16:59 14.07.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի 14-ին, մասնակցել է «Հայաստանն ավելի ուժեղ դարձնելով. Կանայք, խաղաղությունը և անվտանգությունը Հայաստանում» խորագրով միջոցառմանը։
Անահիտ Մանասյանն իր ելույթում անդրադարձել է կանանց իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ Հայաստանում իրականացվող քայլերին։ Գործընթացի հաջող իրականացման համար նա ընդգծել է տարբեր կարծրատիպերի հաղթահարման կարևորությունը։ Այս համատեքստում Պաշտպանը նշել է, որ անհրաժեշտ է լուրջ աշխատանքներ իրականացնել կրթության ոլորտում, քանի որ դպրոցական տարիներից է ձևավորվում կարծրատիպային մտածողությունը։
Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև մարզերում բնակվող կանանց տարբեր գործընթացներում մասնակցության խնդրին։ Պաշտպանը նշել է, որ մարզեր իրականացվող այցերի ժամանակ տարբեր քննարկումներ է անցկացնում կանանց հետ, կարևոր դերակատարություն ունի նաև ՄԻՊ առընթեր կանանց խորհուրդը։
Պաշտպանը ներկայացրել է նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ կանանց իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Նա նշել է, որ շուտով ստեղծվելու է ՄԻՊ առընթեր ազգային փոքրամասնությունների հարցերով հասարակական խորհուրդ, ինչի արդյունքում նշված խնդիրների հաղթահարման հնարավորությունները կմեծանան։
«Անձամբ եմ աշխատելու ազգային փոքրամասնությունների համայնքների կանանց հետ»,- ընդգծել է նա։
Պաշտպանը խոսել է նաև որոշումներ կայացնելու գործընթացում կանանց ներգրավվածության խթանման մասին` ընդգծելով, որ կանանց ներգրավվածությունը կարևոր է կառավարման ոչ միայն միջին, այլ նաև որոշումների կայացման մակարդակում։
«Հայաստանն ավելի ուժեղ դարձնելով. Կանայք, խաղաղությունը և անվտանգությունը Հայաստանում» խորագրով միջոցառումն անցկացվում է Հայաստանում Եվրոպական միրության պատվիրակության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում։ Այն իրականացնում է «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպությունը և նվիրված է ՄԱԿ-ի ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N1325 բանաձևի գործողությունների երկրորդ ազգային ծրագրի կիրարկումը բարելավելու համար իրականացվող քայլերին։ Միջոցառումը երկօրյա է և անցկացվում է հուլիսի 14-15-ը։
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում11:41 19.05.2025
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցերՄայիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին և պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Խրիստոս Արսենյուին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ամփոփվել են Սուրեն Պապիկյանի՝ Հունաստան կատարած աշխատանքային այցի արդյունքները: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն […] ...
11:33 19.05.2025
Սինգապուրում կայացել է Հայաստանի պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացման արարողությունըՄայիսի 16-ին Սինգապուրում կայացավ Հայաստանի պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ Բեջանյանը և Սինգապուրի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի տնօրինության գլխավոր տնօրեն Հոն Մուն Լոուն։ Պաշտոնական արարողությունից հետո Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու բակում կազմակերպվել էր ընդունելություն։ Ողջույնի խոսքերով հանդես եկան դեսպան Սերոբ […] ...
11:27 19.05.2025
ՆԳՆ-ն ընդլայնում է հասարակության հետ համագործակցությունը․ համալրվել է Նախարարին կից հասարակական խորհրդի կազմըՀանրության հետ երկխոսության ամրապնդումն ու քաղհասարակության հետ համագործակցությունը դիտարկելով առաջնահերթություն՝ Ներքին գործերի նախարարի 2025 թվականի մայիսի 15-ի հրամանով համալրվել է Նախարարին կից հասարակական խորհրդի կազմը։ Խորհրդի կազմում ընդգրկվել են Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտներին առնչվող հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեությունը համահունչ է նախարարության առաքելությանը։ Խորհուրդը կներգրավվի […] ...
11:20 19.05.2025
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-Պատրիարք Տ.Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի հետՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սուրբ աթոռ (Վատիկան) կատարած աշխատանքային այցի ընթացքում Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցուն կից Լևոնյան վարժարանում հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի և վարժարանի սաների հետ: Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է Հայաստանի ներքին ու արտաքին ընդհանուր իրադրությանը, առկա հիմնախնդիրներին և վերջիններիս […] ...
11:15 19.05.2025
Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ երկրների մտավորականության 18-րդ համաժողովինՀայաստանի պատվիրակությունը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի գլխավորությամբ, մասնակցել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների ստեղծագործական և գիտական մտավորականության 18-րդ համաժողովին։ Համաժողովն անցկացվել է «ԱՊՀ՝ համագործակցության նոր հորիզոններ» խորագրի ներքո։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել տաջիկ գործընկերներին ջերմ ընդունելության համար՝ կարևորելով այդօրինակ համաժողովների անցկացումը։ «Համաժողովը մասնագիտական շփումների, նոր ծրագրերի իրականացման […] ...
11:09 19.05.2025
Ապօրինի արդյունահանում Ջաջուռում. ՔՈ Շիրակի մարզային վարչության բացահայտումըՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, առանց թույլտվության և համապատասխան փաստաթղթերի, իրականացնում է ապօրինի արդյունահանում: Ստուգմամբ պարզվել է, որ Ջաջուռ գյուղի վարչական տարածքի ավելի քան չորս հեկտար հողատարածքում արդյունահանման թույլտվություն ընկերությանը տրվել է 2020 թվականին, ու թեև այս տարվա մարտի 21-ին թույլտվության ժամկետը լրացել է, սակայն օգտակար […] ...