12:54 14.07.2023
Հուլիսի 13-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։
Վահե Ղազարյանը ողջունելով դեսպանին՝ բարձր է գնահատել հայ-ֆրանսիական ոստիկանական համագործակցությունը, ինչի հիմքը դրվել է 1995 թվականին ստորագրված երկկողմ վարչական համաձայնագրի շնորհիվ։ ՆԳ նախարարը մատնանշել է ոստիկանության շուրջ 1000 ծառայողների համար կազմակերպված 100-ից ավելի միջոցառումները, որոնք իրականացվել են Համաձայնագրի շրջանակներում։
Նախարար Վահե Ղազարյանը ընդգծելով ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ հարաբերությունները՝ առանձնացրել է հանցավորության դեմ պայքարի ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների միջև և միգրացիայի ոլորտում՝ Հայաստանում Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակի տարածաշրջանային ներկայացուցչության հետ սերտ փոխգործակցությունը։
Անն Լույոն շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշել է համագործակցության կարևոր ուղղությունները։ Արտակարգ և լիազոր դեսպանը ուրախությամբ փաստել է «Արևելյան գործընկերության տարածաշրջանում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի» ծրագրի շրջանակներում Երևանում տեղի ունեցած հանդիպումը, որին մասնակցել են Եվրոպոլի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Մոլդովայի, Վրաստանի, Ռումինիայի և Հայաստանի ներկայացուցիչները։ Անն Լույոն հայտնել է նաև, որ այդ ծրագրի շրջանակներում Հայաստանի ոստիկանությանը տրամադրվել է տեխնիկական աջակցություն։
ՆԳ նախարարը առանձնակի արժևորելով Անն Լույոյի Հայաստանում պաշտոնավարման ընթացքում գործադրած ջանքերը Հայաստանի և Ֆրանսիայի իրավապահ մարմինների միջև համագործակցության զարգացման և խորացման ուղղությամբ՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ շնորհակալական խոսքեր է հղել արտակարգ և լիազոր դեսպանին և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ։
Հանդիպմանը հյուրերը ներկայացրել են Հայաստանի ոստիկանությանը տրամադրված դիտարկող նորագույն սերնդի անօդաչու թռչող սարքերը, որոնք հնարավորություն ունեն տևական ժամանակահատվածով լինել օդում՝ մինչև 12 կմ բարձրության վրա, և մեծ ճշգրտությամբ հաղորդել լուսանկարներ և տեսանյութեր։
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում11:27 19.05.2025
ՆԳՆ-ն ընդլայնում է հասարակության հետ համագործակցությունը․ համալրվել է Նախարարին կից հասարակական խորհրդի կազմըՀանրության հետ երկխոսության ամրապնդումն ու քաղհասարակության հետ համագործակցությունը դիտարկելով առաջնահերթություն՝ Ներքին գործերի նախարարի 2025 թվականի մայիսի 15-ի հրամանով համալրվել է Նախարարին կից հասարակական խորհրդի կազմը։ Խորհրդի կազմում ընդգրկվել են Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտներին առնչվող հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեությունը համահունչ է նախարարության առաքելությանը։ Խորհուրդը կներգրավվի […] ...
11:20 19.05.2025
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-Պատրիարք Տ.Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի հետՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սուրբ աթոռ (Վատիկան) կատարած աշխատանքային այցի ընթացքում Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցուն կից Լևոնյան վարժարանում հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի և վարժարանի սաների հետ: Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է Հայաստանի ներքին ու արտաքին ընդհանուր իրադրությանը, առկա հիմնախնդիրներին և վերջիններիս […] ...
11:15 19.05.2025
Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ երկրների մտավորականության 18-րդ համաժողովինՀայաստանի պատվիրակությունը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի գլխավորությամբ, մասնակցել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների ստեղծագործական և գիտական մտավորականության 18-րդ համաժողովին։ Համաժողովն անցկացվել է «ԱՊՀ՝ համագործակցության նոր հորիզոններ» խորագրի ներքո։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել տաջիկ գործընկերներին ջերմ ընդունելության համար՝ կարևորելով այդօրինակ համաժողովների անցկացումը։ «Համաժողովը մասնագիտական շփումների, նոր ծրագրերի իրականացման […] ...
11:09 19.05.2025
Ապօրինի արդյունահանում Ջաջուռում. ՔՈ Շիրակի մարզային վարչության բացահայտումըՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, առանց թույլտվության և համապատասխան փաստաթղթերի, իրականացնում է ապօրինի արդյունահանում: Ստուգմամբ պարզվել է, որ Ջաջուռ գյուղի վարչական տարածքի ավելի քան չորս հեկտար հողատարածքում արդյունահանման թույլտվություն ընկերությանը տրվել է 2020 թվականին, ու թեև այս տարվա մարտի 21-ին թույլտվության ժամկետը լրացել է, սակայն օգտակար […] ...
11:00 19.05.2025
Լևոն Առուստամյանը որոնվում է որպես անհետ կորածՆԳՆ Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1990 թվականին ծնված Լևոն Առուստամյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել Գորիսի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։ ...
10:53 19.05.2025
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը և համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 140.000 դոլարին համարժեք դրամըԴատախազը, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, 2025 թվականի մայիսի 16-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Մասիս համայնքի տարբեր բնակավայրերում օգտակար հանածոյի ապօրինի արդյունահանմամբ զբաղվող երկու ընկերությունների՝ տարբեր տարիներին տնօրենի պաշտոնը զբաղեցրած երեք անձի՝ Ռ.Բ.-ի, Հ.Ա.-ի և Ա.Ճ.-ի նկատմամբ՝ ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտելու համար, որի հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 538 հազար […] ...