14:10 20.07.2023
ՀՀ կառավարության նիստում այսօր գործադիրը հավանության է արժանացրել 43 միլիոն դրամի չափով բյուջեում վերաբաշխում կատարելու որոշմանը՝ Բանակային խաղերի կազմակերպման և անցկացման նպատակով:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ այս տարվա մայիսի 11-ին Կառավարության որոշմամբ հաստատվել է ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող Բանակային խաղերի կանոնակարգը, կազմակերպման, անցկացման կազմկոմիտեի կազմը, հայտի ձևերը և այլ անհրաժեշտ մանրամասները: Ըստ այդմ՝ նախատեսված է, որ 2023 թվականի օգոստոսի 20-27-ն ընկած ժամանակահատվածում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում և Պաշտպանության նախարարության մարզաբազաներում կանցկացվեն Բանակային խաղեր՝ մի քանի կառույցների մասնակցությամբ: Մասնավորապես, Բանակային խաղերին կմասնակցեն Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Ներքին գործերի նախարարության, Փրկարար ծառայության, Պետական պահպանության ծառայության, Պետական եկամուտների կոմիտեի, Քննչական կոմիտեի և Գլխավոր դատախազության աշխատակիցները, ընդ որում՝ թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ յուրաքանչյուր կառույց կարող է ներկայացնել մեկական թիմ: Բանակային խաղերում ներառված են լինելու հետևյալ մարզաձևերը՝
բանակային քառամարտ, որն ընդգրկում է ձգումներ պտտաձողից (կանանց դեպքում՝ իրանի ծալում և տարածում), վազք՝ 100 մ և 3000 մ (կանանց համար՝ 1000 մ) և նռնակի նետում նշանակետին մրցաձևերը,
ռազմականացված կրոսավազք (փոխանցումավազք), որը կիրականացվի թե՛ անհատական, թե՛ թիմային ձևերով, այս պարագայում արդեն փոխանցումավազքով, ամեն կառույցից՝ 3-ական մասնակից: Մարզաձևի էությունը վազքն է, այնուհետև թիրախի խոցումն ավտոմատով, նորից վազք, ապա նռնակի նետում վարժությունների կատարումը,
կողմնորոշում, որն իրականացվելու է որոշակի տեղանքի համար տրվող քարտեզով, տեղանքում առանձնացվելու են ստուգողական կետեր, քարտեզով տրվելու են նաև դրանք գտնելու հերթականությունը, և էլեկտրոնային կրիչով գրանցվելու է յուրաքանչյուր կետին մոտենալու հանգամանքը: Մասնակիցները, ինչը կարևոր է, կարող են օգտագործել միայն ոչ էլեկտրոնային կողմնացույց,
3 տարբեր հրաձգության ձևեր են տարբեր դիրքերով՝ հրաձգություն «ԱԿ 74» ինքնաձիգից,հրաձգություն «ՊՄ» ատրճանակից, հրաձգություն «ԴԴՀ» հրացանից:
Հրաձգությունը պետք է կազմակերպվի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի կողմից հաստատված հրաձգության ձեռնարկի համաձայն:
Նախարարը տեղեկացրել է, որ առաջին, երկրորդ, երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն հավաստագրերով, մեդալներով և դրամական պարգևներով, առաջին տեղը գրաված թիմերը՝ գավաթներով: Առաջին տեղի համար նախատեսված է 1 մլն դրամ պարգև, 2-րդ տեղի համար՝ 500 հազար դրամ, 3-րդ տեղի համար՝ 300 հազար դրամ:
Փոխանցումավազքի մրցանակակիր թիմերը կպարգևատրվեն համապատասխան գավաթով, իսկ յուրաքանչյուր մասնակից՝ մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևներով: 1-ին տեղի համար յուրաքանչյուր մասնակից կստանա 300 հազար դրամ, 2-րդ տեղի համար՝ 200 հազար դրամ, 3-րդ տեղի համար՝ 150 հազար դրամ:
«Ակնկալվում է, որ Բանակային խաղերը կդառնան ամենամյա՝ ըստ անհրաժեշտության վերանայվելով և այս տարվա օգոստոսին վերջին առաջին անգամ կայանալիք մրցման արդյունքների հիման վրա: Մենք գիտենք, որ արդեն կառույցները լավ նախապատրաստվում են այս խաղերին»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ Բանակային խաղերի մրցանակային ֆոնդը 30 միլիոն դրամ է կազմում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է խաղերի անցկացումը՝ նշելով. «Կարևոր եմ համարում, որ մեր ծառայողների համար նաև սոցիալական շփման որոշակի միջավայր ձևավորվի, որովհետև շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ այդ ծառայությունների մեջ ամենատարբեր առանձնահատկությունների և հանգամանքների բերումով մարդիկ շատ հաճախ սոցիալական կյանքի, սոցիալականացման հարթակներ չունեն: Եվ շատ կարևոր է, որ այս խաղերին նաև ընտանիքների անդամներին՝ որպես հանդիսատեսի, մասնակցելու հնարավորություն ստեղծենք: Հույս ունեմ, որ հետագայում խաղերն այնքան մասսայական կդառնան, որ հանդիսատեսի ավելի զանգվածային ներկայություն ապահովենք: Հաջորդ կարևոր հանգամանքը մրցակցության ոգին և հմտությունների շարունակական զարգացման ևս մի խթան ունենալն է»:
Նշենք, որ Բանակային խաղերի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 1-ը:
22:11 16.06.2025
Տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս21:49 16.06.2025
Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ«Միլանի», «Նապոլիի», «Վալենսիայի», «Մարսելի» և «Հայդուկի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հաղորդում է հավաքականի մամուլի ծառայությունը: Գատուզոյի պայմանագրի ժամկետը հայտնի չէ: Իտալացին այս պաշտոնում փոխարինել է Լուչանո Սպալետիին, որն օրեր առաջ հեռացվել էր հավաքականի ղեկից: ...
21:27 16.06.2025
Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՎերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Երեսուն և ավելի տարիներ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը վերականգնվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այժմ ընթանում են մայթերի, հողային պաստառի կառուցման, երկաթբետոնե արհեստական կառուցվածքների նորոգման, և այլ աշխատանքներ։ Կառուցվում են նաև ջրահեռացման համակարգեր։ Ճանապարհի մի մասը գտնվում է Գորիս […] ...
21:18 16.06.2025
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններՀունիսի 10-ից 12-ը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Բելգիայի Թագավորությունում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նախարարը բրյուսելյան այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Եվրոպական Միության հանձնակատարների և Բելգիայի պաշտոնակիցների հետ՝ քննարկելով Ներքին գործերի նախարարության, ենթակա կառուցվածքային միավորների գործունեությանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել փորձագիտական պատվիրակության Հայաստան […] ...
21:12 16.06.2025
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնություններինՊետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 16-ին գումարած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնություններ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի […] ...
21:04 16.06.2025
Հունիսի 17-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Գրիբոյեդովի փ. 21/5-60 շենքեր, Ադոնցի փ. 21/2-21/3 շենքեր, Արղության փ. 29-40 շենքեր, Քանաքեռ ՀԷԿ թաղ. «Արփա Սևան» ԲԲԸ, Շրջանցիկ Թունել՝ «Ջերմատնային տնտեսությունների վարչություն» ոչ բնակիչ-բաժանորդ, «Հայ արիներ» Հայկազունների ազգային […] ...