18:40 30.07.2023
Ամերիկացի ջրասուզորդ Մայքլ Փելլին լճի հատակից հանել է հսկայական ադամանդե նշանադրության մատանին և վերադարձրել տիրոջը։ Այս մասին հայտնում է KMPH-TV-ն։
Տղամարդն արդեն չորս տարի է փնտրում է ջրերում կորած իրերը և որոնման ընթացքը հրապարակում է YouTube-ի իր ալիքում՝ «Մայք ջրաշխարհը» մականունով։ Նա ջրի մեջ հայտնաբերել է բջջային հեռախոսներ, ժամացույցներ, արևային ակնոցներ, բանալիներ, թիակներ և զարդեր։ Հուլիսի սկզբին ջրասուզորդը առաջադրանք է ստացել Կալիֆորնիայի Բեյքերսֆիլդ քաղաքի բնակչից։ Ջեննի անունով մի կին մոտեցել է Փելլիին, որպեսզի գտնի իր ամուսնական մատանին, որը նա կորցրել էր 13 մ խորությամբ լճում:
Տղամարդը համաձայնել է օգնել կնոջը և սուզվել է լճի հատակը։
«Երբ հասա լճի հատակին, հասկացա, թե որքան դժվար է լինելու որոնումը։ Տիղմն անմիջապես ծածկեց շուրջբոլորը, և տեսանելիությունը գրեթե զրոյական էր»,- ասել է նա:
Զարդերը գտնելու համար Փելլին օգտագործել է ստորջրյա մետաղական դետեկտոր և լապտեր։
Ջրասուզորդը աստիճանաբար մաքրել է հատակը փայտերից ու բեկորներից և որոշ ժամանակ անց վերջապես բախվել է ադամանդին:
«Դա նշանադրության մատանին էր։ Ես անչափ ուրախ էի, հատկապես այն պատճառով, որ հասկացա, թե որքան փոքր են նրան գտնելու հնարավորությունները»,- պատմել է նա իր հիշողություններով:
Ջենին աներևակայելի ուրախ էր զարդի վերադարձով և շնորհակալություն է հայտնել Փելլիին լավ կատարած աշխատանքի համար: Տղամարդը պատմել է սոցցանցերում մատանին փնտրելու պատմությունը՝ նշելով, որ երբեք այսքան մեծ խորություն չի իջել։
Փելլին օգնում է մարդկանց անվճար, բայց շատերը նրան թեյավճար են տալիս։
«Ես հավատում եմ, որ բարի մարդիկ, որոնք ինձ վարձատրում են, իմ աշխատանքը արժևորում են: Դրա համար ես սիրում եմ դա անել։ Բացի դրանից, ես պարզապես զարմանալի պատմությունների հսկայական հավաքածու ունեմ », – պարծենում է նա:
13:50 27.07.2025
Արտաշատի խճուղում 34-ամյա վարորդը կորցրել է մոտոցիկլի կառավարումը և կողաշրջվել․ ուղևորը տեղափոխվել է հիվանդանոցՀուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Արտաշատի խճուղում Երևանի բնակիչ 34-ամյա Լևոն Ա․-ն իր վարած մոտոցիկլով կորցրել է կառավարումը և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 32-ամյա Ղևոնդ Հ․-ն տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել պարեկներն ու ոստիկանները: Վթարի փաստով Աբովյանի քննչական […] ...
13:34 27.07.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 28-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի 4-րդ նրբանցքի, Բագրատունյաց, Արշակունյաց պողոտաների, Շիրակի, Շևչենկոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
13:16 27.07.2025
AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվելԱռնվազն 11 մարդ հոսպիտալացվել է շաբաթ օրը՝ ամերիկյան Տրավերս Սիթի (Միչիգան) քաղաքում Walmart սուպերմարկետի վրա անհայտ անձի հարձակումից հետո։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Իր հերթին, նահանգային ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ «Կասկածյալը կալանքի տակ է, միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունն այս պահին սահմանափակ է», – նշվում է տեղական իրավապահ մարմինների X-ի գրառման […] ...
13:01 27.07.2025
Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...
12:49 27.07.2025
Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտըԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...
12:34 27.07.2025
Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունըՍևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...