18:48 21.07.2023
Բարբի տիկնիկների մեծ հավաքածու ունենալը աղջնակների գլխավոր երազանքներից մեկն է: Միշտ երիտասարդ Բարբին կամ Բարբարա Միլիսենթ Ռոբերթսը այսօր արդեն 64 տարեկան է: Բարբին այնքան է սիրվել, որ շատերը դիմել են պլաստիկ վիրահատությունների՝ նմանվելու սիրելի հերոսին: Օրինակ՝ ամերիկուհի Սինդի Ջեքսոնը կատարել է շուրջ 55 պլաստիկ վիրահատություն: Այս տիկնիկի մասին նույնիսկ ֆիլմ է նկարահանվել:
2023 թ հուլիսի 21-ը համաշխարհային կինոարտադրության մեջ սպասված օրերից էր, քանի որ տեղի ունեցավ «Բարբի» ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Այն համարվում է տարվա գլխավոր ֆիլմերից մեկը:
Տիկնիկը ծնվեց «Mattel» ընկերությունում։ Այն ստեղծեց դրա հիմնադիր Էլիոթ Հանդլերը՝ կնոջ Ռութի հետ: Ենթադրվում է, որ հայտնի տիկնիկի նախատիպ է դարձել էրոտիկ դերասանուհի Բիլդ Լիլին:
Հանդլերի խոսքերով՝ իր աղջիկը՝ Բարբարան (որի անունով կոչվել է բարբի տիկնիկը), մանկության տարիներին հաճախ էր խաղում իր ընկերների հետ տիկնիկներով, որոնք պատրաստված էին թղթից: Բարբարան տիկնիկների համար թղթից հագուստներ էր պատրաստում։ Նա նկատում էր տիկնիկների անհրաժեշտությունը: Այսպես որոշեց ստեղծել առաջին բարբին:
Բարբի տիկնիկի գինը ընդամենը 3 դոլար էր։ Բարբիի ընկերը՝ Քենը, նրանից փոքր է 2 տարի 2 օրով:
Առաջին բարբին սև ու սպիտակ գծավոր լողազգեստով էր:
Բարբիի փիլիսոփայությունը մեկն է՝ ցույց տալ աղջիկներին, որ իրենք են որոշում՝ ինչպիսին լինել, դրա համար էլ պարբերաբար դուրս են գալիս նոր մոդելներ՝ տարբեր կազմվածքներով, մաշկի գույնով, ոճով և տեսքով. այն բազմազգ խաղալիք է: Վաճառքի են հանվում նաև հայտնի աստղերի տիկնիկ տարբերակները:
Ամենաթանկարժեք Բարբին վաճառվել է 302 000 դոլարով, քանի որ տիկնիկի վզնոցին կար 3 կարատ սպիտակ և 1 կարատ վարդագույն ադամանդ: Վաճառքից ստացված հասույթը տրամադրվել է քաղցկեղին ուղղված հետազոտություններին: Բարբի տիկնիկների ամենապահանջված մոդելներն են հարսնացուն և բալետի պարուհին:
Խաղալիքներ արտադրող Mattel Inc. ընկերությունը և Warner Bros. Pictures Group կինոստուդիան միավորվեցին ֆիլմ նկարահանելու համար, որի հերոսները կդառնան Barbie շարքի տիկնիկները: Ֆիլմի փոքր կադրում երևում է նաև Բարբիի ստեղծողի դուստրը: Ֆիլմի ռեժիսորը՝ Գրետա Գերվիգը, օսկարակիր ֆիլմերի հեղինակ է: Հենց ֆիլմի առաջին կադրում Բարբիին մարմնավորող դերասանուհի Մարգո Ռոբին առաջին Բարբի տիկնիկի լողազգեստով է:
Դերասանուհի Մարգո Ռոբին հայտնի է «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմից, որտեղ մարմնավորում է Հարլի թագուհու կերպարը: Դերերը հակասական են, ինչը խոսակցությունների մեծ ալիք է բարձրացրել: Կընդունի՞ դերասանուհու նոր կերպարը լսարանը, պարզ կդառնա շուտով:
Ֆիլմի գլխավոր դերասաններից Քենին ընտրելիս բացի Ռայան Գոսլինգից ուրիշ ոչ ոքի չեն դիտարկել: Դերասանը պատմում է, որ առաջարկը ստանալուց հետո երկար է մտածել և միայն իր աղջկա Բարբի տիկնիկը պատահաբար հատակին գցած տեսնելուց հետո որոշել է համաձայնել:
Թե՛ ֆիլմի նկարահանման, թե՛ բոլոր մեդիաարշավների ընթացքում ֆիլմի հերոսները կրել են օրիգինալ բարբիի հագուտների կրկնօրինակները: Իրենց գովազդային արշավների ժամանակ կարևոր է, որ նրանք համագործակցում են տարբեր բրենդների հետ և համատեղ թողարկում Բարբիի թեմատիկայով հավաքածուներ:
Ռեժիսորը բացահայտել է, որ նախագծի նկարահանումները նույնիսկ հանգեցրել են աշխարհում վարդագույն ներկի դեֆիցիտի։ Նա ցանկացել է նվազագույն չափով օգտագործել թվայնացում: Փոխարենը նկարահանումների համար օգտագործվել են ձեռքով վարդագույն ներկված մեծ թվով դեկորացիաներ: Սա, ըստ Գերվիգի, առաջացրել է այդ գույնի պակաս ամբողջ աշխարհում։
«Ես ցանկանում էի, որ վարդագույնը շատ վառ և առատ լիներ, քանի որ ես հիշում եմ, թե ինչու էի սիրում Բարբիին, երբ դեռ փոքր էի»,- ասել է ռեժիսորը:
Բարբիի պրեմիերայի օրվա գլխավոր դրեսկոդը վարդագույն, Բարբիին հիշեցնող հագուստն էր: Բարբիի աշխարհի բոլոր սիրահարները պրեմիերայի օրը խորհրդանշական վարդագույնով էին:
PR մասնագետները բարձր են գնահատում ֆիլմի կատարած մեդիարաշավը, քանի որ ամենուր կարելի էր նկատել Բարբիին հիշեցնող, հուլիսի 21-ը՝ պրեմիերայի օրը ազդարարող դետալներ և վահանակներ: Ֆիլմի նկարահանման վրա ծախսվել է 145 միլիոն դոլար: Միայն թրեյլերը օրերի ընթացքում դիտել է ավելի քան 46 մլն մարդ:
Հեղինակներ՝ Հռիփսիմե Ավագյան, Միլենա Մկրտչյան
13:50 27.07.2025
Արտաշատի խճուղում 34-ամյա վարորդը կորցրել է մոտոցիկլի կառավարումը և կողաշրջվել․ ուղևորը տեղափոխվել է հիվանդանոցՀուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Արտաշատի խճուղում Երևանի բնակիչ 34-ամյա Լևոն Ա․-ն իր վարած մոտոցիկլով կորցրել է կառավարումը և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 32-ամյա Ղևոնդ Հ․-ն տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել պարեկներն ու ոստիկանները: Վթարի փաստով Աբովյանի քննչական […] ...
13:34 27.07.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 28-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի 4-րդ նրբանցքի, Բագրատունյաց, Արշակունյաց պողոտաների, Շիրակի, Շևչենկոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
13:16 27.07.2025
AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվելԱռնվազն 11 մարդ հոսպիտալացվել է շաբաթ օրը՝ ամերիկյան Տրավերս Սիթի (Միչիգան) քաղաքում Walmart սուպերմարկետի վրա անհայտ անձի հարձակումից հետո։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Իր հերթին, նահանգային ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ «Կասկածյալը կալանքի տակ է, միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունն այս պահին սահմանափակ է», – նշվում է տեղական իրավապահ մարմինների X-ի գրառման […] ...
13:01 27.07.2025
Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...
12:49 27.07.2025
Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտըԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...
12:34 27.07.2025
Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունըՍևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...