշխատակազմն իր հերթին, իր լիազորությունների շրջանակում առավելապես աջակցում է ծրագրերի իրականացման ու պատշաճ կատարման գործընթացին։ Մասնավորապես, մարզպետի հանձնարարականով նախորդ տարի ստեղծված աշխատանքային խումբը գույքագրել է մարզի բոլոր դպրոցների խնդիրները՝ ըստ առաջնահերթության դրանց լուծում տալու նպատակով, ինչը հաջողությամբ կյանքի է կոչվում։

Սերգեյ Մովսիսյանը վստահություն է հայտնել, որ բարենորոգ ու ժամանակակից միջավայրը շահադրդելու է աշակերտներին ավելի լավ սովորելու, իսկ այս ծավալի դպրոցաշինական ծրագրերի արդյունքում առաջիկայում մարզն ունենալու է ժամանակակից կրթական միջավայր։

Թալին համայնքի տաղանդավոր աշակերտները հյուրերի ուշադրությանն են ներկայացրելիրենց ձեռքի աշխատանքները, հայրենասիրական պարային ու երաժշտական կատարումները, արժանացել են  հիացական ծափահարությունների։

Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը իր ելույթում ասել է, որ դպրոցի պայմանների բարելավումը ոչ միայն ուղղված է աշակերտների առաջադիմության բարձրացմանը, այլև նրանց մեջ ճաշակ ու էսթետ մարդու տեսակ ձևավորելուն և զարգացնելուն։

Կարմիր ժապավեն է կտրվել մարզի ևս 2 դպրոցներում, որոնք տոնել են  վերանորոգված մարզադահլիճների բացումը․ մինչ պատգամավորների այցը, մարզպետ Սերգեյ Մովսիսյանը Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ներկայացուցիչների հետ ներկա է գտնվել Դավթաշենի Ա․ Վարդանյանի անվան միջնակարգ և Ակունքի միջնակարգ դպրոցների մարզադահլիճների բացման արարողություններին, որոնք նշանավորվել ենմարզական ու մշակութային գեղեցիկ ցուցադրություններով։

Վերոնշյալ ծրագրի շրջանակում Կառավարությունը Արագածոտնի մարզի 15 դպրոցների համար տրամադրել է 230 մլն 624 հազար ՀՀ դրամ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:35 05.08.2025

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

15:28 05.08.2025

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

15:20 05.08.2025

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

Arca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...

SHANTNEWS

15:00 05.08.2025

SHANTNEWS

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

14:57 05.08.2025

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

Իսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

14:50 05.08.2025

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

BACK_TO_TOP