Արոնյանի հաջորդ մրցակիցը Գրիշչուկն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+29.09 oC

Արոնյանի հաջորդ մրցակիցը Գրիշչուկն է

16:47 15.03.2018

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 5-րդ փուլում  Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Գրիշչուկի դեմ։ 4-րդ փուլից հետո մրցակիցներն ունեն 2-ական միավոր և կիսում են 4-6-րդ տեղերը։

Մրցաշարի առաջատարը Ֆաբիանո Կարուանան է ԱՄՆ-ից, նրան 2-3-րդ տեղերում հետապնդում են Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան) ու Շախրիյար Մամեդյարովը (Ադրբեջան)։ Իսկ հետնապահներն են Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) և Ուեսլի Սոն (ԱՄՆ)։

 

Արոնյան-Գրիշչուկ պարտիան մեկնարկում է Երևանի ժամանակով 18։00-ին։ Դրան զուգահեռ կընթանան մյուս երեք հանդիպումները․

  • Կարուանա-Կարյակին,
  • Սո-Կրամնիկ,
  • Լիրեն-Մամեդյարով։

Մրցաշարը 14 փուլով է անցկացվում, և դրա հաղթողը հնարավորություն կունենա շախմատի աշխարհի չեմպիոնի կոչում վիճարկել գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 1-ին

10:30 01.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 1-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 434 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամ: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 1-ի 08։00 դրությամբ

10:15 01.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 1-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 1-ի 08։00 դրությամբ կազմել է 20.5 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Bloomberg. Հնդկաստանը ԱՄՆ-ից F-35 կործանիչներ գնելու ծրագրեր չունի

10:00 01.08.2025

Bloomberg. Հնդկաստանը ԱՄՆ-ից F-35 կործանիչներ գնելու ծրագրեր չունի

Հնդկաստանը Միացյալ Նահանգներին տեղեկացրել է, որ հետաքրքրված չէ ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչ գնելով, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ Հնդկաստանի իշխանությունները քննարկում են Միացյալ Նահանգներից էներգակիրների ներմուծման ծավալը մեծացնելու հնարավորությունը Վաշինգտոնի հետ առևտրային տարաձայնությունները լուծելու համար։ Սակայն Հնդկաստանը չի պլանավորում ավելի շատ ռազմական տեխնիկա գնել Միացյալ Նահանգներից։ Փետրվարին, Հարավային Ասիայի […] ...

ԱՄՆ Սենատը ներկայացրել է Ուկրաինային 54.6 միլիարդ դոլարի օգնության օրինագիծը

09:53 01.08.2025

ԱՄՆ Սենատը ներկայացրել է Ուկրաինային 54.6 միլիարդ դոլարի օգնության օրինագիծը

ԱՄՆ Կոնգրեսի Սենատ է ներկայացվել Ուկրաինային 54,6 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին օրինագիծ։ Այս մասին ասվում է Վերին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի զեկույցում։ Օրինագծի հեղինակներն են հանձնաժողովի առաջատար դեմոկրատ Ջին Շահինը (դեմոկրատ, Նյու Հեմփշիր) և հանրապետական Լիզա Մուրկովսկին (հանրապետական, Ալյասկա): Ըստ տեքստի՝ Ուկրաինային պետք է տրամադրվի գրեթե 55 միլիարդ դոլարի օգնություն 2026 (սկսած 2025 […] ...

Կդադարեցվի մի ջարք հասցեների ջրամատակարարումը

09:49 01.08.2025

Կդադարեցվի մի ջարք հասցեների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 1-ին ժամը 09:45-21:00-ն կդադարեցվի ք.Բերդ Մ.Մաշտոցի, Ռ.Մելիքյանի, Նորավան, Մ.Խորենացու 27 Ա-27Բ, 71 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: ...

Իսրայելին սպառնում է միջազգային մեկուսացում Գազայի իրավիճակի պատճառով․ Գերմանիայի ԱԳՆ

09:40 01.08.2025

Իսրայելին սպառնում է միջազգային մեկուսացում Գազայի իրավիճակի պատճառով․ Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Իսրայելը կբախվի միջազգային մեկուսացման, եթե հրեական պետության կառավարությունը չբարելավի Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակը։ «Շատ առումներով Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացը և, վերջին հաշվով, ամբողջ տարածաշրջանը գտնվում են խաչմերուկում», – ասել է Վադեֆուլը Իսրայել կատարած այցի ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է DPA գործակալությունը։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը […] ...

BACK_TO_TOP