Հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալը 2020 թվականի սեպտեմբերի 28-ին մարտական դիրքի անձնակազմի մոտ խուճապ է տարածել և հրամայել նահանջել. դատախազը գործն ուղարկել է դատարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+22.09 oC

Հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալը 2020 թվականի սեպտեմբերի 28-ին մարտական դիրքի անձնակազմի մոտ խուճապ է տարածել և հրամայել նահանջել. դատախազը գործն ուղարկել է դատարան

16:15 12.07.2023

Հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ Մ.Պ.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` Կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ժամանակ, հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու և տարածումը կանխելու փոխարեն, մարտական դիրքի անձնակազմի մոտ խուճապ է տարածել և հրամայել նահանջել:

Մասնավորապես՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Մ.Պ.-ն, դեռևս 2020 թվականի սեպտեմբերի 26-ին, նշանակված լինելով որպես N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի պատասխանատու, սեպտեմբերի 28-ին խնդիր է ստացել իրականացնել Արցախի Հանրապետության շփման գծի ու օդային տարածության պահպանությունը, կանխել սահմանի խախտումը:

Նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, տեղեկանալով, որ ադրբեջանական զինված ուժերը ճեղքել են իր պաշտպանության տեղամասի հարևանությամբ գտնվող ՊԲ N զորամասի պաշտպանական բնագիծը՝ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի ուղղությունից, պարտավոր լինելով կասեցնել հակառակորդի առաջխաղացումը, ստորաբաժանման նահանջն իրականացնել կազմակերպված ու գաղտնի՝ անտեսելով մարտական դիրքերը և զբաղեցրած բնագիծն անպաշտպան թողնելու հանգամանքը, դրսևորել է անգործություն և կատարել իշխանազանցություն: Մասնավորապես՝ չունենալով զբաղեցրած N մարտական դիրքից նահանջելու վերաբերյալ գումարտակի հրամանատարի հրամանը՝ մարտական դիրքի անձնակազմի մոտ խուճապ է տարածել՝ հայտնելով, որ դիտարկվել են հակառակորդի տանկեր, որոնք հասնելու են իրենց ու ոչնչացնեն: Այնուհետև, հրամայել է անմիջապես նահանջել և, առանց մարտ վարելու, դիրքի ամբողջ անձնակազմի հետ լքել է մարտական դիրքը և նահանջել:

Արդյունքում՝ հակառակորդն անխոչընդոտ առաջացել և վերահսկողության տակ է վերցրել մարտական դիրքերը:

2023 թվականի հունիսի 2-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Մ.Պ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը)։

2023 թվականի հուլիսի 7-ին դատախազը քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

11:41 19.05.2025

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Մայիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին և պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Խրիստոս Արսենյուին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ամփոփվել են Սուրեն Պապիկյանի՝ Հունաստան կատարած աշխատանքային այցի արդյունքները: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն […] ...

Սինգապուրում կայացել է Հայաստանի պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացման արարողությունը

11:33 19.05.2025

Սինգապուրում կայացել է Հայաստանի պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացման արարողությունը

Մայիսի 16-ին Սինգապուրում կայացավ Հայաստանի պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ Բեջանյանը և Սինգապուրի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի տնօրինության գլխավոր տնօրեն Հոն Մուն Լոուն։ Պաշտոնական արարողությունից հետո Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու բակում կազմակերպվել էր ընդունելություն։ Ողջույնի խոսքերով հանդես եկան դեսպան Սերոբ […] ...

ՆԳՆ-ն ընդլայնում է հասարակության հետ համագործակցությունը․ համալրվել է Նախարարին կից հասարակական խորհրդի կազմը

11:27 19.05.2025

ՆԳՆ-ն ընդլայնում է հասարակության հետ համագործակցությունը․ համալրվել է Նախարարին կից հասարակական խորհրդի կազմը

Հանրության հետ երկխոսության ամրապնդումն ու քաղհասարակության հետ համագործակցությունը դիտարկելով առաջնահերթություն՝ Ներքին գործերի նախարարի 2025 թվականի մայիսի 15-ի հրամանով համալրվել է Նախարարին կից հասարակական խորհրդի կազմը։ Խորհրդի կազմում ընդգրկվել են Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտներին առնչվող հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեությունը համահունչ է նախարարության առաքելությանը։ Խորհուրդը կներգրավվի […] ...

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-Պատրիարք Տ.Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի հետ

11:20 19.05.2025

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-Պատրիարք Տ.Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սուրբ աթոռ (Վատիկան) կատարած աշխատանքային այցի ընթացքում Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցուն կից Լևոնյան վարժարանում հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի և վարժարանի սաների հետ: Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է Հայաստանի ներքին ու արտաքին ընդհանուր իրադրությանը, առկա հիմնախնդիրներին և վերջիններիս […] ...

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ երկրների մտավորականության 18-րդ համաժողովին

11:15 19.05.2025

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ երկրների մտավորականության 18-րդ համաժողովին

Հայաստանի պատվիրակությունը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի գլխավորությամբ, մասնակցել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների ստեղծագործական և գիտական մտավորականության 18-րդ համաժողովին։ Համաժողովն անցկացվել է «ԱՊՀ՝ համագործակցության նոր հորիզոններ» խորագրի ներքո։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել տաջիկ գործընկերներին ջերմ ընդունելության համար՝ կարևորելով այդօրինակ համաժողովների անցկացումը։ «Համաժողովը մասնագիտական շփումների, նոր ծրագրերի իրականացման […] ...

Ապօրինի արդյունահանում Ջաջուռում. ՔՈ Շիրակի մարզային վարչության բացահայտումը

11:09 19.05.2025

Ապօրինի արդյունահանում Ջաջուռում. ՔՈ Շիրակի մարզային վարչության բացահայտումը

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, առանց թույլտվության և համապատասխան փաստաթղթերի, իրականացնում է ապօրինի արդյունահանում: Ստուգմամբ պարզվել է, որ Ջաջուռ գյուղի վարչական տարածքի ավելի քան չորս հեկտար հողատարածքում արդյունահանման թույլտվություն ընկերությանը տրվել է 2020 թվականին, ու թեև այս տարվա մարտի 21-ին թույլտվության ժամկետը լրացել է, սակայն օգտակար […] ...

BACK_TO_TOP