Արցախի ՊԵԿ-ը ներկայացրել է 2023 թվականի հունվար-հուլիս ամիսների հարկային եկամուտների և տուրքերի ամփոփ ցուցանիշերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+17.09 oC

Արցախի ՊԵԿ-ը ներկայացրել է 2023 թվականի հունվար-հուլիս ամիսների հարկային եկամուտների և տուրքերի ամփոփ ցուցանիշերը

17:26 03.08.2023

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման, իսկ 2023 թվականի հունիսի 15-ից ամբողջական պաշարման հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակով պայմանավորված տնտեսավարող սուբյեկտների շրջանում շարունակվել են գործունեության մասսայական դադարեցումները, վարձու աշխատողների աշխատանքից ազատումները, ինչի հետևանքով 2023 թվականի հունվար-հուլիս ամիսների բյուջեի պլանային առաջադրանքները թերակատարվել են։

Մասնավորապես, նախնական տվյալներով 2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե է մուտքագրվել 16,4 մլրդ դրամ հարկային եկամուտներ և տուրքեր, որը պլանավորված 26,0 մլրդ դրամ ցուցանիշի նկատմամբ կազմել է 63.1 տոկոս կամ պակաս 9,6 մլրդ դրամով:

Հուլիս ամսում հավաքագրված եկամուտները պլանային առաջադրանքի համեմատ թերակատարվել են 54.6 տոկոսով կամ պակաս է հավաքագրվել 2,5 մլրդ​ դրամ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Yonhap․ Սեուլը կարծում է, որ Հյուսիսային Կորեայի հրթիռը թռել է մոտ 800 կմ

09:50 08.05.2025

Yonhap․ Սեուլը կարծում է, որ Հյուսիսային Կորեայի հրթիռը թռել է մոտ 800 կմ

Հինգշաբթի օրը արձակված Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռներից առնվազն մեկը թռել է մոտ 800 կմ: Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեացի զինվորականներին։ Ավելի վաղ Կորեայի Հանրապետության զինված ուժերի միացյալ շտաբի պետը հայտնել էր, որ ԿԺԴՀ-ն տեղական ժամանակով ժամը 08:10-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 02:10-ին) Վոնսան շրջանից մի քանի փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է արձակել […] ...

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 800 մլն դրամը

09:42 08.05.2025

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 800 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ուսումնասիրությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տնտեսվարող սուբյեկտը վաճառքներ իրականացնելիս չի տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ և դուրս չի գրել […] ...

Hindu․ Հնդկաստանը ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրներին տեղեկացրել է Պակիստանի դեմ գործողության մասին

09:40 08.05.2025

Hindu․ Հնդկաստանը ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրներին տեղեկացրել է Պակիստանի դեմ գործողության մասին

Հնդկաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դեսպաններին, այդ թվում՝ Ռուսաստանին, տեղեկացրել է Պակիստանի դեմ իր ռազմական գործողության մասին՝ ասելով, որ այն ուղղված է ոչ թե էսկալացիայի, այլ զսպման: Այս մասին հայտնում է Hindu թերթը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրները։ Գործողության մեկնարկից մի քանի ժամ անց Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Վիկրամ Միսրին հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական […] ...

Մադուրոն բարձր է գնահատել Կադիրովի հետ հանդիպումը

09:30 08.05.2025

Մադուրոն բարձր է գնահատել Կադիրովի հետ հանդիպումը

Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն բարձր է գնահատել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ իր հանդիպումը։ «Մենք արդյունավետ հանդիպում ունեցանք Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ՝ նպատակ ունենալով ակտիվացնել նոր աշխարհի կառուցումը համագործակցության, փոխադարձ հարգանքի և ժողովուրդների միջև համերաշխության միջոցով: Այս հանդիպումը կծառայի Չեչնիայի Հանրապետության հետ բարեկամության կապերի ամրապնդմանը»,- գրել է նա իր Telegram […] ...

Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ առաջիկա 30 տարում չի մարի Արևմուտքի պարտքերը

09:19 08.05.2025

Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ առաջիկա 30 տարում չի մարի Արևմուտքի պարտքերը

Ուկրաինան չի նախատեսում առաջիկա 30 տարում մարել իր արևմտյան գործընկերների պարտքերը, հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի պետական ​​պարտքն արդեն մոտենում է ՀՆԱ-ի 100%-ին։ Նա այդ գումարը զգալի է անվանել, սակայն հավելել, որ գործընկերների վարկերի մեծ մասը արվել է արտոնյալ պայմաններով, ուստի, առաջիկա տասնամյակներում գումարը պետք չէ մարել։ «Հարկ է նշել, […] ...

Պակիստանի օդային տարածքը գրեթե ամբողջությամբ բաց է

09:10 08.05.2025

Պակիստանի օդային տարածքը գրեթե ամբողջությամբ բաց է

Պակիստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել է երկրի օդանավակայանների մեծ մասի, այդ թվում՝ Իսլամաբադի միջազգային օդանավակայանի բնականոն գործունեությունը վերականգնելու մասին: Այս մասին հայտնում է Dawn թերթը՝ վկայակոչելով գերատեսչությանը։ Նրանք նշել են, որ Պակիստանի օդային տարածքը մնում է բաց և անվտանգ քաղաքացիական ավիացիայի համար։ Միաժամանակ, օդային երթեւեկությունը Իսլամաբադի, Ռավալպինդիի եւ Կարաչիի շրջաններում ամբողջությամբ վերականգնվել է։ Այնուամենայնիվ, Իսլամաբադի […] ...

BACK_TO_TOP