Անգլիայի Էսեքս նահանգի Հարլոու քաղաքի փողոցներից մեկն անվանակոչվել է Զելենսկու անունով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+23.04 oC

Անգլիայի Էսեքս նահանգի Հարլոու քաղաքի փողոցներից մեկն անվանակոչվել է Զելենսկու անունով

17:55 22.07.2023

Անգլիայի Էսեքս կոմսության Հարլոու քաղաքի փողոցներից մեկը պաշտոնապես անվանակոչվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անունով։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տարածում է «BBC»-ն։

Մասնավորապես, Հարլոուի Հինգերորդ պողոտան պաշտոնապես ստացել է «Հինգերորդ պողոտա-Զելենսկի պողոտա» անվանումը։

Պողոտայի անվանակոչման արարողությանը պետք է մասնակցեր Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն, սակայն միջոցառումից քիչ առաջ Զելենսկին նրան պաշտոնանկ է արել։

Պողոտայի նոր անվանումը նշող ցուցանակի բացմանը ներկաների թվում էր նաև Հարլոուի պատգամավոր Ռոբերտ Հալֆոնը։

Պատգամավորն ասել է, որ Հարլոուն հարմար վայր է Զելենսկու անվան փողոցի համար, քանի որ քաղաքը կառուցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղահանված լոնդոնյան ընտանիքների համար։

«Հարլոու նոր քաղաքը փյունիկի պես բարձրացել է մոխիրներից։ Մենք ուզում էինք ուկրաինացիներին ցույց տալ, թե ինչ է հնարավոր։ Հենց նրանք հաղթեն Ռուսաստանին, հույս կա, հավանականություն կա, որ նրանք կունենան նոր գեղեցիկ քաղաքներ»,- ասել է Ռոբերտ Հալֆոնը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմեն Գրիգորյանը մասնակցել է «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին

19:35 18.05.2025

Արմեն Գրիգորյանը մասնակցել է «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին

Մայիսի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին: Հարց ու պատասխանի ընթացքում ԱԽ քարտուղարը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության բազմազանեցման մասին և ընդգծել, որ ՀՀ-ն զարգացնում է իր հարաբերությունները բոլոր պետությունների հետ՝ չբացառելով որևէ մի երկիր: Քարտուղար Գրիգորյանը նաև խոսել է ՀՀ-ԻԻՀ զարգացող […] ...

Հրդեհի ահազանգ Արգավանդ գյուղում

19:15 18.05.2025

Հրդեհի ահազանգ Արգավանդ գյուղում

Մայիսի 18-ին, ժամը 14:13-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղում գտնվող բենզալցակայանի մոտակա շինության ներսում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցում գտնվող չգործող բենզալցակայանի մոտակա շինության (մոտ 30 քմ) տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է […] ...

Իրանի, Կատարի և Օմանի արտգործնախարարները բանակցություններ են վարել Թեհրանում

18:55 18.05.2025

Իրանի, Կատարի և Օմանի արտգործնախարարները բանակցություններ են վարել Թեհրանում

Իրանի, Կատարի և Օմանի արտաքին գործերի նախարարները կիրակի օրը համատեղ հանդիպում և բանակցություններ են անցկացրել Թեհրանի երկխոսության ֆորումի շրջանակներում, հաղորդում է Իրանի պետական ​​IRIB հեռուստաալիքը։ «Իրանի, Օմանի և Կատարի արտաքին գործերի նախարարները եռակողմ հանդիպում են ունեցել Թեհրանի երկխոսության ֆորումի շրջանակներում։ Բանակցությունների թեմաներն են եղել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում վերջին զարգացումները, ինչպես նաև Իրանի, Կատարի և Օմանի […] ...

ԱՄՆ-ում երկու տարեկան երեխան ողջ է մնացել 15-րդ հարկից ընկնելուց հետո

18:27 18.05.2025

ԱՄՆ-ում երկու տարեկան երեխան ողջ է մնացել 15-րդ հարկից ընկնելուց հետո

ԱՄՆ Մերիլենդ նահանգում երկու տարեկան տղան ողջ է մնացել 15-րդ հարկի պատշգամբից ընկնելուց հետո, հաղորդում է ABC News-ը։ Երեխան ընկել է թփերի մեջ և վնասվածքներ ստացել։ Նա հոսպիտալացվել է, սակայն նրա վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվել։ Փրկարարները նշում են, որ տղային փրկել է այն փաստը, որ պատշգամբի տակ թփեր էին աճում, և գետինը փափուկ էր, […] ...

Իրանը միջուկային զենք արտադրելու ծրագրեր չունի․ Արաղչի

18:00 18.05.2025

Իրանը միջուկային զենք արտադրելու ծրագրեր չունի․ Արաղչի

Իրանական կողմը հավատարիմ է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին, Թեհրանը մտադիր չէ միջուկային զենք արտադրել, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին Թեհրանի երկխոսության ֆորումի ժամանակ։ Կիրակի առավոտյան Իրանի մայրաքաղաքում բացվել է Թեհրանի երկխոսության ֆորումը։ Միջոցառումը տեղի է ունենում Իրանի արտաքին գործերի նախարարության քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնում, և ելույթներ են ունեցել […] ...

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականի հետ

17:40 18.05.2025

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականի հետ

Թեհրանում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Հանդիպմանն Ա.Գրիգորյանը և Ք.Խարազին անդրադարձել են տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը և ընդգծել ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը: Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարը և ԳԱ խորհրդականը շեշտել են, որ առկա է երկուստեք կամք, […] ...

BACK_TO_TOP