ԱԺ-ում քննարկվել է գերմանական ընկերությունների գործունեությանը վերաբերող համաձայնագրի վավերացման հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+25.09 oC

ԱԺ-ում քննարկվել է գերմանական ընկերությունների գործունեությանը վերաբերող համաձայնագրի վավերացման հարցը

13:42 13.07.2023

Ազգային ժողովը հուլիսի 13-ի արտահերթ նիստում քննարկել է ««Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի եւ վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KFW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» հայտագրերի փոխանակման ձեւով կնքված համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը նշել է, որ վերոնշյալ ընկերությունները Հայաստանում գործունեություն են ծավալում դեռեւս 2000-ականների սկզբից, սակայն մինչ այս պահը չեն ունեցել իրավական կարգավիճակ, գործել են դեսպանությունների ներքո: Որոշակի տեխնիկական հարցեր են առաջացել այս ընկերությունների գործունեության հետ կապված՝ գույքի ու սարքավորումների ներմուծման, հարկերի վճարման եւ այլն: Փոխնախարարը պարզաբանել է, որ գործընթացը դեռեւս տարիներ առաջ երկկողմ համաձայնագրով պետք է կարգավորված լիներ, սակայն մինչ օրս ձգձգվել է ինչ-ինչ պատճառներով: «Նախորդ տարի մեր ակտիվ նախաձեռնության արդյունքում հայտագրերի փոխանակման միջոցով հաջողվեց նման պայմանագիր ստորագրել, որը ներկայացվել է վավերացման»,- ասել է Ռաֆայել Գեւորգյանը:

Փոխնախարարը մանրամասներ է ներկայացրել հայ-գերմանական արդյունավետ համագործակցության զարգացման վերաբերյալ՝ նշելով, որ բազմաթիվ նոր նախաձեռնություններ են քննարկվում: Դեռեւս 1995 թվականից առկա է հարուստ իրավապայմանագրային բազա, Գերմանիան Հայաստանում ներդրումներ է կատարել մոտ երկու տրիլիոն դրամին համարժեք: Այս պահին KFW բանկի ակտիվ պորտֆելը Հայաստանում կազմում է մոտ 650 մլն եվրո: GIZ-ը հիմնականում գործունեություն է ծավալում գրանտային միջոցառումների շրջանակում, մասնավոր հատվածի զարգացման համար շատ կարեւոր աշխատանք է կատարվել տարիների ընթացքում եւ այժմ էլ ակտիվ աջակցություն է ցուցաբերում մեր երկրին:

Պատգամավորներ Արսեն Թորոսյանի, Արծվիկ Մինասյանի, Ծովինար Վարդանյանի եւ Սերգեյ Բագրատյանի հարցերի առնչությամբ փոխնախարարը պարզաբանումներ է ներկայացրել, նշել, որ Գերմանիան առեւտրաշրջանառության առումով ԵՄ շրջանակում Հայաստանի առաջին գործընկերն է, մոտ երկու տրիլիոնից ավելի ներդրումներ են արվել մեր երկրում նախորդ տարիների ընթացքում: «Թե ինչո՞ւ այս համաձայնագրերը չեն ստորագրվել, չեմ կարող ասել, բայց փաստ է, որ դա խոչընդոտել է մեր հարաբերությունների զարգացմանը»,- ասել է Ռաֆայել Գեւորգյանը եւ հավելել, որ համաձայնագրով նոր արտոնություններ չեն սահմանվում, կանոնակարգվում են գործող հարաբերությունները:

Մինչ այժմ համաձայնագրի ընդունման գործընթացը ձգձգելու կամ խոչընդոտելու վերաբերյալ պատգամավորների հարցերին ի պատասխան՝ էկոնոմիկայի փոխնախարարը նշել է, որ գործընթացը սկսել է 12 տարի առաջ, եւ դրանից հետո պարբերաբար Գերմանիայի կառավարությունը տարբեր մակարդակներում հնչեցրել է, որ այս համաձայնագրերն իրենց համար կարեւոր են: «Այդ արձանագրումներն արվել են նաեւ վերջին մի քանի տարիների ընթացքում, ինչի արդյունքում հարցը լուծվել է, հարցը հնարավոր էր լուծել մեկ տարվա ընթացքում: Խոչընդոտվե՞լ է, թե՝ ոչ, հարցի պատասխանը կթողնեմ ձեզ»,- ասել է նա:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնել է Էդգար Հակոբյանը:

Ազգային ժողովն ընդունել է օրենքի նախագիծը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնաբերվել է 372 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

20:25 09.06.2025

Հայտնաբերվել է 372 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հունիսի 2-ից 9-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4516 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 178 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 160 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 276 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 25, չամրակապված վարելու՝ 1069, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 306, վարելիս […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:18 09.06.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Նար-Դոսի փ. 48 75 առանձնատներ, Ռոստոմի փ. 29 շենք և 20-33 առանձնատներ, Եր․ Քոչարի փ. 21/1, 23, 23/7, 25, 27, 28 շենքեր, Կողբացի փ. 1, 1ա, 2, 2ա, 3, […] ...

«Կրթվելը նորաձև է». շարժումն այս անգամ Սիսիանում և Գորիսում էր

20:12 09.06.2025

«Կրթվելը նորաձև է». շարժումն այս անգամ Սիսիանում և Գորիսում էր

Կրթության մասին խոսելը, կրթությունը` որպես նորաձև երևույթ ընկալելը և այն հանրային օրակարգում պահելն այսօր ավելի քան անհրաժեշտություն է։ Այս համոզմունքով ու առաքելությամբ էլ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը Սյունիքի մարզում էր: Սիսիանում և Գորիսում վարչապետի և նրա տիկնոջ բանախոսությունները լսելու համար նախատեսվածից շատ են հայտագրվածները: «Իմ քայլը» հիմնադրում կարծում են պատճառը շարժման նկատմամբ գնալով […] ...

SHANTNEWS

20:00 09.06.2025

SHANTNEWS

Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

19:54 09.06.2025

Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց, նաև տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Հունիսի 4-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին։ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված քննչական գործողություններով նրա բնակության հասցեում հայտնաբերվել են 10 գրամից […] ...

Եթե տանը հրդեհ է բռնկվել. օգտակար խորհուրդներ քաղաքացիներին

19:52 09.06.2025

Եթե տանը հրդեհ է բռնկվել. օգտակար խորհուրդներ քաղաքացիներին

Տանը բռնկված հրդեհների հիմնական պատճառներն են՝ Էլեկտրալարերից կարճ միացումները Միացված էլեկտրական սարքերն ու գազօջախներն առանց հսկողության թողնելը Չհանգցրած ծխախոտի մնացորդը Եթե տանը հրդեհ է բռնկվել` Հնարավորության դեպքում մարե՛ք բոցավառումը Անջատե՛ք գազը Անջատե՛ք էլեկտրական ապահովիչներից հոսանքը Ստեղծե՛ք հրդեհից խուսափելու անհատական ծրագիր. Պլանավորե՛ք սենյակներից դուրս գալու ելքերը Խուճապի մի՛ մատնվեք Դուրս եկե՛ք վտանգավոր տարածքից Զանգահարե՛ք համապատասխան ծառայություններ […] ...

BACK_TO_TOP