18:26 31.07.2023
Անկարայում կայացել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Ինչպես հաղորդում է Ermenihaber.am-ը, մամուլի ասուլիսի ժամանակ Հաքան Ֆիդանը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից, ինչպես Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակից, աջակցություն հայտնելով Ադրբեջանի քաղաքականությանը։
«Կարգավորման գործընթացները կարևոր են, որպեսզի տարածաշրջանը հասնի խաղաղությանը, բարօրությանն ու կայունությանը։ Հայաստանի հետ կարգավորման գործընթացը շարունակում ենք Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ։ Ադրբեջան-Հայաստան գործընթացի միջազգային ջանքերին էլ աջակցում ենք։ Մյուս կողմից, միջազգային հանրությանը կոչ ենք անում՝ կողմերի միջև խտրականություն մի՛ դրեք, աջակցե՛ք խաղաղությանը, աջակցության փոխարեն մի՛ եղեք խոչընդոտ»։
Այնուհետև խոսելով այսպես կոչված խաղաղության պայմանագրի մասին, Ֆիդանը հավելել է․
«Տարածաշրջանային անդորրի և կայունության տանող ճանապարհն անցնում է համապարփակ խաղաղության պայմանագիր ստորագրելու միջով։ Դրա համար էլ Զանգեզուրի կապուղու բացումը մեծ կարևորություն ունի։ Սա տարածաշրջանի բոլոր երկրների օգտին մի զարգացում է լինելու»։
«Ե՛վ եվրոպական մայրաքաղաքներում, և՛ ԱՄՆ-ում, և՛ Մոսկվայում Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպում են։ Մենք մոտիկից հետևում ենք այս գործընթացին։ Ադրբեջանցի մեր եղբայրներն այս թեմայի շուրջ մեզ առաջին ձեռքից տեղեկությունները մատուցում են։ Որպես Թուրքիա՝ մեր դիրքավորումը հետևյալն է․ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների շրջանակում, Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրերն իրականություն դառնալուց հետո, մեր նախագահը նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար անհրաժեշտ կամքը կա այդ կետում։ Հետևաբար այս առումով շատ կարևոր է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շուրջ հանդիպումներն արդյունքի հասնեն, այս պայմանագիրն ստորագրվի։
Բայց մյուս կողմից Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերություններում, կարգավորման գործընթացում, թե ինչ քայլեր պետք է կատարվեն, ինչ ուղղությամբ պետք է շարժվել, ինչպիսի կանխարգելիչ միջոցներ կարող են կյանքի կոչվել, այս թեմաներով էլ երկխոսությունները շարունակվում են։ Դրա համար ստեղծված մեխանիզմներ կան, հատուկ ներկայացուցիչ կա, այլ խողովակներ կան և ամենակարևորը, ինչպես գիտեք, Հայաստանի վարչապետը՝ հարգ․ Փաշինյանը, մեր նախագահի երդման արարողության առթիվ Անկարա եկավ, փոխադարձ հանդիպումները էլ շարունակվում են»։
13:50 19.05.2025
Ավտոբուսների վարորդները դասընթացներ են անցնելու12:40 19.05.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցին13:38 19.05.2025
Ալկարասը հաղթել է Սիներին և նվաճել Հռոմի «Մասթերսի» գավաթըԱշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը նվաճել է Հռոմի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի գավաթը։ Իսպանացի թենիսիստը մրցաշարի եզրափակչում 7-6, 6-1 հաշվով հաղթել է աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներին։ 22-ամյա Ալկարասը կարիերայի 19-րդ մրցաշարն է հաղթել, ATP-ի դասակարգման աղյուսակում վաստակել 1000 միավոր և թարմացումից հետո դարձել աշխարհի երկրորդ ռակետը։ ...
13:30 19.05.2025
Մշտադիտարկման այցեր Արագածոտնի և Արմավիրի մարզերի մի շարք հուշարձաններՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցներով վերականգնման աշխատանքներ են կատարվում Արագածոտնի մարզի «Ագարակ» պատմամշակութային արգելոցում, Փարպիի Ծիրանավոր, Բյուրականի Սբ Հովհաննես և Արմավիրի մարզի Թարգմանչաց եկեղեցիներում: Կատարվող աշխատանքների վերահսկողության նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետներն այցելել են նշված տարածքներ։ «Ագարակ» պատմամշակութային արգելոցում շարունակվում են վաղբրոնզեդարյան կացարանների […] ...
13:22 19.05.2025
Մայիսի 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում մայիսի19-ի ցերեկը, 20-ին, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է, 24-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 19-ի ցերեկը, 20-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների […] ...
13:15 19.05.2025
«Բարսելոնան» ստացել է Լա լիգայի չեմպիոնական գավաթը«Վիլյառեալի» դեմ 37-րդ տուրի հանդիպումից (2-3) հետո «Բարսելոնան» ստացել է Իսպանիայի Լա լիգայի չեմպիոնական գավաթը։ «Բարսելոնան» 36-րդ տուրում մրցակցի դաշտում «Էսպանյոլին» 2-0 հաշվով հաղթելուց հետո էր դարձել երկրի չեմպիոն։ Սա կատալոնական ակումբի 28-րդ չեմպիոնությունն է։ ...
13:07 19.05.2025
Ապօրինի շինարարությունը Երևան քաղաքում տեղ չունի. ԱվինյանԱպրիլ ամսվա ընթացքում ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների դեպքերով ընդհանուր առմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 81 արձանագրություն: Անդրադառնալով ապօրինի շինարարության դեմ պայքարին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ որևէ տեսակի ապօրինի շինարարություն Երևանում ընդունելի չէ: «Այս վերահսկողական մեխանիզմները, այս պայքարը, այս արձանագրումները, քանդումները, որոնք իրականացվում են, վստահորեն, մեր մշակույթում և վարվելակերպում […] ...
13:00 19.05.2025
Անընդունելի է 2025թ-ին նման դրսևորումներ տեսնելը. Անիտա Դիմիտրիուն՝ Բաքվում հայ գերիների շինծու դատավարության մասինԿիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն անընդունելի է համարում 2025 թվականին ադրբեջանական կողմի դրսևորումները, հայ գերիների շինծու դատավարությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Անիտա Դիմիտրիուն նման դիրքորոշում հայտնեց Հայաստանի ԱԺ նախագահի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ու Բաքվող ընթացող շինծու դատավարության վերաբերյալ հարցին: Նա ընդգծեց, որ այդ չափազանց զգայուն հարցի վերաբերյալ Կիպրոս դիրքորոշումը […] ...