17:51 15.03.2018
«Զինծառայողների ապահովագրության համար 1000-ական դրամների հավաքման համակարգը ստեղծվել է որպես հիմնադրամ, որպեսզի այնտեղ հնարավոր լինի մուտքեր ապահովել և՛ դրոշմանիշային գումարներից (1000 դրամները) և նվիրատվություններից։ Եվ դրա համար այդ հիմնադրամը պետք է կառավարել, և այդ գործն իր վրա է վերցրել Կենտրոնական բանկը՝ առանց հիմնադրամից որևէ կողմնակի ծախս իրականացնելու». այս մասին նշել է հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման եթերում։
«Կենտրոնական բանկը հանձն առավ և դա օրենքով ամրագրվեց, որ Կենտրոնական բանկի աշխատակիցները կամավորաբար, առանց որևէ հատուցման հինգ տարի ժամկետով կկառավարեն, որպեսզի համակարգը կայանա … Հինգ տարին ավարտվելուց հետո այդ ժամանակվա խորհրդարանը պետք է որոշի, թե արդյո՞ք հինգ տարին երկարացնում է ևս հինգ տարով կամ այլ ժամկետով, թե արդեն կարող է հանձնել մասնավոր կառավարման», – նշել է Ավետիքյանը։
Նրա խոսքով՝ հիմնադրամի կառավարումը մասնավորին հանձնելու մեխանիզմ օրենքում նախատեսված է, սակայն պետք է հաշվի առնել, որ այդ դեպքում պետք է նաև վճարել մասնավոր ընկերությանը այդ հանձնառության համար։ Օրենքում, սակայն, կան նաև մասնավոր ընկերությանը տրվելիք գումարի սահմանափակումներ ու շեմեր։ Իսկ մինչ այդ Կենտրոնական բանկի աշխատակազմը հիմնադրամը կառավարում է առանց որևէ այլ տեղ գումար ուղղելու, միջոցները տրամադրվում են բացառապես զինծառայողների ընտանիքներին հատուցումների ձևով։
«Որևէ ծախս, բացի հատուցմանն ուղղված ծախսերից, չի կատարվել։ Յուրաքանչյուր լումա գնում է միայն ու միայն հատուցումներին», – ասել է Ավետիքյանը։
Հիմնադրամի կայքում հասանելի տվյալների համաձայն՝ հավաքված գրեթե 7 միլիարդ դրամից կատարվել է ավելի քան 400 միլիոն դրամի հատուցում։
«Հեռանկարի» ամբողջական տեսագրությունը կարող եք դիտել ստորև․
11:43 30.04.2025
Պետդեպարտամենտը սպառնում է դուրս գալ Ուկրաինայի հարցով բանակցություններից, եթե առաջընթաց չգրանցվիՄիացյալ Նահանգները կհրաժարվի մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացին, եթե այն կանգ առնի, հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը։ «Հիմա ժամանակն է, որ երկու կողմերն էլ ներկայացնեն առաջարկներ, թե ինչպես վերջ դնել այս հակամարտությանը, եթե առաջընթաց չլինի, ապա մենք՝ միջնորդներս, կհեռանանք այս գործընթացից», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։ Սակայն նա չի մանրամասնել, թե հակամարտության […] ...
11:28 30.04.2025
ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրելՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Արմեն Դանիելյանը ներկայացրել է պաշտոնից ազատման դիմում։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։ «Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, պատճառն ինձ հայտնի չէ: Աշխատանքից ազատման վարչապետի որոշում, սակայն, դեռ չկա»,- ասաց Հարությունյանը։ Արմենը Դանիելյանը […] ...
11:18 30.04.2025
Կտրել-տարել էին նոր կառուցվող բարձրավոլտ էլեկտրացանցի հաղորդալարեր. Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի երեք բնակիչ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 198-199-րդ կիլոմետրերի հատվածում կառուցվող և կարևորագույն նշանակություն ունեցող բարձրավոլտ ցանցի էլեկտրասյուներից կատարում են հաղորդալարերի գողություն: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նրանք կտրած-գողացված հաղորդալարերը տեղափոխելու համար բարձել են 33-ամյա հարթաշենցու վարած բեռնատարը, գողության ժամանակ օգտագործած գործիքներն էլ թաքցրել են […] ...
11:07 30.04.2025
Անձը զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու նպատակով պաշտոնատար անձանց կաշառք տալու միջնորդության պատրվակով ստացել է դրամական միջոցներՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի բնակիչը որոշակի գումարի դիմաց ստանձնել է Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակիչների վերաբերյալ բժշկական կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու և վերջիններիս պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու […] ...
10:57 30.04.2025
Եվրոպան պետք է առաջնորդի Ուկրաինային օգնություն տրամադրելու ապագա նախաձեռնությունները․ Մայք ՈւոլցԵվրոպան պետք է առաջնորդի Ուկրաինային օգնություն տրամադրելու ապագա նախաձեռնությունները։ Այս մասին New York Post-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Մենք հստակեցրել ենք, որ Ուկրաինային ապագա օգնությունը պետք է ղեկավարի Եվրոպան», – ասել է Ուոլցը։ Ապրիլի 19-ին The New York Times-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ […] ...
10:52 30.04.2025
Թրամփը կարծում է, որ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետՌուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ցանկանում է խաղաղության համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC News-ին տված հարցազրույցում։ «Նա կցանկանար դադարեցնել պատերազմը։ Ես կարծում եմ՝ այո», – ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ իր առաջին նախագահական ժամկետի ավարտին ուկրաինական ճգնաժամի առաջացման հավանականություն անգամ չկար։ Նա նշել է, որ հակամարտությունը հնարավոր դարձավ նախկին […] ...