Փաշինյանն արձագանքել է ՌԴ ԱԳՆ հայտարարությանը խաղաղապահների կարգավիճակի և ԼՂ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

Փաշինյանն արձագանքել է ՌԴ ԱԳՆ հայտարարությանը խաղաղապահների կարգավիճակի և ԼՂ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ

18:17 25.07.2023

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության վերջին հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպման հետ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը չպետք է թողնվի երրորդ երկրների հայեցողությանը։

Այս մասին վարչապետն ասել է  հուլիսի 25-ի ասուլիսում՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։

«Ես համաձայն եմ այդ ձևակերպման հետ, որ Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության ճակատագիրը չպետք է թողնվի երրորդ երկրների հայեցողությանը։ Վերջերս հարցազրույցներից մեկում նույնպես անդրադարձել եմ այդ թեմային։ Իսկապես միշտ չէ, որ դա լավ և ազնիվ ռեժիմ է, երբ ունենք մի իրավիճակ և ասում ենք. «Մոսկվա, Վաշինգտոն կամ Բրյուսել, տեսեք՝ ինչ եք անում»։ Իսկ մենք ի՞նչ ենք անում։ Իսկ Ստեփանակերտն ի՞նչ է անում։ Մենք նույնպես պետք է հասկանանք մեր պատասխանատվության դաշտում գտնվող հարցերի հասցեագրումը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ կան շատ ազնիվ շեշտադրումներ, որոնցից շատերը, եթե թարգմանենք դիվանագիտական լեզվից, ապա կհնչի այսպես. «Լավ, դուք երեսուն տարի անկախ պետություն եք, դեռ որքա՞ն պետք է պրոբլեմ ունենալու դեպքում զանգեք կամ գրեք Մոսկվա»։ Մենք ունենք ժանր՝ «նամակ ռուսաց թագավորին»։ Մինչև ե՞րբ ենք ապրելու այդ ռեժիմով։ Ի դեպ, այդ ժանրի հիմնադրման գործում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներն ունեն շատ էական դերակատարում, թեև ոչ միայն նրանք։ Բա Մոսկվայի խնդիրներն ո՞վ պետք է լուծի։ Վաշինգտոնն ու Բրյուսելը նույնպես ունեն իրենց խնդիրները։»,- ասել է Փաշինյանը։

Փաշինյանն անդրադարձել է նաև ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպմանը, որ Արևմուտքի հովանու ներքո անցկացվող բանակցությունների ընթացքում  Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, ինչն էականորեն փոխել է այն հիմնարար պայմանները, որոնցում ստորագրվել է  2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի շուրջ։

Խաղաղապահների կարգավիճակի վերաբերյալ վարչապետը վկայակոչել է ՌԴ Դաշնային խորհրդի որոշումը Լեռնային Ղարաբաղում ռուսական զորախումբ տեղակայելու մասին, ըստ որի՝ Դաշնային խորհուրդն իր համաձայնությունն է տվել ՌԴ նախագահին, որպեսզի 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարության համաձայն՝  զինվորական կոնտինգենտ ուղարկվի Լեռնային Ղարաբաղ՝ համապատասխան տեխնիկայով և հանդերձանքով, որի նպատակն է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված պայմանավորվածությունները կյանքի կոչել և հրադադար հաստատել՝ խուսափելով քաղաքացիական ազգաբնակչության շրջանում զանգվածային մահերից և քաղաքացիական օբյեկտների ոչնչացումից։

Փաշինյանի դիտարկմամբ՝ առկա գործոնների առումով այսօր ոչինչ չի փոխվել, և Ալմա-Աթայի հռչակագիրը (խմբ․ Հայաստանն ու Ադրբեջանը 2022 թվականի հոկտեմբերին վերահաստատել են, որ Ալմա Աթայի հռչակագրով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը)դեռ 1992 թվականից  ՀՀ օրենսդրության անբաժանելի մասն է դարձել։

ՀՀ վարչապետը նաև վկայակոչել է 2020 թվականի դեկտեմբերի 17-ին ՌԴ նախագահի մամլո ասուլիսում հնչած հայտարարությունը, որում մասնավորապես ասվում էր. «Միջազգային իրավունքի տեսնակյունից բոլոր այդ տարածքները հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության անքակտելի մաս։ Կրկնում եմ ևս մեկ անգամ, որ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հետևաբար, հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Լեռնային Ղարաբաղը նաև միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանի տարածք է»։

Փաշինյանը տեղեկացրել է, որ տվյալ հարցը քննարկել են 2020 թվականից առաջ ու նաև վերոհիշյալ հայտարարությունից հետո՝ արձանագրելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրները Լեռնային Ղարաբաղը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս։  Նա մեջբերեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի հանդիպումը Ֆրանսիայի սենատի արտաքին գործերի, պաշտպանության և զինված ուժերի հարցերով հանձնաժողովի հետ, որը տեղի է ունեցել 2020 թվականի հունվարի 8-ին։ Ֆրանսիացի համանախագահը մասնավորապես ասել է. «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանում գտնվող լեռնային անկլավ է»։

Վարչապետը ներկայացրել է նաև 2012-16 և 2017-19 թվականների ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից մարդու իրավունքների տարեկան զեկույցում հիշատակված ձևակերպումները։ Դրանցից մեկում մասնավորապես նշված է. «Անջատողականները Հայաստանի աջակցությամբ շարունակել են վերահսկել Լեռնային Ղարաբաղի մեծ մասը և յոթ այլ ադրբեջանական տարածքները»։

Փաշինյանը տեղեկացրել է, որ վերջերս «Ֆրանսպրես» գործակալությանը հարցազրույց է տվել ու նշել, որ Հայաստանը՝ որպես անկախ պետություն, պետք է կատարի հասունացման հաջորդ քայլը՝ հասկանալով, որ Հայաստանի խնդիրների լուծողն առաջին հերթին ինքն է։

«Դա է պատճառը, որ ես համաձայնվել եմ պայմանավորվածությանը, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 29,8 և 86,6 հազար քառակուսի կիլոմետրով։ Մենք չենք կարող առանձին մոլորակի վրա ապրելու տեսիլք ստեղծել, որը, սակայն, իրական չէ, ընդամենը տեսիլք է։ Սխալ տպավորություն է առաջացել, որ միջազգային հանրությունը նախընտրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման այս կամ այն տարբերակը։ Միջազգային հանրությունը նախընտրում է ցանկացած տարբերակ՝ հորդորելով հակամարտող կողմերին նույնպես բավարար ջանքեր գործադրել։ Մեզ թվում է, թե Մոսկվան, Վաշինգտոնն ու Բրյուսելը մեզ բերելու են մեր երազած տարբերակը, բայց նման բան չի լինելու, որովհետև Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն առանձին մոլորակում չեն, կան մյուս երկրները, կա Ադրբեջանը, կան գլոբալ շահեր, հետևաբար, մենք, մեր շահերով հանդերձ, պետք է տեղավորվենք այդ շահերի տրամաբանության մեջ, այլ ոչ թե հակադրվենք այդ շահերին»,- ասել է ՀՀ վարչապետը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

21:16 08.06.2025

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Վնուկովո օդանավակայանի տանիքը վնասվել է ուժեղ անձրևի, կարկուտի և փոթորկի պատճառով, հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը։ «Տանիքը վնասվել է, ինչը հանգեցրել է տերմինալի ներսում ջրհեղեղի», – նշվում է հայտարարության մեջ։ Փոփոխվել է որոշ չվերթների ժամանակացույցը, այդ թվում նաև դեպի Երևան չվերթը։ Մամուլի ծառայությունը նշել է, որ բոլոր ռեսուրսներն օգտագործվել են վատ եղանակի հետևանքները վերացնելու և […] ...

Քննարկվել են էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցեր

21:06 08.06.2025

Քննարկվել են էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցեր

Հունիսի 7-ին դեսպան Գ․ Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցերին։ Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Երկուստեք կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես ընգծվել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորս գծի շինարարությունն ընթացիկ տարվա ընթացքում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը։ ...

Ջերմատների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներն ընդլայնում են գործունեությունը

20:53 08.06.2025

Ջերմատների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներն ընդլայնում են գործունեությունը

Կառավարության` ջերմատների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներն ընդլայնում են գործունեությունը, մեծացնում են արտադրական ծավալները, արտահանման ճանապարհներն էլ՝ դիվերսիֆիկացնում: Այս մասի ն հայտնել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Արագածոտնի Ոսկեվազ համայնքում վարդեր աճեցնող ջերմոցային տնտեսությունից այսօր տարեկան 10 միլիոն ծաղիկ են հավաքում: Սպառում են տեղական շուկայում, արտահանում են ԵԱՏՄ երկրներ, նաև Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար: Մանրամասները՝ […] ...

ՃՏՊ Արարատի մարզում. երեք տուժածներից մեկը պարեկային ծառայող է

20:34 08.06.2025

ՃՏՊ Արարատի մարզում. երեք տուժածներից մեկը պարեկային ծառայող է

Հունիսի 8-ին՝ ժամը 19․10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային ծառայության կարգախումբը կանգնեցրել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենա’ վարչարարություն իրականացնելու նպատակով։ Կարճ ժամանակ անց նույն ճանապարհով երթևեկող «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվել է պարեկային ծառայության կարգախմբի կայանված ավտոմեքենային։ Պատահարի հետևանքով երեք մարդ, այդ […] ...

Նիկոլ Փաշինյանի շարասյունն ավտովթարի չի ենթարկվել

20:19 08.06.2025

Նիկոլ Փաշինյանի շարասյունն ավտովթարի չի ենթարկվել

Տարածած տեղեկությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում, չի համապատասխանում իրականությանը։  Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Կոչ եմ անում լրատվամիջոցներին զերծ մնալ չճշգրտված և անհիմն տեղեկատվություն տարածելուց»,- գրել է նա: ...

Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը

19:27 08.06.2025

Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը

Հունիսի 8-ին, Երևանում ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել՝ այս անգամ Դավթաշեն վարչական շրջանում։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը Դավթաշենի 4-րդ թաղամասի 45/7 շենքի դիմաց ուրբաթ օրը կայանել է իր ավտոմեքենան ու այսօր առավոտյան իջել է բակ, որպեսզի ավտոմեքենան տեղափոխի ավտոլվացման կետ և հայտնաբերել է ավտոմեքենան թալանված։ Դեպքի մասին ավտոմեքենայի […] ...

BACK_TO_TOP