Նախագահը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հետագա խթանմանն ուղղված հարցերի լայն շրջանակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+37.09 oC

Նախագահը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հետագա խթանմանն ուղղված հարցերի լայն շրջանակ

17:04 10.07.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպան Սերենադ Գամիլին:

Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և ի դեմս նրա՝ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին գալիք ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առթիվ և մաղթել շարունակական զարգացում ու բարգավաճում:

«Խնդրում եմ իմ ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել նաև հարգարժան նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին»,- ասել է նախագահը և ցանկություն հայտնել, որ երկու երկրների ղեկավարությունն անի ամեն հնարավորը՝ հայ-եգիպտական դարավոր բարեկամությունն առավել ամրապնդելու և զարգացնելու նպատակով:

Դեսպան Սերենադ Գամիլը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար:

«Սա, իրապես, մեծ պատիվ է մեզ համար, ինչը մենք շատ բարձր ենք գնահատում և արժևորում: Մեր նախագահի Հայաստան կատարած այցի ընթացքում մենք զգացինք այն պատմական հարաբերությունների խորությունը, որը առկա է մեր երկու երկրների ժողովուրդների, ինչպես նաև քաղաքական մակարդակում և բարձրաստիճան պաշտոնյաների միջև: Միևնույն ժամանակ, մենք շատ հպարտ ենք այն մեծ ուշադրության և հոգածության համար, որն ընձեռվում է հայ-եգիպտական հարաբերությունների խորացմանը: Շնորհակալություն ենք հայտնում այն ուշադրության համար, որ անձամբ Դուք ընձեռում եք այդ հարաբերություններին: Շնորհակալ ենք շնորհավորական ուղերձի և մեր նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին ողջույնի խոսքեր փոխանցելու համար»:

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա խթանմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարևորվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը: Շեշտվել է փոխայցելությունների դրական ազդեցությունը երկու երկրների տնտեսական ոլորտում և գործարար միջավայրում նոր հետաքրքրությունների առաջացման և կապերի սերտացման վրա:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Երևան-Կահիրե ուղիղ չվերթների իրականացման հնարավորությունների և հեռանկարների վերաբերյալ: Երկուստեք կարևորվել է աշնանը նախատեսված հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը, որը կնպաստի հայ-եգիպտական համատեղ օրակարգի հարստացմանը:

Կարևորվել է Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, վերականգնվող էներգիայի, առողջապահական և այլ ոլորտներում արդյունավետ փոխգործակցության առկա ներուժի լիարժեք իրականացմանն ուղղված ջանքերի խթանումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Le Monde. Ուկրաինացիները լքում են ԱՄՆ-ն Թրամփի միգրացիոն քաղաքականության պատճառով

18:00 13.07.2025

Le Monde. Ուկրաինացիները լքում են ԱՄՆ-ն Թրամփի միգրացիոն քաղաքականության պատճառով

ԱՄՆ տեղափոխված ուկրաինացիները վերադառնում են Եվրոպա՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք երկրի միգրացիոն քաղաքականության փոփոխություններից հետո դժվարությունների հանդիպելուց հետո, հաղորդում է Le Monde-ը։ «Մի օր մենք դարձանք Միացյալ Նահանգների օրինական բնակիչներ, հաջորդ օրը՝ անօրինական», – ասել է միգրանտ Քսենիա Լևչենկոն։ Թերթի տվյալներով՝ ուկրաինացիների ԱՄՆ-ից հեռանալը կապված է Ջո Բայդենի կառավարման օրոք սկսված՝ Ուկրաինայի քաղաքացիների ընդունելության հատուկ […] ...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հուլիսի 14-ին ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետ

17:40 13.07.2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հուլիսի 14-ին ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 14-15-ը Միացյալ Նահանգներում բանակցություններ կվարի նախագահ Դոնալդ Թրամփի և այլ պաշտոնատար անձանց հետ, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 14-15-ը կայցելի Վաշինգտոն։ Նա կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի , պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի, ինչպես նաև Կոնգրեսի անդամների հետ», – ասվում […] ...

Օդերևութաբանները հայտնել են Ճապոնիայի հարավում սեյսմիկ ակտիվության աճի մասին

17:20 13.07.2025

Օդերևութաբանները հայտնել են Ճապոնիայի հարավում սեյսմիկ ակտիվության աճի մասին

Հունիսի վերջից ի վեր Ճապոնիայի հարավում գտնվող Տոկարա կղզիների շրջանում տեղի է ունեցել ավելի քան 1900 երկրաշարժ, հաղորդում է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը։ Հունիսի 21-ից, երբ տարածքում սկսեց դիտվել սեյսմիկ ակտիվության աճ, գրանցվել է 1 մագնիտուդից ավելի ուժգնությամբ ավելի քան 1900 երկրաշարժ։ Հուլիսի սկզբին այստեղ տեղի ունեցավ 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվում էր 20 կիլոմետր խորության […] ...

«Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 2 ժամ է՝ որոնում են կորած 4-ամյա աղջնակին

17:05 13.07.2025

«Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 2 ժամ է՝ որոնում են կորած 4-ամյա աղջնակին

Այսօր՝ հուլիսի 13-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում, ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4 տարեկան երեխա է կորել։ Ինչպես դեպքի վայրից […] ...

Fars. Իրանի նախագահը վիրավորվել է հունիսի 16-ին՝ Թեհրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի ժամանակ

16:30 13.07.2025

Fars. Իրանի նախագահը վիրավորվել է հունիսի 16-ին՝ Թեհրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի ժամանակ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և մի քանի այլ պաշտոնյաներ թեթև վնասվածքներ են ստացել ոտքի շրջանում Իսրայելի կողմից Թեհրանում գտնվող այն շենքի վրա հարձակումից հետո, որտեղ տեղի էր ունենում Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը: Նշվում է, որ շենքից տարհանման ժամանակ վիրավորվել են Իսլամական Հանրապետության նախագահը և մի քանի այլ պաշտոնյաներ։ Գործակալության […] ...

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

16:12 13.07.2025

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 14-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեմաստիա վարչական շրջանում․ մասնավորապես՝  Սարգսյան, Վանթյան, Օհանով փողոցներում և Իսկաովի պողոտայի մի շարք հասցեներում  գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP