Քննությամբ պարզվել է Թեղուտում գտնվող հյուրատան մոտ առերևույթ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+22.09 oC

Քննությամբ պարզվել է Թեղուտում գտնվող հյուրատան մոտ առերևույթ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը

13:48 14.07.2023

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև Ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է օրեր առաջ Թեղուտ բնակավայրի 22-ամյա բնակչի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքը:

2023թ. հուլիսի 6-ին, ուշ երեկոյան «Դիլիջան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի 22-ամյա բնակիչ՝ կրծքավանդակի, որովայնի շրջանի կտրած-ծակած, այդ թվում՝ թափանցող վերքերով: Երիտասարդը հետագա բուժման նպատակով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: 22-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող:

Նախաքննությամբ փաստեր են ձեռք բերվել առ այն, որ դեպքը տեղի է ունեցել Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրում գտնվող հյուրատան մոտակայքում, իսկ առերևույթ հանցագործություն կատարած անձը Աբովյան համայնքի 20-ամյա բնակիչ է։

Նշված օրը` ժամը 22։30-ի սահմաններում, Թեղուտի նշված հյուրատան դիմաց 20-ամյա երիտասարդը, նույն հյուրատանն իր հետ միասին հյուրընկալված յոթ անձանց հետ, երաժշտության բարձր լինելու հարցի շուրջ վիճաբանել է Թեղուտի 22-ամյա բնակչի և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ։ Վիճաբանության ընթացքում 22-ամյա երիտասարդին ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով 20-ամյա երիտասարդը հարվածներ է հասցրել վերջինիս կրծքավանդակի և որովայնի շրջաններին՝ պատճառելով ծանր՝ կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, և ժամանակին բուժօգնություն ստանալու շնորհիվ նրա կյանքը հնարավոր է եղել փրկել, ինչի արդյունքում Աբոյանի բնակիչն, իր կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ առգրավումներ, դեպքի վայրի զննություններ, հարցաքննություններ, խուզարկություններ։ Տուժողի մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Աբովյան համայնքի 20-ամյա բնակչի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է:

Որոշում է կայացվել՝ ազատության մեջ գտնվող երիտասարդին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լևոն Առուստամյանը որոնվում է որպես անհետ կորած

11:00 19.05.2025

Լևոն Առուստամյանը որոնվում է որպես անհետ կորած

ՆԳՆ Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1990 թվականին ծնված Լևոն Առուստամյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել Գորիսի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։ ...

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը և համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 140.000 դոլարին համարժեք դրամը

10:53 19.05.2025

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը և համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 140.000 դոլարին համարժեք դրամը

Դատախազը, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, 2025 թվականի մայիսի 16-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Մասիս համայնքի տարբեր բնակավայրերում օգտակար հանածոյի ապօրինի արդյունահանմամբ զբաղվող երկու ընկերությունների՝ տարբեր տարիներին տնօրենի պաշտոնը զբաղեցրած երեք անձի՝ Ռ.Բ.-ի, Հ.Ա.-ի և Ա.Ճ.-ի նկատմամբ՝ ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտելու համար, որի հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 538 հազար […] ...

Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք ավտոճանապարհի մի հատվածը

10:47 19.05.2025

Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք ավտոճանապարհի մի հատվածը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-3, Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ)-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ10+770-կմ27+500 հատվածը (բացառությամբ սողանքային տեղամասերի)։ Նորոգվող ճանապարհի երկարությունը 14.7կմ է, այն սկսվում է Ջրվեժ բնակավայրից։ Շինաշխատանքները մեկնարկել են 2024 թվականի աշնանը։ Ճանապարհի մի հատվածն արդեն ասֆալտապատ է. մոտ 2կմ տեղամասում տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Մյուս հատվածներում […] ...

Իրանը հայտարարել է, որ կհարստացնի ուրան նույնիսկ առանց ԱՄՆ-ի հետ համաձայնագրի

10:40 19.05.2025

Իրանը հայտարարել է, որ կհարստացնի ուրան նույնիսկ առանց ԱՄՆ-ի հետ համաձայնագրի

Իրանը կհարստացնի ուրանը անկախ նրանից՝ համաձայնագիր կկնքվի՞ Միացյալ Նահանգների հետ, թե՞ ոչ, կիրակի օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «ԱՄՆ-ն հետաքրքրված է երաշխիքներով, որ Իրանը ձեռք չի բերի միջուկային զենք։ Մենք պատրաստ ենք լուրջ երկխոսության՝ այս արդյունքը հավերժ ապահովելու համար լուծման հասնելու նպատակով։ Սակայն ուրանի հարստացումը Իրանում կշարունակվի՝ անկախ նրանից՝ համաձայնագիր կկնքվի, […] ...

Սուսան Բեգլարյանը որոնվում է որպես անհետ կորած

10:32 19.05.2025

Սուսան Բեգլարյանը որոնվում է որպես անհետ կորած

ՆԳՆ Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1967 թվականին ծնված Սուսան Բեգլարյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել Գորիսի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։ ...

«Կրթվելը նորաձև է» շարժումը Տաթևում

10:25 19.05.2025

«Կրթվելը նորաձև է» շարժումը Տաթևում

«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը Տաթև համայնքն էր։ Հանդիպումն անցավ ավանդական ձևաչափով և առանձնացավ իր բովանդակային հագեցվածությամբ և մասնակիցների կողմից ցուցաբերված մեծ հետաքրքրվածությամբ։ Բանախոսություններով հանդես եկան շարժման ղեկավար, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բանախոսությունների` արդեն բոլորին հայտնի վերնագրերն են` «Մնացել ենք 5-րդ դարում», «Իմանալ՝ ինչպես» և «Իրական […] ...

BACK_TO_TOP