Ֆրանսիան կիսում է Բրիտանիայի գնահատականը ՌԴ դեմ մեղադրանքում. Մակրոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.29
  • 421.90
WEATHER
+15.09 oC

Ֆրանսիան կիսում է Բրիտանիայի գնահատականը ՌԴ դեմ մեղադրանքում. Մակրոն

13:14 15.03.2018

Ֆրանսիայի նախագահը կողմ է արտահայտվել Մեծ Բրիտանիայի այն դիրքորոշմանը, ըստ որի՝ Ռուսաստանը է կանգնած ռուս կրկնակի գործակալի թունավորման հետևում:

«Շաբաթվա սկզբից Բրիտանիան Ֆրանսիային միշտ տեղեկացրել է բրիտանական հետաքննիչների հավաքած փաստերի և այն տարրերի վերաբերյալ, որոնք ի ցույց են դնում Ռուսաստանի պատասխանատվությունը այդ հարձակման հարցում: Ֆրանսիան կիսում է Բրիտանիայի գնահատականը այն մասին, որ չկա այլ հստակ բացատրություն և իր համերաշխությունն է հայտնում իր դաշնակցին»,- հայտարարել է Մակրոնի գրասենյակը այսօր առավոտյան Ֆրանսիայի նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հեռախոսազրույցից անմիջապես հետո:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի մամուլի խոսնակը Մոսկվայի նկատմամբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի գործողությունները անվանել էր ֆանտազիայի քաղաքականություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լեհաստանի ԱԳՆ-ն չի հաստատի Իսրայելին զենք մատակարարելու առաջարկները

23:37 21.05.2024

Լեհաստանի ԱԳՆ-ն չի հաստատի Իսրայելին զենք մատակարարելու առաջարկները

Լեհաստանի արտգործնախարարությունը չի հաստատի Իսրայելին զենք մատակարարելու առաջարկները, որպեսզի լեհական զենքը չօգտագործվի Գազայի հատվածի խաղաղ բնակչության դեմ։ Այս մասին RAR գործակալությանը տված հարցազրույցում ասել է Լեհաստանի փոխարտգործնախարար Անջեյ Շեյնան։ «Մենք չենք ունենա երաշխիք, որ լեհական զենքը չի ծառայի Իսրայելին՝ Գազայի հատվածում խաղաղ բնակչության վրա հարձակվելու համար», – ասել է նա: Դիվանագետի խոսքով՝ «հարձակմանը Իսրայելի պատասխանը […] ...

ՀՀ դեսպանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի՝ երկու տասնյակից ավելի պատգամավորների հետ

23:19 21.05.2024

ՀՀ դեսպանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի՝ երկու տասնյակից ավելի պատգամավորների հետ

Մայիսի 15-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպեց Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի՝ երկու տասնյակից ավելի պատգամավորների հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև Ֆրանսիայի ԱԺ փոխնախագահ Վալերի Ռաբոն, ԱԺ-ում մեծամասնություն կազմող խմբակցության նախագահ Սիլվեն Մայարը, ԱԺ բոլոր քաղաքական խմբակցությունների ներկայացուցիչները։ Դեսպան Տոլմաջյանը պատգամավորներին ներկայացրեց Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղ գտած վերջին զարգացումները, Հայաստանի առջև ծառացած անվտանգային […] ...

Իրանը և տարածաշրջանը պատրաստվում են նոր գործընթացների․ քննարկում Գոհար Իսկանդարյանի հետ

22:55 21.05.2024

Իրանը և տարածաշրջանը պատրաստվում են նոր գործընթացների․ քննարկում Գոհար Իսկանդարյանի հետ

Իրանի նախագահի և արտաքին գործերի նախարարի մահվան կապակցությամբ սգո արարողություններ են տեղի ունենում հարևան երկրում: Դրան զուգահեռ Իրանը և տարածաշրջանը պատրաստվում են նոր գործընթացների: Թեման «Հեռանկարի» տաղավարում քննարկվել է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ Գոհար Իսկանդարյանի հետ: ...

Ադրբեջանի և Ուկրաինայի ղեկավարները հեռախոսով քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

22:45 21.05.2024

Ադրբեջանի և Ուկրաինայի ղեկավարները հեռախոսով քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսով քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը և ապագա համատեղ նախագծերը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և էներգետիկայի, առևտրի և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ մամուլի ծառայության՝ նախագահները նշել են, որ […] ...

ՄԱԳԱՏԵ-ի տնօրենը պաշտպանել է Հայաստանի միջուկային ծրագիրը

22:16 21.05.2024

ՄԱԳԱՏԵ-ի տնօրենը պաշտպանել է Հայաստանի միջուկային ծրագիրը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում միջուկային անվտանգությանը նվիրված կոնֆերանսի շրջանակներում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ: ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հանդիպումից հետո Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ կարևոր հայտարարությամբ է հանդես եկել: Այդ հարցում ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի մոտեցման մեջ ինչ-որ բա՞ն է փոխվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Արտգործնախարարության […] ...

Իրանի ԱԳՆ-ն խոստացել է շարունակել Ռայիսիի քաղաքական կուրսը

21:25 21.05.2024

Իրանի ԱԳՆ-ն խոստացել է շարունակել Ռայիսիի քաղաքական կուրսը

Ավիավթարում զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի քաղաքական գիծը շարունակվելու է։ Այս մասին ասված է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հայտարարության մեջ։ «Նրանց (Ռաիսի և Աբդոլլահիան) գիծը կշարունակվի, և կիրականացվեն նաև արտաքին քաղաքական ասպարեզում մեր երկրի առաջխաղացման նրանց կարևոր ծրագրերը, այդ թվում՝ օգտագործելով արտաքին գործերի նախարարության ողջ […] ...

BACK_TO_TOP