Նպատակ ունենք կամրջել ակադեմիական գիտելիքն ու գործարար միջավայրի ժամանակակից պահանջները․ Քերոբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+24.09 oC

Նպատակ ունենք կամրջել ակադեմիական գիտելիքն ու գործարար միջավայրի ժամանակակից պահանջները․ Քերոբյան

19:02 01.08.2023

Օգոստոսի 1-ին կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և հայտնի գիտնական, գրող և փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբի մամուլի ասուլիսը՝ նվիրված դեկտեմբերի 1-2-ը Երևանում կայանալիք «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառմանը։ Ասուլիսին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։

Միջոցառումը կազմակերպվում է նախարար Վահան Քերոբյանի նախաձեռնությամբ՝ համախմբելով գիտնականների, հետազոտողների, գործարարների և ներդրողների Հայաստանից և ամբողջ աշխարհից:

«Այս համաժողովի միջոցով մենք նպատակ ունենք կամրջել ակադեմիական գիտելիքն ու գործարար միջավայրի ժամանակակից պահանջները՝ հզորացնելով մեր արտադրական ներուժը և դրանով իսկ խթանել մեր պետության տնտեսական աճը: Գիտելիքահեն նախագծերը մնայուն արժեք են պետության համար, և, հաջողությամբ այն առևտրայնացնելու պարագայում, կարող են դառնալ Հայաստանի կարևոր այցեքարտերից մեկը», – նշել է Վահան Քերոբյանը։

Նասիմ Նիկոլաս Թալեբը «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառման այս տարվա հիմնական բանախոսն է։ Նրա բեսթսելերները՝ «Սև կարապը» և «Հակափխրունությունը» շարունակում են խորը ազդեցություն ունենալ գիտության և գործարարության ոլորտների վրա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արսեն Ջուլֆալակյանը` Պանամերիկյան առաջնության արծաթե մեդալակիր

20:30 10.05.2025

Արսեն Ջուլֆալակյանը` Պանամերիկյան առաջնության արծաթե մեդալակիր

Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանն (77 կգ) Արգենտինայի դրոշի ներքո դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Պանամերիկյան առաջնության արծաթե մեդալակիր: 38-ամյա ըմբիշը եզրափակչում 7-11 հաշվով պարտվել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Քամալ Բեյին: Ջուլֆալակյանը գոտեմարտի ընթացքում 0-7 հաշվով պարտվելիս է եղել, հետո կարողացել է հաշիվը հավասարեցնել, սակայն վերջնամասում մրցակիցը ևս չորս միավոր է վաստակել: Պանամերիկյան […] ...

Գազայի հատվածում իրավիճակը շարունակում է վատթարանալ․ Պուտին

20:25 10.05.2025

Գազայի հատվածում իրավիճակը շարունակում է վատթարանալ․ Պուտին

Գազայի հատվածում իրավիճակը շարունակում է վատթարանալ, տարեսկզբին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը խաթարվել է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ բանակցությունների ժամանակ։ «Ցավոք, Գազայի հատվածում տարեսկզբին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը նույնպես խաթարվեց, և իրավիճակը շարունակում է վատթարանալ»,-ասել է Պուտինը։ Մարտի 18-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հարվածները Գազայի հատվածին։ […] ...

Հրդեհ Լուսագյուղ գյուղում

20:20 10.05.2025

Հրդեհ Լուսագյուղ գյուղում

Մայիսի 10-ին, ժամը 16:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղի Տերյան փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տերյան փողոցում գտնվող բնակելի քարե (մոտ 40 քմ) շինության ներսում գտնվող վագոն-տնակում […] ...

Կրեմլը Մակրոնի հետ երկխոսության ուղիներ չունի. Պեսկով

20:15 10.05.2025

Կրեմլը Մակրոնի հետ երկխոսության ուղիներ չունի. Պեսկով

Կրեմլը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երկխոսության ուղիներ չունի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք Ֆրանսիայի նախագահի հետ երկխոսության ուղիներ չունենք»,- ասել է Պեսկովը Առաջին ալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով հրադադարի առաջարկը։ Շաբաթ օրը Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի ու Լեհաստանի վարչապետներ Քիր Սթարմերը և Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև՝ մասնակցելու […] ...

Արթուր Վարելջյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

20:05 10.05.2025

Արթուր Վարելջյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանը ներկայացնող հեծանվորդ Արթուր Վարելջյանը գերազանց է հանդես եկել Silk Way Namangan Class 2 միջազգային մրցաշարում և սկրեչ մրցաձևում ոսկե մեդալ է նվաճել: Ուզբեկստանի Նամանգան քաղաքում ընթացող մրցաշարում Վարելջյանը նաև բրոնզե մեդալ էր նվաճել օմնիում մրցաձևում: ...

SHANTNEWS

20:00 10.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP