14:01 13.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը: Նիստի սկզբում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը և այլ հարցերի:
Մասնավորապես, վարչապետը նշել է.
«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,
Սիրելի ժողովուրդ,
Արդարադատության միջազգային դատարանը նախորդ շաբաթ կարևոր որոշում է կայացրել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա դատարանը վերահաստատել է սույն թվականի փետրվարի 22-ին կայացրած իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը, որով Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով: Նման որոշմամբ դատարանը փաստորեն արձանագրել է, որ Ադրբեջանը չի կատարել սույն թվականի փետրվարի 22-ի որոշումը, հակառակ դեպքում այդ նախորդ որոշումը վերահաստատելու անհրաժեշտություն չէր առաջանա:
Սա կարևոր նրբություն է: Հուլիսի 6-ի որոշման 28-րդ կետում դատարանը հիշատակելով հայկական կողմից իրեն փոխանցված տեղեկատվությունը, որ այսպես կոչված բնապահպանների ակցիա այլևս տեղի չի ունենում, բայց հիմա էլ Լաչինի միջանցքով տեղաշարժն ընդհատված է Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման պատճառով, արձանագրել է, որ հարցի էությունը սրանից չի փոխվում, որովհետև Լաչինի միջանցքով տեղաշարժի ընդհատման հետևանքները Լեռնային Ղարաբաղի հայերի համար նույնն են, ինչ 2022թ. փետրվարին, հետևաբար, դատարանի մոտեցումը և իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը նույնպես մնում են նույնը:
Այնուամենայնիվ, դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի նույնաբովանդակ որոշումների մեջ որոշակի նյուանսային տարբերություններ կան, որովհետև եթե փետրվարին Ադրբեջանի կառավարությունն ասում էր, թե բնապահպանական ակցիան իր կողմից չի կազմակերպվել և դա քաղաքացիական հասարակության ինքնաբուխ գործողություն է, հիմա նման բան ասելու հնարավորություն չունի, որովհետև հիմա արդեն Լաչինի միջանցքն արգելափակված է Ադրբեջանի բացառապես պետական կառույցների գործողությունների պատճառով: Եվ հետևաբար, Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ վերահաստատվում, էլ ավելի է ամրապնդվում Ադրբեջանի կառավարության պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի համար:
Ադրբեջանի «բնապահպանական» ակտիվությունն, այնուամենայնիվ, շարունակվում է, և հիմա էլ այդ երկիրը փորձում է Հայաստանին բնապահպանական բնույթի մեղադրանքներ ներկայացնել պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակով: Ընդ որում, սրա համար Ադրբեջանը Հայաստանին վերագրում է հանքավայրեր, որոնք պարզապես գոյություն չունեն, բարձրաձայնում է հանգամանքներ, որոնք մտացածին են, մատնանշում է որոշումներ, որոնք բոլորովին ուրիշ բանի մասին են, հիշատակում է կոնվենցիաներ, որոնք վերաբերելի չեն:
Հայաստանի պետական և մասնավոր հատվածի կազմակերպություններն, իհարկե, հատ-հատ ի ցույց են դնում և կշարունակեն ի ցույց դնել Ադրբեջանի մեղադրանքների մտացածին լինելը: Ես միայն անդրադառնամ հետևյալ հանգամանքին. Եյլիի համալսարանի բնապահպանական քաղաքականության և իրավունքի կենտրոնը հրապարակել է 2022թ. աշխարհի էկոլոգիապես ամենամաքուր երկրների վարկանիշային աղյուսակը: Վարկանիշային աղյուսակը չափում է պետության ձեռքբերումները բնապահպանական վիճակի տեսանկյունից, հիմնվում է բնական պաշարների կառավարման 22 ցուցանիշների և 10 կատեգորիաների վրա, որոնք շրջակա միջավայրի պահպանության հարցերին անդրադառնում են էկո համակարգի կենսունակության, կենսաբազմազանության պահպանման, կլիմայի փոփոխմանը հակազդելու, բնակչության առողջական վիճակի, շրջակա միջավայրի տնտեսական գործունեության ծանրաբեռնվածության տեսանկյունից, ինչպես նաև չափում են պետական քաղաքականության արդյունավետությունը բնապահպանության ոլորտում: Եվ ահա 2022թ. վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 56-րդ տեղը, իսկ Ադրբեջանը՝ 104-րդ:
Թափանցիկ և պատասխանատու հանքարդյունաբերության կազմակերպման գործում Հայաստանի Հանրապետության առաջխաղացումներն ու ձեռքբերումները արտահայտված են նաև արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության հրապարակումներում:
Վերադառնալով Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի թեմային, ընդգծեմ, որ Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումը հնարավորություն է տալիս խնդրի շուրջ ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա ապահովել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում վարվող էթնիկ զտման քաղաքականությանը հակազդելու համար: Այս առումով, չափազանց կարևոր է նաև միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների ապահովման օրակարգով:
Կառավարության նիստի հարգելի մասնակիցների,
Սիրելի ժողովուրդ,
Երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների չորրորդ հանդիպումը: Այդ մասին տարածվել է հաղորդագրություն:
Շաբաթ օրը՝ հուլիսի 15-ին, Բրյուսելում նախատեսված է իմ հանդիպումը Եվրամիության խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հետ: Ես հաստատել եմ իմ մասնակցությունն այդ հանդիպմանը, հույս ունեմ՝ հանդիպման ընթացքում առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում:
Շնորհակալություն»:
20:18 09.06.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Նար-Դոսի փ. 48 75 առանձնատներ, Ռոստոմի փ. 29 շենք և 20-33 առանձնատներ, Եր․ Քոչարի փ. 21/1, 23, 23/7, 25, 27, 28 շենքեր, Կողբացի փ. 1, 1ա, 2, 2ա, 3, […] ...
20:12 09.06.2025
«Կրթվելը նորաձև է». շարժումն այս անգամ Սիսիանում և Գորիսում էրԿրթության մասին խոսելը, կրթությունը` որպես նորաձև երևույթ ընկալելը և այն հանրային օրակարգում պահելն այսօր ավելի քան անհրաժեշտություն է։ Այս համոզմունքով ու առաքելությամբ էլ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը Սյունիքի մարզում էր: Սիսիանում և Գորիսում վարչապետի և նրա տիկնոջ բանախոսությունները լսելու համար նախատեսվածից շատ են հայտագրվածները: «Իմ քայլը» հիմնադրում կարծում են պատճառը շարժման նկատմամբ գնալով […] ...
19:54 09.06.2025
Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայրՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց, նաև տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Հունիսի 4-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին։ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված քննչական գործողություններով նրա բնակության հասցեում հայտնաբերվել են 10 գրամից […] ...
19:52 09.06.2025
Եթե տանը հրդեհ է բռնկվել. օգտակար խորհուրդներ քաղաքացիներինՏանը բռնկված հրդեհների հիմնական պատճառներն են՝ Էլեկտրալարերից կարճ միացումները Միացված էլեկտրական սարքերն ու գազօջախներն առանց հսկողության թողնելը Չհանգցրած ծխախոտի մնացորդը Եթե տանը հրդեհ է բռնկվել` Հնարավորության դեպքում մարե՛ք բոցավառումը Անջատե՛ք գազը Անջատե՛ք էլեկտրական ապահովիչներից հոսանքը Ստեղծե՛ք հրդեհից խուսափելու անհատական ծրագիր. Պլանավորե՛ք սենյակներից դուրս գալու ելքերը Խուճապի մի՛ մատնվեք Դուրս եկե՛ք վտանգավոր տարածքից Զանգահարե՛ք համապատասխան ծառայություններ […] ...
19:40 09.06.2025
Պռոշյան գյուղի վարչական տարածքում «Lada Priora»-ն բախվել է կայանված «Dodge»-ին. կա տուժածԱյսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Dodge» և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպե հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի […] ...