17:43 02.08.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ օգոստոսի 2-ին, ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին:
«Մեծարգո տիկին Վիկտորին, բարձր եմ գնահատում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մեր հաստատությունների միջև ձևավորված ամուր համագործակցությունը: Իրականացված աշխատանքներում չափազանց մեծ է Ձեր անձնական ներդրումն ու նվիրվածությունը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հաստատության զարգացմանն ուղղված ԵՄ ջանքերի և ծրագրային աջակցության, մարդու իրավունքների տարբեր ոլորտների պաշտպանության, հատկապես ատելության խոսքի, խտրականության դեմ պայքարի, կանանց իրավունքների խթանման ուղղությամբ»,- նշել է պաշտպանը:
Հանդիպման շրջանակում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա քաղաքացուն Ադրբեջանի կողմից առևանգելու հետ կապված հարցեր: Այս համատեքստում պաշտպանը հատուկ ընդգծել է միջազգային հանրության արձագանքի և քայլերի ձեռնարկման կարևորությունը, նաև ԵՄ տարբեր հաստատությունների և պաշտոնատար անձանց շրջանում:
Անդրեա Վիկտորինը ևս շնորհակալություն է հայտնել կառուցողական աշխատանքի համար և մաղթել կայուն զարգացում:
10:58 14.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 14-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 14-ի 08։00 դրությամբ կազմել է 18.8°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:50 14.07.2025
Ավելի քան 17 կիլոգրամ մարիխուանա, կալանավորված անձինք․ քրեական ոստիկանության հերթական բացահայտումըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունների ծառայողները, համագործակցված աշխատանքի արդյունքում, ստացել են ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն, որն իրացվեց Քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ծառայողների հետ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են կատարվել մի խումբ անձանց բնակարաններում: Արարատի […] ...
10:43 14.07.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել ՄակրոնինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Ջերմորեն շնորհավորում եմ և իմ լավագույն մաղթանքները հղում Ձեզ և եղբայրական ֆրանսիացի ժողովրդին Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ։ Ֆրանսիացի ժողովրդի համար մեծ կարևորություն ունեցող այս օրը լավագույն առիթն է ընձեռում վերստին ընդգծելու Ֆրանսիայի […] ...
10:42 14.07.2025
Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասինՌուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին։ Սամվել Կարապետյանի հայտարարությունը հրապարակել է նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ստեղծելու են սկզբունքորեն նոր քաղաքական ուժ։ Նա նշել է, որ մեծ հարգանքով է վերաբերվում այլ քաղաքական ուժերին ու գործիչներին։ «Բայց մենք Հայաստանի համար լավ ապագա […] ...
10:35 14.07.2025
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջեՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի բիզնես կենտրոններից մեկի գրասենյակային նշանակության տարածքում մի խումբ անձինք իրականացրել են համացանցային զանգեր օտարերկրյա պետություններում գտնվող անձանց և շահութաբեր ներդրում կատարելու պատրվակով օգտագործելով […] ...
10:28 14.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 14-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...