10:25 03.08.2023
Հարուցվել է 35 վարույթ, նշանակվել է շուրջ 86,2 մլն ՀՀ դրամի չափով տուգանք, տնտեսավարողների շուրջ 90 տոկոսը ընդունել է խախտումների կատարման փաստը
2022 թվականի հուլիսի 31-ից ուժի մեջ մտան Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ զեղչերի և այլ ակցիաների համար «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված կարգավորումները: Մինչ այդ ՀՀ-ում ակցիաների առնչությամբ հստակ իրավակարգավորումներ առկա չէին:
Առանցքային նորամուծություններից մեկն այն էր, որ օրենքով հստակ պահանջ սահմանվեց՝ ապրանքի գնի նվազեցումը պետք է իրականացվի նախորդ ամսվա վաճառքի միջին գնից: Կարգավորումը նպատակ ուներ բացառել մոլորեցնող զեղչերը, երբ օրինակ՝ տնտեսավարողները զեղչ հայտարարելուց մեկ-երկու օր առաջ բարձրացնում են ապրանքների գները, այնուհետև զեղչը հաշվարկում այդ բարձր գնից:
ՄՊՀ-ն մեկ տարվա ընթացքում շուրջ 80 ակցիաների ուսումնասիրության արդյունքում հարուցել է 35 վարույթ: Դրանցից 34-ն արդեն ավարտվել է, որոնցով պատասխանող տնտեսավարողներից 31-ը ընդունել են իրենց վերագրվող իրավախախտումների փաստը: Ընդունված որոշումների արդյունքում տնտեսավարողների նկատմամբ ընդհանուր կիրառվել է շուրջ 86,2 մլն ՀՀ դրամի չափով տուգանք և 15 նախազգուշացում։
«Սկզբնական շրջանում հանձնաժողովը զերծ է մնացել կոշտ վերահսկողական միջոցառումներից և առավել պասիվ դիտարկումներ է իրականացրել շուկայում, միաժամանակ նախաձեռնել է տարբեր ձևաչափերով ակտիվ իրազեկման միջոցառումներ: Ըստ դիտարկումների՝ խախտումներն էականորեն նվազել են, և զեղչերն այժմ առավել իրատեսական են: Դրական է նաև այն փաստը, որ իրավախախտումներ թույլ տված տնտեսավարողների մեծ մասն ընդունել է խախտումը: Այնուամենայնիվ, ակցիաների միջոցով հասարակությանը մոլորեցնելու փորձերը դեռևս եզակի չեն, ուստի ՄՊՀ-ն շարունակելու է խոշորացույցի տակ պահել ոլորտը»,-նշել է ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:
Տնտեսավարողների համար
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով ակցիաների, այդ թվում՝ զեղչերի համար սահմանված կարգավորումների վերաբերյալ առավել մատչելի տեղեկատվությունը՝ հաճախ տրվող հարցերի վերաբերյալ պարզաբանումներով, հասանելի է հանձնաժողովի կայքում հետևյալ հղմամբ՝👉 http://bit.ly/3DtfOEx :
Հիշեցնենք, որ ակցիաների, այդ թվում՝ զեղչերի վերաբերյալ օրենսդրական կարգավորումների խախտումներն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն՝ ընդհուպ մինչև տնտեսավարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև հինգ տոկոսի չափով տուգանք:
Սպառողների համար
Ակցիաների, այդ թվում՝ զեղչերի վերաբերյալ խախտումների մասին հաղորդումներ կարող եք ներկայացնել թղթային եղանակով, էլեկտրոնային փոստով [email protected] , ինչպես նաև առցանց` www.competition.am կայքի միջոցով 👉 https://ef.competition.am/#/ep/clientcontrol/permit-list:
Հիմնական կարգավորումներին ծանոթացեք հետևյալ հղմամբ 👉https://shorturl.at/pKLN3:
17:00 16.08.2025
«Ռեալը» նույնպես պայքարում է Դոնարումայի համարՄադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Ջանլուիջի Դոնարումայի ծառայություններով։ Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։ «Ռեալը» ցանկանում է թիմ հրավիրել ՊՍԺ-ի ֆուտբոլիստին, քանի որ հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան արդեն 33 տարեկան է, նրա պայմանագրի ժամկետի ավարտին էլ մնացել է 2 տարի։ 26-ամյա Դոնարուման առայժմ բանակցում է «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչների հետ։ Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն […] ...
16:38 16.08.2025
Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Երևանի որոշ հասցեներում«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 18-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խանջյան, Խորենացու, Զաքյան, Բյուզանդի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...
16:16 16.08.2025
Հնդկաստանը ողջունել է Պուտինի և Թրամփի հանդիպումըՀնդկաստանը ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Ալյասկայում, հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը։ «Հնդկաստանը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպումը։ Խաղաղության ձգտելու գործում նրանց առաջնորդությունը արժանի է բարձր գնահատանքի», – ասել է բարձրաստիճան դիվանագետը։ ...
16:00 16.08.2025
Մակրոնը հայտարարություն է արել Պուտին-Թրամփ հանդիպումից հետոԱլյասկայում կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինայի հարցով «կամավորների կոալիցիայի» ներկայացուցիչների անհապաղ հանդիպման մասին։ «Ցանկացած երկարատև խաղաղություն պետք է ուղեկցվի անխախտ անվտանգության երաշխիքներով։ Ես ողջունում եմ ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ նպաստելու դրան այս հարցում։ Մենք կաշխատենք այս ուղղությամբ նրանց և կամավորների կոալիցիայի մեր բոլոր գործընկերների հետ, որոնց հետ մենք շուտով կրկին կհավաքվենք՝ […] ...
15:46 16.08.2025
Երևանում «Mercedes»-ը բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը. կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Ռուբինյանց փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: ...
15:27 16.08.2025
Իրանը և Հայաստանը՝ ընդհանուր պատմության և ապագայի արտացոլում. Աբբաս Արաղչիի հոդվածըԻրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստանի Հանրապետություն այցին ընդառաջ, հոդված է պատրաստել՝ անդրադառնալով երկու երկրների ժողովուրդների մշակութային ընդհանրություններին և պատմական անցյալին: Հոդվածում ընդգծվում է, որ համաշխարհային անորոշության և տարածաշրջանային զարգացումների պայմաններում Իրանի և Հայաստանի շահերը ավելի ու ավելի են միահյուսվում: «Արմենպրես»-ը հոդվածն ամբողջությամբ ներկայացնում է ստորև. «Մինչ […] ...