20:27 12.07.2023
Ադրբեջանից բռնի տեղահանված, Լոռու մարզի Սպիտակ համայնքում բնակվող՝ 1 և Ախթալա համայնքում՝ 3 ընտանիքի համար հատկացվել են Բնակարաների գնման վկայագրեր(ԲԳՎ)՝ բնակարաններ ձեռքբերելու նպատակով։
Վերջիններիս տրվել են Բնակարանների գնման վկայագրերի տրամադրման հանձնաժողովի՝ այս տարվա մայիսի 23-ին կայացած նիստին տրված դրական եզրակացության համաձայն:
Եզրակացությունը հաստատվել ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիական ծառայության պետի համապատասխան հրամանով:
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մեկ սենյականոց բնակարանի ձեռքբերման նպատակով ԲԳՎ հանձնել է Սպիտակում բնակվող Ռելա Բալայանին:
ՀՀ ներքին գործերի նախարարությանը ենթակա միգրացիայի և քաղաքացիության ծառայության, իսկ մարզերում նաև՝ մարզպետի աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրությամբ արձանագրված, իրենց հատկացված ժամանակավոր կացարանում կամ ոչ հիմնական շինություններում փաստացի բնակվող, ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած, Ադրբեջանից բռնագաղթած այն ընտանիքներն են օգտվել աջակցությունից, որոնք համապատասխանում են ՀՀ կառավարության 2004թ. մայիսի 20-ի 747-Ն որոշմամբ հաստատված ծրագրով սահմանված չափանիշներին(այդ թվում նրանք, ովքեր հաշվառվել են միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից 2003թ., իսկ մարզերում՝ 2003թ. հաշվառման մեջ ընդգրկված չլինելու դեպքում՝ 2005թ.):
Ախթալայում բնակվող քաղաքացներին ԲԳՎ-ները կհանձնվեն առաջիկա օրերին:
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում12:11 19.05.2025
ՌԴ փոխարտգործնախարարը հաստատել է Պուտինի՝ Իրան այցի նախապատրաստական աշխատանքներըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Իրան, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «Այցի ճշգրիտ ամսաթվերը հնարավոր չէ ասել, բայց նախագահն ընդունել է հրավերը և կայցելի Իրան», – իրանական ISNA լրատվական գործակալությանը ասել է Ռուդենկոն։ Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Մոսկվան և Թեհրանը պատրաստվում են Ռուսաստանի նախագահի այցին։ Կրեմլը նշել […] ...
12:05 19.05.2025
Ռուսաստան-ԱՄՆ երկխոսությունը զգուշավոր լավատեսություն է առաջացնում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՄոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսությունը զգուշավոր լավատեսության տեղիք է տալիս, հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ «Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ընթանում է քաղաքական և դիվանագիտական երկխոսություն, որը զգուշավոր լավատեսության տեղիք է տալիս», – ասել է նա Բիշքեկում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում։ ...
11:50 19.05.2025
Ապօրինի արդյունահանում Դարբնիկ գյուղի տարածքում. Մասիսի ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն ապօրինի արդյունահանման վերաբերյալ մայիսի 14-ին ստացած տեղեկությունն իրացրին նույն օրը: Պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, խախտելով ընդերքի օգտագործման կանոնները, Դարբնիկ գյուղում թույլատրված տարածքից դուրս իրականացրել է ավազի և ավազակոպճային խճաքարի արդյունահանում: Ձերբակալվել են ընկերության տնօրենի լիազոր ներկայացուցիչը, աշխղեկը, նրանց օժանդակողը և չորս վարորդ, որոնց վարած բեռնատարները տեղափոխվել են […] ...
11:41 19.05.2025
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցերՄայիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին և պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Խրիստոս Արսենյուին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ամփոփվել են Սուրեն Պապիկյանի՝ Հունաստան կատարած աշխատանքային այցի արդյունքները: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն […] ...
11:33 19.05.2025
Սինգապուրում կայացել է Հայաստանի պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացման արարողությունըՄայիսի 16-ին Սինգապուրում կայացավ Հայաստանի պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ Բեջանյանը և Սինգապուրի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի տնօրինության գլխավոր տնօրեն Հոն Մուն Լոուն։ Պաշտոնական արարողությունից հետո Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու բակում կազմակերպվել էր ընդունելություն։ Ողջույնի խոսքերով հանդես եկան դեսպան Սերոբ […] ...