Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+35.09 oC

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամներին

17:04 11.07.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) կենտրոնական վարչության անդամներին՝ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ՍԴՀԿ ներկայացուցիչներին համազգային նշանակություն ունեցող գործընթացներում նրանց կատարած աշխատանքի և ներդրած ջանքերի համար:

«Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել ձեր դիրքորոշման համար: Մենք կարիք ունենք միահամուռ պայքարել այն դժվարությունների դեմ, որոնք այսօր ծագել են մեր պետության առջև: Տեղյակ եմ, որ շատ լավ տիրապետում եք իրավիճակին, կառավարության հետ մշտական շփման մեջ եք, մասնակցում եք արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցական հանդիպումներին: Եվ ըստ այդմ՝ բավական տեղեկացված եք:

Սա նշանակում է, որ ձեր հերթին Սփյուռքի մեր հայրենակիցների հետ շփումների ընթացքում ներկայացնում եք մեր երկրում տիրող իրատեսական պատկերն ու իրականությունը:

Այսօրվա մեր աշխատանքում կարևոր է նաև տեղեկություններ հասցնելը: Երբ արտերկրում եմ լինում՝ անպայման հանդիպում եմ մեր համայնքի ներկայացուցիչների հետ և նկատում եմ, որ հիմնական խնդիրներից մեկը՝ տեղեկատվության պակասությունն է, ինչպես նաև ապատեղեկատվությունը: Դուք այդ համատեքստում կարևոր գործ եք անում և տեղեկությունը ներկայացնում ենք: Արտերկրում ապրող մարդուն դժվար է այս տեղեկատվության անսահման հոսքի մեջ ճշմարտությունը գտնել, շատ դեպքերում նաև այդ ճշմարտությունը անհնարին է գտնել», -ասել է նախագահ Խաչատուրյանը:

Նախագահը վստահեցրել է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը՝ ընդունելով և հասկանալով բոլոր բարդություններն ու դժվարությունները, շարունակում է իր բռնած ուղին:

«Մենք գտնում ենք, որ ստեղծված իրավիճակի լուծումը միայն և միայն բանակցային սեղանի շուրջ պետք է լինի, և մենք պետք է մեր հարևանների հետ խաղաղ գոյակցության գաղափարն իրականություն դարձնենք, բայց դա չի նշանակում, որ դա պետք է լինի մեր արժանապատվության կամ Հայաստանի Հանրապետության տարածքների հաշվին: Մենք բոլորս պետք է մեր անելիքները գնահատենք և առաջ շարժվենք»,- նշել է նախագահը:

ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար:

«Համաձայն ենք Ձեր դիտարկումների հետ: Անկեղծ խոսակցություն է հարկավոր ժողովրդի հետ և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում… Բարդ իրավիճակում ենք և մարդկանց պետք է հասցնել տեղեկություն, որը ճիշտ է, առանց քաղաքական շահարկումների և մոլորեցնող: Մենք միշտ պատրաստակամություն ենք հայտնել և վճռականությամբ ենք մոտեցել այս գործին, և միշտ խոսում ենք այն մասին, թե ինչպիսի դժվարություններ, ինչպես նաև հաջողություններ կան»,- ասել է Համբիկ Սարաֆյանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել առկա մարտահրավերներին, առաջնահերթություններին և անվտանգային խնդիրներին: Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ ակտիվ ներգրավվածություն ունենալ ու աջակցություն ցուցաբերել մեր երկրի առջև ծառացած խնդիրների միասնական լուծումներ փնտրելու և համահայկական հարցերում ջանքերը մեկտեղելու գործում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը բաց է միջուկային համաձայնագրի համար․ Washington Post

18:57 13.07.2025

Իրանը բաց է միջուկային համաձայնագրի համար․ Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարծում է, որ Իրանը բաց է իր միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտական համաձայնագրի համար նույնիսկ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո, հաղորդում է ամերիկյան Washington Post թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Թրամփի վարչակազմի պաշտոնյաները կարծում են, որ Իրանը բաց է իր միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտական ​​համաձայնության համար, նույնիսկ այն բանից հետո, երբ […] ...

ABC. Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվն ավելացել է

18:25 13.07.2025

ABC. Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվն ավելացել է

Տեխաս նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 129-ի։ Այս մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Քեր շրջանն ամենաշատն է տուժել տարերքից, զոհվել է 103 մարդ, այդ թվում՝ 36 երեխա։ Ավելի քան 170 մարդ անհետ կորած է համարվում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այցելել էր Տեխաս։ Հուլիսի 6-ին նա արտակարգ դրություն հայտարարեց Քեր […] ...

Le Monde. Ուկրաինացիները լքում են ԱՄՆ-ն Թրամփի միգրացիոն քաղաքականության պատճառով

18:00 13.07.2025

Le Monde. Ուկրաինացիները լքում են ԱՄՆ-ն Թրամփի միգրացիոն քաղաքականության պատճառով

ԱՄՆ տեղափոխված ուկրաինացիները վերադառնում են Եվրոպա՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք երկրի միգրացիոն քաղաքականության փոփոխություններից հետո դժվարությունների հանդիպելուց հետո, հաղորդում է Le Monde-ը։ «Մի օր մենք դարձանք Միացյալ Նահանգների օրինական բնակիչներ, հաջորդ օրը՝ անօրինական», – ասել է միգրանտ Քսենիա Լևչենկոն։ Թերթի տվյալներով՝ ուկրաինացիների ԱՄՆ-ից հեռանալը կապված է Ջո Բայդենի կառավարման օրոք սկսված՝ Ուկրաինայի քաղաքացիների ընդունելության հատուկ […] ...

Օդերևութաբանները հայտնել են Ճապոնիայի հարավում սեյսմիկ ակտիվության աճի մասին

17:20 13.07.2025

Օդերևութաբանները հայտնել են Ճապոնիայի հարավում սեյսմիկ ակտիվության աճի մասին

Հունիսի վերջից ի վեր Ճապոնիայի հարավում գտնվող Տոկարա կղզիների շրջանում տեղի է ունեցել ավելի քան 1900 երկրաշարժ, հաղորդում է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը։ Հունիսի 21-ից, երբ տարածքում սկսեց դիտվել սեյսմիկ ակտիվության աճ, գրանցվել է 1 մագնիտուդից ավելի ուժգնությամբ ավելի քան 1900 երկրաշարժ։ Հուլիսի սկզբին այստեղ տեղի ունեցավ 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվում էր 20 կիլոմետր խորության […] ...

«Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 2 ժամ է՝ որոնում են կորած 4-ամյա աղջնակին

17:05 13.07.2025

«Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 2 ժամ է՝ որոնում են կորած 4-ամյա աղջնակին

Այսօր՝ հուլիսի 13-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում, ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4 տարեկան երեխա է կորել։ Ինչպես դեպքի վայրից […] ...

Fars. Իրանի նախագահը վիրավորվել է հունիսի 16-ին՝ Թեհրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի ժամանակ

16:30 13.07.2025

Fars. Իրանի նախագահը վիրավորվել է հունիսի 16-ին՝ Թեհրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի ժամանակ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և մի քանի այլ պաշտոնյաներ թեթև վնասվածքներ են ստացել ոտքի շրջանում Իսրայելի կողմից Թեհրանում գտնվող այն շենքի վրա հարձակումից հետո, որտեղ տեղի էր ունենում Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը: Նշվում է, որ շենքից տարհանման ժամանակ վիրավորվել են Իսլամական Հանրապետության նախագահը և մի քանի այլ պաշտոնյաներ։ Գործակալության […] ...

BACK_TO_TOP