17:33 11.07.2023
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հուլիսի 10-ին մասնակցել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ազգային տոնին նվիրված երեկոյին:
Ռոբերտ Խաչատրյանն իր ելույթում ՀՀ կառավարության և իր անունից շնորհավորել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա 71-ամյա հոբելյանի կապակցությամբ։
«Հայաստանն անկախությունից ի վեր բարեկամական սերտ հարաբերություններ է հաստատել Եգիպտոսի հետ, որը տարեցտարի վերընթաց զարգացում է ապրել, ընդլայնվել և ամրապնդվել է։ Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել բարեկամ Եգիպտոսի համար կարևոր այս տոնակատարությանը։
Գոհունակությամբ եմ արձանագրում, որ մեր երկկողմ օրակարգն իրապես հագեցած է, և այս տարիներին գրեթե բոլոր ոլորտներում էական առաջընթաց է գրանցվել․ ունեցել ենք բազմաթիվ փոխադարձ այցելություններ, բարձրաստիճան հանդիպումներ, փորձագիտական այցեր, մասնակցություն երկու երկրների կողմից կազմակերպված տարբեր համաժողովների և ցուցահանդեսների, մեր երկրների միջև ստորագրվել են համագործակցության հինգ տասնյակից ավելի փաստաթղթեր, աճում է առևտրաշրջանառությունը»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը։
Նախարարը կարևորել է սեպտեմբերի 24-26-ը Կահիրեում նախատեսված Տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստի և դրա շրջանակներում գործարար համաժողովի անցկացումը, ինչը ևս մեկ կարևոր խթան կհանդիսանա առևտրատնտեսական և այլ ոլորտներում փոխգործակցության խորացման համար։
Նախարարը շեշտել է նաև, որ հայ-եգիպտական ջերմ հարաբերությունները հիմնված են դարերի պատմություն ունեցող հայ և եգիպտացի ժողովուրդների բարեկամության, փոխադարձ հարգանքի և վստահության վրա, որտեղ առանձնահատուկ դերակատարություն ունի Եգիպտոսի հայ համայնքը, որը դարեր շարունակ իր նպաստն է բերել ինչպես Եգիպտոսի զարգացմանը, այնպես էլ Հայաստան-Եգիպտոս կապերի ամրապնդմանը։
«Այս համատեքստում պետք է ընդգծեմ, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում և շնորհակալ է այն մշտական հոգածության համար, որը Եգիպտոսի կառավարությունը պետական մակարդակով դրսևորում է Եգիպտոսում բնակվող մեր հայրենակիցների նկատմամբ։ Հայաստանը և հայ ժողովուրդը երբեք չեն մոռանում Եգիպտոսի ժողովրդի և իշխանությունների կողմից ցեղասպանությունից փրկված իր զավակներին ցուցաբերված գրկաբաց ընդունելությունն ու աջակցությունը»,- նշել է Ռոբերտ Խաչատրյանը։
Անդրադառնալով տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտներում երկու պետությունների միջև համագործակցությանը՝ նախարարն ընդգծել է, որ երկկողմ և բազմակողմ ձևաչափով հանդիպումների ընթացքում քննարկվել են փոխգործակցության օրակարգի ընդլայնման, փորձի փոխանակման, մասնավոր ընկերությունների միջև երկխոսության հարթակների ձևավորման մի շարք հնարավորություններ։ Ռոբերտ Խաչատրյանը նաև նշել է, որ 2023թ․ դեկտեմբերի 4-7-ը նախատեսվում է մասնակցել Եգիպտոսում կայանալիք “EDEX” պաշտպանական տեխնոլոգիաների երրորդ միջազգային ցուցահանդեսին, որը լավ հնարավորություն է ներկայացնելու Հայաստանի տեխնոլոգիական ձեռքբերումները, խթանելու գործընկերների հետ փոխշահավետ և արդյունավետ փոխգործակցությունը։
Ամփոփելով խոսքը՝ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերություններն ունեն առավել զարգանալու և ընդլայնվելու մեծ ներուժ։
Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլը ողջունել է միջոցառման մասնակիցներին, շնորհակալություն հայտնել նախարարին իրենց համար կարևոր և պատմական տոնին նվիրված երեկոյին ներկա գտնվելու և ողջույնի խոսքով հանդես գալու համար:
Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև երկար տարիների բարեկամական հարաբերություններ են հաստատված։ Արաբական երկրներից Եգիպտոսն առաջիններից էր, որ Հայաստանի հետ 1992թ. հաստատել է դիվանագիտական հարաբերություններ, իսկ 2022 թվականին արդեն նշվել է այդ հարաբերությունների հաստատման 30 ամյակը։
«Մեծ պատիվ է ինձ համար ընդունել ձեզ այսօր այստեղ՝ նշելու 1952 թվականի հեղափոխության 71-րդ ամյակը, որը կարևոր իրադարձություն է ոչ միայն Եգիպտոսի, այլև աֆրիկյան մայրցամաքի և ողջ արաբական աշխարհի համար»,- նշել է դեսպան Սերենադ Գամիլը։
Դեսպանն անդրադարձել է նաև տարեսկզբին Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի պաշտոնական այցին Հայաստան, այն համարել պատմական, քանի որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր այն Եգիպտոսի նախագահի 1-ին այցն էր մեր երկիր։ Սերենադ Գամիլը նաև ընդգծել է պատրաստակամությունը՝ բոլոր ոլորտներում զարգացնելու հարաբերությունները, որպեսզի էլ ավելի ամրապնդվի գործակցությունը երկու բարեկամական երկրների միջև։
18:25 13.07.2025
ABC. Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվն ավելացել է18:00 13.07.2025
Le Monde. Ուկրաինացիները լքում են ԱՄՆ-ն Թրամփի միգրացիոն քաղաքականության պատճառովԱՄՆ տեղափոխված ուկրաինացիները վերադառնում են Եվրոպա՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք երկրի միգրացիոն քաղաքականության փոփոխություններից հետո դժվարությունների հանդիպելուց հետո, հաղորդում է Le Monde-ը։ «Մի օր մենք դարձանք Միացյալ Նահանգների օրինական բնակիչներ, հաջորդ օրը՝ անօրինական», – ասել է միգրանտ Քսենիա Լևչենկոն։ Թերթի տվյալներով՝ ուկրաինացիների ԱՄՆ-ից հեռանալը կապված է Ջո Բայդենի կառավարման օրոք սկսված՝ Ուկրաինայի քաղաքացիների ընդունելության հատուկ […] ...
17:40 13.07.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հուլիսի 14-ին ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 14-15-ը Միացյալ Նահանգներում բանակցություններ կվարի նախագահ Դոնալդ Թրամփի և այլ պաշտոնատար անձանց հետ, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 14-15-ը կայցելի Վաշինգտոն։ Նա կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի , պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի, ինչպես նաև Կոնգրեսի անդամների հետ», – ասվում […] ...
17:20 13.07.2025
Օդերևութաբանները հայտնել են Ճապոնիայի հարավում սեյսմիկ ակտիվության աճի մասինՀունիսի վերջից ի վեր Ճապոնիայի հարավում գտնվող Տոկարա կղզիների շրջանում տեղի է ունեցել ավելի քան 1900 երկրաշարժ, հաղորդում է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը։ Հունիսի 21-ից, երբ տարածքում սկսեց դիտվել սեյսմիկ ակտիվության աճ, գրանցվել է 1 մագնիտուդից ավելի ուժգնությամբ ավելի քան 1900 երկրաշարժ։ Հուլիսի սկզբին այստեղ տեղի ունեցավ 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվում էր 20 կիլոմետր խորության […] ...
17:05 13.07.2025
«Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 2 ժամ է՝ որոնում են կորած 4-ամյա աղջնակինԱյսօր՝ հուլիսի 13-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում, ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4 տարեկան երեխա է կորել։ Ինչպես դեպքի վայրից […] ...
16:30 13.07.2025
Fars. Իրանի նախագահը վիրավորվել է հունիսի 16-ին՝ Թեհրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի ժամանակԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և մի քանի այլ պաշտոնյաներ թեթև վնասվածքներ են ստացել ոտքի շրջանում Իսրայելի կողմից Թեհրանում գտնվող այն շենքի վրա հարձակումից հետո, որտեղ տեղի էր ունենում Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը: Նշվում է, որ շենքից տարհանման ժամանակ վիրավորվել են Իսլամական Հանրապետության նախագահը և մի քանի այլ պաշտոնյաներ։ Գործակալության […] ...
16:12 13.07.2025
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 14-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեմաստիա վարչական շրջանում․ մասնավորապես՝ Սարգսյան, Վանթյան, Օհանով փողոցներում և Իսկաովի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...