Նեապոլում հայ-իտալական գործարար համաժողովին ԲՏԱ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի հիմնական բաղադրիչները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+19.09 oC

Նեապոլում հայ-իտալական գործարար համաժողովին ԲՏԱ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի հիմնական բաղադրիչները

15:08 10.07.2023

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը հուլիսի 3-5-ը Իտալիայի Հանրապետության Նեապոլ քաղաքում մասնակցել է հայ-իտալական գործարար համաժողովին, որի ընթացքում քննարկվել են հայ-իտալական տնտեսական համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու և զարգացնելու ուղիները:

Հանդես գալով բացման խոսքով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի հիմնական բաղադրիչները, Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործընթացը, ձեռքբերումներն ու հեռանկարները: Դավիթ Սահակյանը նաև անդրադարձել է տեխնոլոգիական ոլորտում հայ-իտալական համագործակցության զարգացման հնարավորություններին:

Միջոցառմանը մասնակցել են նաև Իտալիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ջեորջիո Սիլին, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհաննեսյանը, Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, Նեապոլի քաղաքապետի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Ֆրանչեսկո Սենեզեն, իտալացի գործարարներ, WizzAir ընկերության ներկայացուցիչներ:

Համաժողովի մասնակիցներն իրենց ելույթներում ընդգծել են, որ հայ-իտալական հարաբերությունները չեն սահմանափակվում միայն տնտեսական կապերով, այլև զուգորդվում են գիտական և մշակութային շփումներով, նորարարությունների և տեխնոլոգիաների փոխանակմամբ:

Համաժողովի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել հայ-իտալական խորհրդարանական խմբի ղեկավար Ջուլիո Սենտեմերոյի հետ, քննարկվել են վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչների հետ հանդիպման և հետագա համագործակցությանն հնարավորությունները:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալը նաև այցելել է «Թեքնո» ընկերություն, որտեղ հանդիպում է ունեցել ընկերության հիմնադիր Ջիովաննի Լոմբարդիի հետ, ծանոթացել ընկերության գործունեությանը և քննարկել Հայաստանի հետ գործակցության հնարավորությունները:

Ընդհանուր առմամբ, Իտալիա կատարած այցի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակելու քայլերի հերթականության ճանապարհային քարտեզ՝ երկկողմ տեխնոլոգիական համագործակցությունն ակտիվացնելու և ընդլայնելու նպատակով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

22:01 25.06.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 25.06.2025

SHANTNEWS

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի  պատասխանը Տոպուրիային

21:53 25.06.2025

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 25.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:46 25.06.2025

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

21:37 25.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...

BACK_TO_TOP