16:23 15.03.2018
Եվրախորհրդարանում այսօր քննարկման կդրվի սիրիական Աֆրին քաղաքում թուրքական ԶՈւ-ի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունների վերաբերյալ մշակված օրինագիծը: Այս մասին հայտնում է DW-ի թուրքական ծառայությունը:
Ըստ աղբյուրի՝ օրինագիծը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին դուրս բերել թուրքական զորքը Աֆրինից՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված լարվածությունն ու խաղաղ բնակիչների շրջանում գրանցված մեծաթիվ զոհերն ու վնասները:
Օրինագծում անդրադարձ կա նաև Սիրիայի հյուսիսում թուրքական ԶՈւ-ի և Սիրիայի կառավարական կամ ռուսական զորքերի միջև հնարավոր բախման հավանականությանը: Կառույցի ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին իր մտահոգությունն է հայտնել նաև Աֆրինում ու Արևելյան Ղութայում շարունակվող բախումների վերաբերյալ: Նա նշել է, որ այդտեղ հրադադարի ռեժիմի լիիրավ պահպանման հետ կապված նամակներ են հղել Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի ԱԳՆ-ներ:
Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս էր հայտնել, որ Աֆրինը թուրքական ուժերին կհանձնվի մինչև մարտի 14-ի երեկո:
Հունվարի 20-ին Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին Աֆրինում «Ձիթենու ճյուղ» անվանումն ստացած ռազմական գործողությունների մեկնարկի մասին: Դրանք ուղղված են ԱՄՆ-ի աջակցությունը ստացող քրդական ուժերի դեմ, որոնց թուրքական կողմը համարում է ահաբեկչական:
20:53 08.06.2025
Ջերմատների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներն ընդլայնում են գործունեությունըԿառավարության` ջերմատների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներն ընդլայնում են գործունեությունը, մեծացնում են արտադրական ծավալները, արտահանման ճանապարհներն էլ՝ դիվերսիֆիկացնում: Այս մասի ն հայտնել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Արագածոտնի Ոսկեվազ համայնքում վարդեր աճեցնող ջերմոցային տնտեսությունից այսօր տարեկան 10 միլիոն ծաղիկ են հավաքում: Սպառում են տեղական շուկայում, արտահանում են ԵԱՏՄ երկրներ, նաև Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար: Մանրամասները՝ […] ...
20:34 08.06.2025
ՃՏՊ Արարատի մարզում. երեք տուժածներից մեկը պարեկային ծառայող էՀունիսի 8-ին՝ ժամը 19․10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային ծառայության կարգախումբը կանգնեցրել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենա’ վարչարարություն իրականացնելու նպատակով։ Կարճ ժամանակ անց նույն ճանապարհով երթևեկող «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվել է պարեկային ծառայության կարգախմբի կայանված ավտոմեքենային։ Պատահարի հետևանքով երեք մարդ, այդ […] ...
20:19 08.06.2025
Նիկոլ Փաշինյանի շարասյունն ավտովթարի չի ենթարկվելՏարածած տեղեկությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Կոչ եմ անում լրատվամիջոցներին զերծ մնալ չճշգրտված և անհիմն տեղեկատվություն տարածելուց»,- գրել է նա: ...
19:27 08.06.2025
Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ըՀունիսի 8-ին, Երևանում ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել՝ այս անգամ Դավթաշեն վարչական շրջանում։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը Դավթաշենի 4-րդ թաղամասի 45/7 շենքի դիմաց ուրբաթ օրը կայանել է իր ավտոմեքենան ու այսօր առավոտյան իջել է բակ, որպեսզի ավտոմեքենան տեղափոխի ավտոլվացման կետ և հայտնաբերել է ավտոմեքենան թալանված։ Դեպքի մասին ավտոմեքենայի […] ...
19:12 08.06.2025
Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովՀայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից`Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնել են Արդարադատության նախարարությունից: Աշխատաժողովի նպատակն է Միջազգային […] ...
18:57 08.06.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներինՀունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին՝ ուղեկցությամբ Մելբուռնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի: Տեր Խաչեր քահանան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ մինչև Հայաստան ժամանելը ավստրալահայերն ուխտավորաբար եղել են Արևմտյան Հայաստանում և այժմ, գտնվելով […] ...