13:25 04.08.2023
Հայաստանի երկաթուղայինները նշեցին իրենց մասնագիտական տոնը՝ Երկաթուղայինի օրը, որը նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում այս առիթով տեղի են ունեցել տոնական միջոցառումներ:
Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Սևանում աչքի ընկած աշխատակիցները պարգևատրվել են շնորհակալագրերով և նվերներով ՀԿԵ և «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունների ղեկավարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Պաշտպանության նախարարության, Ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմինների և ՀԿԵ արհմիության կողմից:
ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը ներկայացրեց ընկերության գործունեության ընթացիկ փուլը և շնորհավորեց գործընկերներին տոնի կապակցությամբ: «Չնայած առկա դժվարություններին, Հայաստանի երկաթուղային ոլորտի զարգացման հեռանկարները բավականին դրական են։ Երկրի տնտեսությունը զարգանում է լավ տեմպերով, և երկաթուղայինները զգալի ներդրում ունեն այդ զարգացման մեջ՝ անխափան ապահովելով ՀՀ-ը անհրաժեշտ ապրանքներով։ Զարգանում է նաև մեր ուղևորներին և հյուրերին մատուցվող ծառայությունների շրջանակը, ինչը երկաթուղային փոխադրումներն ավելի գրավիչ և հանրաճանաչ է դարձնում», – իր շնորհավորական խոսքում նշել է Ա.Մելնիկովը:
Միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ ՀԿԵ մամլո քարտուղար Ռուբեն Գրդզելյանի «Հայկական երկաթուղիների պատմություն» գրքի շնորհանդեսը՝ նվիրված ՀԿԵ ընկերության հիմնադրման 15 ամյակին:
Ավանդույթի համաձայն, Երկաթուղայինի օրը, այսինքն՝ ս. թ. օգոստոսի 6-ին, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ՀՀ քաղաքացիներին և հյուրերին նվեր կմատուցի մերձքաղաքային հաղորդակցության ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն: Առանց տոմսեր ձեռք բերելու հնարավոր է ուղևորություն կատարել Երևան-Երասխ-Երևան, Երևան-Արմավիր-Արաքս-Երևան, Երևան-Սևան-Շորժա-Երևան և Երևան-Գյումրի-Երևան երթուղիներով (բացառությամբ էքսպրեսների):
Ընկերությունն օրերս գործարկել է նաև մերձքաղաքային էլեկտրագնացքների տոմսերի առցանց գնման հավելվածը, որը միջազգային հաղորդակցության տոմսերի առցանց վաճառքի գործող համակարգի հետ մեկտեղ կլրացնի ՀԿԵ-ի կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների շրջանակը:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...