19:28 25.07.2023
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP)առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում անկացված ԺՀԿ ժողովի ընթացքում։
Քըլըչդարօղլուն քննադատել է երկրի ներկայիս իշխանությունների տնտեսական վատ քաղաքականությունը։
«Մենք իրականացվող գործընթացը համարում ենք տնտեսական բնաջնջում»։
Այդ ամենն ընդդիմադիր կուսակցության առաջնորդը բացատրում է 2023-ի մայիսից հուլիսն ընկած ժամանակահատվածում երկրի արտաքին պարտքի մեծացմամբ։ Նշված ժամանակահատվածում այն միայն աճել է 900 մլրդ լիրայով։
Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նա նաև անդրադարձել է երկրում մամուլի ազատության սահմանափակմանը՝ հիշեցնելով, որ հուլիսի 24-ին լրացել է Թուրքիայում մամուլի գրաքաննադատության վերացման 115-րդ տարելիցը։
Քըլըդարօղլուն նշել է, որ Թուրքիայի բանտերում բազմաթիվ լրագրողներ կան։
«Մենք ականատես ենք լինում մամուլի նկատմամբ կիրառվող ճնշումներին, ինչպես նաև գիտենք, որ ճշմարիտ լուրերի հրապարակումն արգելափակվում է։ Թուրքիան մամուլի ազատություն ունեցող երկրների շարքում զբաղեցնում է 165-րդ տեղը»,- հավելել է ընդդիմադիր քաղաքական գործիչը։
ԺՀԿ առաջնորդը նաև զուգահեռներ է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հռոմի Ներոն կայսեր միջև։
«Ներոնը վառել է Հռոմը, Էրդողանն էլ վառում է Թուրքիան»։
Պատմական աղբյուրների վկայությամբ՝ Հռոմը հրդեհվել է կայսր Ներոնի հրամանով, որպեսզի նա իր պալատի տանիքից դիտի վիթխարի կրակը և ոգեշնչվելով քնար նվագի։
14:10 19.05.2025
Մարդկանց 75-80%-ը պարտաճանաչ կերպով վճարում է․ Ավինյանը՝ տոմսային համակարգի մասինՆախորդ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգում արձանագրված վավերացումների քանակը տրոլեյբուսներում եղել է 87 հազար 282, մետրոպոլիտենում՝ 524 հազար 433, ավտոբուսներում՝ 1 մլն 835 հազար 5626: Դրական տարբերությունը՝ 133 հազար 895: Անդրադառնալով հանրային տրանսպորտի ոլորտում մոտ 2.3 մլրդ թերհավաքագրմանը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատել է, որ մարդկանց 75-80%-ը պարտաճանաչ կերպով վճարում է: «Երևանցիները հիմնականում վճարում են նույնիսկ […] ...
14:02 19.05.2025
Հայտնի է՝ երբ տեղի կունենա Ազնավուրի արձանի բացման հանդիսավոր արարողությունըՄեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման և տեղադրման գործընթացը շարունակվում է, և հուլիսի 8-12-ն ընկած ժամանակահատվածում տեղի կունենա արձանի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ ...
13:56 19.05.2025
«Ինտերը» բաց թողեց «Նապոլիին» շրջանցելու հնարավորությունըԻտալիայի Ա Սերիայի նախավերջին` 37-րդ տուրում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում չկարողացավ հաղթել «Լացիոյին»` 2-2։ Միլանյան ակումբը հաշվի մեջ առջևում էր երկու անգամ, սակայն հյուրերի 37-ամյա հարձակվող Պեդրոն դուբլ գրանցեց և ոչ-ոքի կորզեց հռոմեական ակումբի համար։ Միլանյան թիմի մեկնարկային կազմում էր Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց ավելացված առաջին րոպեին։ Առաջատար «Նապոլին» նույնպես միավորներ կորցրեց՝ հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի […] ...
13:50 19.05.2025
Ավտոբուսների վարորդները դասընթացներ են անցնելու«Երևանի ավտոբուս» ընկերության աշխատակազմը համալրվել է հրահանգիչով և վարորդ-հրահանգիչով, որոնց հիմնական գործառույթը լինելու է վարորդների հետ դասընթացների անցկացումը գործնական և տեսական մակարդակում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Գործընթացը կրելու է շարունակական բնույթ ինչպես նոր ընդունվող վարորդների, այնպես էլ արդեն աշխատող վարորդների համար։ ...
13:44 19.05.2025
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասինՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին․ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի եւ Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները»: ...
13:38 19.05.2025
Ալկարասը հաղթել է Սիներին և նվաճել Հռոմի «Մասթերսի» գավաթըԱշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը նվաճել է Հռոմի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի գավաթը։ Իսպանացի թենիսիստը մրցաշարի եզրափակչում 7-6, 6-1 հաշվով հաղթել է աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներին։ 22-ամյա Ալկարասը կարիերայի 19-րդ մրցաշարն է հաղթել, ATP-ի դասակարգման աղյուսակում վաստակել 1000 միավոր և թարմացումից հետո դարձել աշխարհի երկրորդ ռակետը։ ...