16:14 11.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի մարզադպրոցի բացման արարողությանը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողաջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, մարզաշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Վարչապետը նախ շրջել է մարզադպրոցով, ծանոթացել իրականացված աշխատանքներին և երեխաների համար ստեղծված պայմաններին:
Վարչապետը շնորհավորել է Խորեն Հովհաննիսյանի անվան մարզադպրոցի բացման առիթով և նշել.
«Կան մարդիկ, որոնք իրենք իրենց, իրենց ընտանիքին չեն պատկանում, այլ ավելի լայն շրջանակի են պատկանում, պատկանում են երկրին, ժողովրդին: Խորեն Հովհաննիսյանն այդ անուններից մեկն է։
Մյուս կողմից, իհարկե, դա այդ մարդկանց համար շատ ուրիշ բարդություններ է ստեղծում, որովհետև նման մարդկանց, մանավանդ՝ երիտասարդ սերունդը, ով ոգեշնչվել է, սովոր են, մոտավորապես, սրբացնել, կատարյալ դարձնել, իսկ ոչ մի մարդ էլ կատարյալ չէ, և ամեն սովորական մարդկային շարժում կարող է խնդիր առաջացնել այդ առումով։ Ուրախ եմ, որ այսօր այսպիսի առիթով ենք հավաքված, որտեղ նաև ընդգծում ենք, որ մենք արժեքները չենք մոռանում, մարդկանց, նրանց վաստակը և ներդրումը չենք մոռանում»։
Վարչապետի խոսքով՝ խորհրդանշական է, որ մարզադպրոցի բացմանը ներկա են մարդիկ, որոնց անվան մարզադպրոցների բացման առիթով կրկին հնարավորություն կլինի հավաքվել:
«Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցն է կառուցվում Գյումրիում, Արթուր Աբրահամի մարզադպրոցի կառուցման ընթացքն է մեկնարկել Երևանում, Վիկ Դարչինյանի հետ աշխատանքային քննարկումների մեջ ենք: Քաղաքական որոշումը կա, մնում է շարունակությունն ապահովել: Սիմոն Մարտիրոսյանի դպրոցի կառուցման աշխատանքներն ավարտվում են, և նախնական պլանով օգոստոսին պետք է բացումը տեղի ունենա։ Շատ կարևոր որոշում ենք կայացրել` Ռոման և Մալխաս Ամոյանների մարզադպրոցը կառուցել Ալագյազ խոշորացված համայնքում: Այս պրոցեսը պետք է տեղի ունենա։
Բայց ես նաև ուզում եմ ասել, որ այս պրոցեսն առաջին հերթին գնահատանք է մեր մեծանուն մարզիկների վաստակին և Հայաստանին բերած համբավին, մյուս կողմից էլ՝ սա սպորտի մասսայականացման կարևոր գործիք է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ բազմաթիվ ծնողներ, երեխաներ, իմանալով «Խորեն Հովհաննիսյան» ակադեմիայի գոյության մասին, կշտապեն, հատկապես, այստեղ, որովհետև այդ անունը, ժառանգությունը, մթոնոլորտն իր հետ շատ բան կբերի։
«Պարոն Հովհաննիսյան, ևս մեկ անգամ շնորհավորում եմ: Իհարկե, Ֆուտբոլի ֆեդերացիան է իրականացրել այս ծրագիրը՝ Կառավարության աջակցությամբ, և մենք այս գործընթացը կշարունակենք: Շատ ուրախ եմ, որ հենց այսպիսի գնահատանքի խոսք ասելու առիթ ունեմ Ձեզ, որովհետև գիտեմ և հիշում եմ, որ Ձեր ֆուտբոլային կարիերան էլ հեշտ չի եղել, ինչքան փառք է եղել, այդքան էլ բարդություններ, դժվարություններ, խնդիրներ են եղել։
Շատ ուրախ եմ, որ և՛ խորհրդային շրջանում, և՛ խորհրդային շրջանից հետո այդ բարդ ճանապարհն անցնելով՝ եկել հասել ենք այս հանգրվանին։ Պատկերացնո՞ւմ եք, թե այս դպրոցից ինչ ակնկալիքներ են ձևավորվելու, թե ի՞նչ ֆուտբոլիստներ պետք է դուրս գան։ Իհարկե, աստղային մտասևեռումն այդքան էլ լավ բան չէ, որովհետև, առաջին հերթին, կարևոր է, որ մեր երեխաները սպորտով և ֆիզկուլտուրայով զբաղվելու հնարավորություն ունենան։ Առաջին հերթին, առողջ ապրելակերպը, մարզական ապրելակերպը հնարավորինս շատ տարածվի, բայց մյուս կողմից, երբ դա իրական ծավալներ ունենա երկրում, ինչպես ասում են, հաճելին օգտակարի հետ կհամատեղվի։ Որքան զանգվածային լինի սպորտը, այդքան ավելի շատ աստղեր ունենալու հնարավորություն կունենանք: Իսկ որ մենք դա ունենում ենք, կարծում եմ, այս լսարանում դա բացատրելու և ապացուցելու կարիք չկա, որովհետև այստեղ ներկա են մարդիկ, ովքեր ապացուցել են, որ սեփական աշխատանքով կարող են հասնել հաջողությունների: Համոզված եմ, և այստեղ ներկա մարդիկ դրա մասին են խոսում, որ տաղանդը, աշխատասիրությունն ինքն է ամենամեծ հովանավորը և ամենամեծ ծանոթը։ Հակառակը՝ տաղանդի և աշխատասիրության հաղթանակը բերում է նրան, որ մարդիկ հերթ կանգնեն, թե ինչով օգտակար լինեն»,- նշել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը մեջբերել է Խորեն Հովհաննիսյանի խոսքը, ըստ որի՝ ինքը նման պայմաններում մարզվելու հնարավորություն երբեք չի ունեցել:
«Շատ կարևոր է, որ սա նաև մտածողության փոփոխություն բերի, իր հետ բերի նոր մտածողություն: Ֆուտբոլում այսօր ամենակարևոր և սպորտում ավելի ու ավելի կարևոր է լինում արդար խաղը, արդար մրցակցությունը։ Ժամանակ առ ժամանակ փորձ է արվում հուշել, որ այն, ինչ մենք տեսնում ենք մարզահարթակի վրա, իրականում այն չէ, ինչ տեղի է ունենում: Դա սուտ է:
Իրականում դա է, որ տեղի է ունենում, այլ բան, որ ենթակառուցվածքային հարցերը, մթնոլորտը, սկսած՝ սննդակարգից, վերջացրած մարզչական ծրագրերից և որակավորումներից, դրանք են որոշում: Որովհետև իսկ ո՞վ է ասել, որ աշխարհը երազել է, որ մեր չեմպիոնները դառնան չեմպիոն: Իրենք են որոշել, իրենք ունեցել են նպատակ, շատ բան են զոհել այս նպատակին հասնելու համար և հասել են այդ նպատակին: Այս մարդկանց փառքը տեսնում են, փառաբանում են և գովում են և նրանց թվում է, թե այդ 3 րոպեն է կամ այդ 15 րոպեն: Այդ 15 րոպեի հետևում տասնյակ տարիների տառապանքներ են, սկսած՝ ընկերների, ընտանիքի հետ շփումների սահմանափակումներից, և այդպես շարունակ: Դա պետք է կարողանալ անել, բայց դա զոհողություն է, որ իմ պատկերացմամբ, մարդիկ անում են հանուն ժողովրդի, հանուն պետության, հանուն պետականության, հանուն դրոշի, որովհետև մենք բոլորս անհամբեր սպասում ենք այն վայրկյանին, երբ բարձրանալու է Հայաստանի Հանրապետության դրոշը և հնչելու է Հայաստանի Հանրապետության օրհներգը:
Պարոն Հովհաննիսյան, կրկին շնորհակալ եմ Ձեր վաստակի, աշխատանքի համար, շնորհակալ եմ Ձեր պատրաստակամության համար, որ Դուք ամեն օր այստեղ պետք է հետևեք, թե երեխաներն ինչպես են զբաղվում ֆուտբոլով: Համոզված եմ, որ դա նոր որակ կբերի»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
Մարզադպրոցի շինարարական աշխատանքները սկսվել են 2022թ. գարնանը: Սա Երևանի Կենտրոն համայնքում զրոյից կառուցված և լեգենդար ֆուտբոլիստի անունը կրող առաջին մարզադպրոցն է նորանկախ Հայաստանի պատմության մեջ:
Մարզադպրոցը նախատեսված է 250-300 երեխաների համար, որոնք հնարավորություն կունենան մարզվելու ամենօրյա ռեժիմով:
Մարզադպրոցը համապատասխանում է միջազգային բարձր չափանիշներին: Ունի արհեստական խոտածածկով բարձր որակի խաղադաշտ, ադմինիստրատիվ շենքը ներառում է ջեռուցման և օդափոխության համակարգ, լսարաններ, աշխատասենյակներ, հանդերձարաններ և մարզասրահ:
18:25 13.07.2025
ABC. Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվն ավելացել էՏեխաս նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 129-ի։ Այս մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Քեր շրջանն ամենաշատն է տուժել տարերքից, զոհվել է 103 մարդ, այդ թվում՝ 36 երեխա։ Ավելի քան 170 մարդ անհետ կորած է համարվում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այցելել էր Տեխաս։ Հուլիսի 6-ին նա արտակարգ դրություն հայտարարեց Քեր […] ...
18:00 13.07.2025
Le Monde. Ուկրաինացիները լքում են ԱՄՆ-ն Թրամփի միգրացիոն քաղաքականության պատճառովԱՄՆ տեղափոխված ուկրաինացիները վերադառնում են Եվրոպա՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք երկրի միգրացիոն քաղաքականության փոփոխություններից հետո դժվարությունների հանդիպելուց հետո, հաղորդում է Le Monde-ը։ «Մի օր մենք դարձանք Միացյալ Նահանգների օրինական բնակիչներ, հաջորդ օրը՝ անօրինական», – ասել է միգրանտ Քսենիա Լևչենկոն։ Թերթի տվյալներով՝ ուկրաինացիների ԱՄՆ-ից հեռանալը կապված է Ջո Բայդենի կառավարման օրոք սկսված՝ Ուկրաինայի քաղաքացիների ընդունելության հատուկ […] ...
17:40 13.07.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հուլիսի 14-ին ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 14-15-ը Միացյալ Նահանգներում բանակցություններ կվարի նախագահ Դոնալդ Թրամփի և այլ պաշտոնատար անձանց հետ, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 14-15-ը կայցելի Վաշինգտոն։ Նա կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի , պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի, ինչպես նաև Կոնգրեսի անդամների հետ», – ասվում […] ...
17:20 13.07.2025
Օդերևութաբանները հայտնել են Ճապոնիայի հարավում սեյսմիկ ակտիվության աճի մասինՀունիսի վերջից ի վեր Ճապոնիայի հարավում գտնվող Տոկարա կղզիների շրջանում տեղի է ունեցել ավելի քան 1900 երկրաշարժ, հաղորդում է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը։ Հունիսի 21-ից, երբ տարածքում սկսեց դիտվել սեյսմիկ ակտիվության աճ, գրանցվել է 1 մագնիտուդից ավելի ուժգնությամբ ավելի քան 1900 երկրաշարժ։ Հուլիսի սկզբին այստեղ տեղի ունեցավ 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվում էր 20 կիլոմետր խորության […] ...
17:05 13.07.2025
«Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 2 ժամ է՝ որոնում են կորած 4-ամյա աղջնակինԱյսօր՝ հուլիսի 13-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում, ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4 տարեկան երեխա է կորել։ Ինչպես դեպքի վայրից […] ...
16:30 13.07.2025
Fars. Իրանի նախագահը վիրավորվել է հունիսի 16-ին՝ Թեհրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի ժամանակԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և մի քանի այլ պաշտոնյաներ թեթև վնասվածքներ են ստացել ոտքի շրջանում Իսրայելի կողմից Թեհրանում գտնվող այն շենքի վրա հարձակումից հետո, որտեղ տեղի էր ունենում Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը: Նշվում է, որ շենքից տարհանման ժամանակ վիրավորվել են Իսլամական Հանրապետության նախագահը և մի քանի այլ պաշտոնյաներ։ Գործակալության […] ...