15:34 21.07.2023
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները (Կանխարգելման ազգային մեխանիզմ) չհայտարարված մշտադիտարկման այցեր են իրականացրել Կոտայքի և Արագածոտնի մարզերի դատարանների` ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու վայրեր։
Այցեր են իրականացվել Եղվարդի, Հրազդանի, Չարենցավանի և Աշտարակի նստավայրեր:
Ուսումնասիրվել են նշված դատարանների` ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման խցերի պայմանները, տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, դատարանների աշխատակազմերի, դատական կարգադրիչների և Ոստիկանության` ուղեկցող գումարտակի ծառայողների հետ:
Ուսումնասիրությունների ընթացքում արձանագրվել են հետևյալ խնդիրները՝
Կոտայքի դատարանի Հրազդան նստավայրում առկա են խիստ անբավարար պայմաններ: Ազատությունից զրկված անձանց պահելու համար նախատեսված միակ խուցը գտնվում է դատարանի շենքի առաջին հարկում, որտեղ չկան պատուհաններ, բնական լուսավորություն, բացակայում է օդափոխությունը։ Խցում չկա աթոռ, իսկ միակ սեղանը հիմնականում ծառայել է որպես պահեստ՝ վրան դրված են եղել մեծ թվով թղթապանականեր։ Բացակայել է ազատությունից զրկված անձանց համար նախատեսված սանհանգույցը, և նրանք ստիպված են եղել օգտվել ընդհանուր սանհանգույցից։ Ի տարբերություն շենքի այլ սենյակների՝ խցում բացակայել է նաև ջեռուցման համակարգը, ինչն անթույլատրելի է՝ հաշվի առնելով հատկապես ցուրտ եղանակային պայմանների ժամանակ խցերում պատշաճ ջերմային ռեժիմի ապահովման անհրաժեշտությունը:
Մշտադիտարկված դատարանների բոլոր նստավայրերում խցերի սանհանգույցները խցի բնակելի հատվածից առանձնացված չեն եղել ամբողջական պատով և չեն ունեցել դռներ: Ավելին, կիսապատերն այնքան ցածր են եղել, որ մեծամասամբ չեն ծածկել անձի նույնիսկ մինչև գոտկատեղը։ Այս վիճակը հատկապես անընդունելի է մարդու նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ու նրա մասնավոր կյանքի անձեռնմխելիության տեսանկյունից: Հարցն ավելի զգայուն է այն պարագայում, երբ ազատությունից զրկված անձը կին է, իսկ ուղեկցող գումարտակի աշխատակիցները հիմնականում տղամարդիկ են։
Շարունակում են մտահոգիչ մնալ Աշտարակի նստավայրի խցերի՝ նախկինում ևս արձանագրված անբավարար պայմանները։ Խցերի դռներն ամբողջությամբ բաց ճաղերով են, իսկ ներսում սանհանգույցներն ունեն այնպիսի տեղակայում, որ ակնհայտ երևում են միջանցքից: Սա մարդու նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ու նրա մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտում է։ Ավելին, խցում բացակայել է նաև հոսող ջուրը, և ազատությունից զրկված անձանց այն տրամադրվել է պլաստմասե շշերով։
Անընդունելի է նաև այն, որ բոլոր սանհանգույցները միայն ասիական տիպի են։ Դատարանների խցերը և խցերի սանհանգույցները հարմարեցված չեն տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց կարիքներին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանների շենքերը նույնպես հարմարեցված չեն տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց կարիքներին, խցերից դատական նիստերի դահլիճ տեղափոխումը մարդու իրավունքների, արժանապատվության տեսանկյունից անընդունելի է: Բացի այդ, դիտարկված խցերն ունեն նաև վերանորոգման կարիք․ պատերի ծեփամածիկները եղել են թափված, տեսանելի են եղել ճաքեր:
Աշտարակի նստավայրի խցերից մեկում չի եղել պատուհան, բնական լուսավորությունն ապահովվել է ճաղավանդակից, բացակայել է պատշաճ օդափոխությունը:
Ուսումնասիրված խցերում բացակայել են հիգիենիկ պարագաները, մասնավորապես՝ Եղվարդի և Աշտարակի նստավայրերում՝ օճառը, սանիտարական թուղթը, աղբամանը, Չարենցավանի նստավայրում՝ օճառը և աղբամանը, ինչպես նաև խցերից մեկում չի եղել աթոռ և սանիտարական թուղթ։
Որևէ խցում առկա չեն եղել ազատությունից զրկվածների համար նախատեսված սննդի ընդունման համար անհրաժեշտ պայմաններ: Տեղեկություններ են ստացվել նաև այն մասին, որ ազատությունից զրկված անձանց քրեակատորողական հիմնարկներից սնունդ չի տրամադրվում։
Մշտադիտարկման ժամանակ ուսումնասիրվել են նաև ազատությունից զրկված անձանց դատարան տեղափոխման համար շահագործվող տրանսպորտային միջոցները․ մեքենաների խցերի չափերը չեն համապատասխանել միջազգային ստանդարտներին, չեն ունեցել բավարար լուսավորություն և օդափոխություն, տեղաշարժման կարիք ունեցող անձանց կարիքներին հարմարեցված չեն եղել։
Արձանագրվել է նաև, որ ուղեկցող ոստիկանների համար ոչ բոլորը մեքենաներում է նախատեսված նստարան, և նրանք ստիպված են ինքնաշեն փայտե նստարանից օգտվել։
Այս խնդիրներն ունեն համակարգային բնույթ և մշտապես արձանագրվում են Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում:
Այցի արդյունքներն ամփոփվում են և համապատասխան առաջարկներով կներկայացվեն իրավասու պետական մարմիններին:
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում20:05 18.05.2025
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետԻրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը ու կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները: ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը իր ջերմ ողջյուններն է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: ...
20:00 18.05.2025
Մերցը Կանադայի վարչապետի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակըԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կիրակի օրը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, առևտրային և էներգետիկ համագործակցությունը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։ «Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կիրակի առավոտյան Հռոմում հանդիպել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ՝ Հռոմի պապ Լևոն XIV-ի գահակալության արարողությունից առաջ։ Զրույցի ընթացքում կողմերը մտքերի ինտենսիվ […] ...
19:35 18.05.2025
Արմեն Գրիգորյանը մասնակցել է «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ինՄայիսի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին: Հարց ու պատասխանի ընթացքում ԱԽ քարտուղարը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության բազմազանեցման մասին և ընդգծել, որ ՀՀ-ն զարգացնում է իր հարաբերությունները բոլոր պետությունների հետ՝ չբացառելով որևէ մի երկիր: Քարտուղար Գրիգորյանը նաև խոսել է ՀՀ-ԻԻՀ զարգացող […] ...
19:15 18.05.2025
Հրդեհի ահազանգ Արգավանդ գյուղումՄայիսի 18-ին, ժամը 14:13-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղում գտնվող բենզալցակայանի մոտակա շինության ներսում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցում գտնվող չգործող բենզալցակայանի մոտակա շինության (մոտ 30 քմ) տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է […] ...
18:55 18.05.2025
Իրանի, Կատարի և Օմանի արտգործնախարարները բանակցություններ են վարել ԹեհրանումԻրանի, Կատարի և Օմանի արտաքին գործերի նախարարները կիրակի օրը համատեղ հանդիպում և բանակցություններ են անցկացրել Թեհրանի երկխոսության ֆորումի շրջանակներում, հաղորդում է Իրանի պետական IRIB հեռուստաալիքը։ «Իրանի, Օմանի և Կատարի արտաքին գործերի նախարարները եռակողմ հանդիպում են ունեցել Թեհրանի երկխոսության ֆորումի շրջանակներում։ Բանակցությունների թեմաներն են եղել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում վերջին զարգացումները, ինչպես նաև Իրանի, Կատարի և Օմանի […] ...
18:27 18.05.2025
ԱՄՆ-ում երկու տարեկան երեխան ողջ է մնացել 15-րդ հարկից ընկնելուց հետոԱՄՆ Մերիլենդ նահանգում երկու տարեկան տղան ողջ է մնացել 15-րդ հարկի պատշգամբից ընկնելուց հետո, հաղորդում է ABC News-ը։ Երեխան ընկել է թփերի մեջ և վնասվածքներ ստացել։ Նա հոսպիտալացվել է, սակայն նրա վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվել։ Փրկարարները նշում են, որ տղային փրկել է այն փաստը, որ պատշգամբի տակ թփեր էին աճում, և գետինը փափուկ էր, […] ...