Կապիտալ շինարարությունն այսօր մեր տնտեսության ամենատեսանելի և առաջ մղող ուժն է. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+21.09 oC

Կապիտալ շինարարությունն այսօր մեր տնտեսության ամենատեսանելի և առաջ մղող ուժն է. վարչապետ

17:39 11.08.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Շինարարի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը, օրենսդիր և գործադիր մարմնի պաշտոնյաներ, շինարարության ոլորտի ներկայացուցիչներ:

Կառավարության ղեկավարը նախ շնորհավորել է բոլորին Շինարարի օրվա առիթով և նշել. «Կապիտալ շինարարությունն այսօր մեր տնտեսության ամենատեսանելի և առաջ մղող ուժն է: Նախորդ տարվա համեմատ ունենք 17 տոկոս աճ: Բայց խնդիրն այն է, որ այդ աճի պատվերն ավելի մեծ է և պոտենցիալն ավելի մեծ է, որովհետև շատ ճիշտ նշվեց և, ըստ էության, շինարարության խթանման հիմնական գործիքն այն քաղաքականությունն է, որը վարում է կառավարությունը և՛ պետական, և՛ մասնավոր հատվածում, որովհետև, այո, պետական հատվածում մենք ունենք 300 դպրոցի և 500 մանկապարտեզի, տարեկան 500 կմ ավտոճանապարհի, 50 բժշկական կենտրոնի նախագծերը, բայց այսօր ասվել է արդեն, որ երկրում 55 000 բնակարան շինարարության տարբեր փուլերում է: Եվ ուզում եմ ընդգծել, որ դրանում էական նշանակություն ունի այն փաստը, որ մենք նախորդ տարվա տվյալներով մոտավորապես 35 մլրդ դրամ եկամտային հարկի գծով վերադարձրել ենք քաղաքացիներին, որոնք դա օգտագործում են հիփոթեքային վարկի սպասարկման համար, որով էլ հիմնականում խթանվում է շինարարությունը:

Իհարկե, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մեր շինարարական կազմակերպություններին, ովքեր իրականացնում են կառավարության ծրագրերը, որովհետև մենք տալիս ենք գումարը, բայց դա մի ժամանակ էր, որ մեզ թվում էր, որ գումարն ամենամեծ պրոբլեմն է: Հիմա պարզվում է, որ գումարն ընդհանրապես պրոբլեմ չի: Պրոբլեմն այդ գումարն արդյունավետ ծախսելն է և դրա դիմաց արժեք ստանալը՝ մնայուն, որակյալ արժեք ստանալը: Այս առումով, իհարկե, նկատելի է նաև ոլորտում ներդրումների աճը: Եվ վիզուալ փոփոխություններ կան նաև, օրինակ՝ Հայաստանի Հանրապետությունում այնպիսի շինարարական տեխնիկա կա, որ մենք մի ժամանակ միայն ֆիլմերում էինք տեսնում կամ արտերկրում:

Բայց մյուս կողմից՝ պիտի նաև ընդգծենք, որ մենք նոր խնդիրներ պետք է դնենք մեր առաջ, որովհետև, եթե շինարարությունը՝ որպես ամբողջություն, չդառնա ինդուստրիա, մենք խնդիր կունենանք մեր մակրոծրագրերն իրականացնելու առումով: Շատ կարևոր է, որ մենք իրար հետ այդ խնդիրը ձևակերպենք, որ շինարարությունը Հայաստանի Հանրապետությունում դառնա ինդուստրիա»:

Վարչապետը խոսել է նաև որակի կարևորության մասին. «Ընդհանրապես, եթե վերցնենք ամպլիտուդի առումով՝ ստեղծարար մասնագիտությունների առումով՝ մի բևեռում դիտարկվում է, օրինակ, ոսկերչությունը, մյուս բևեռում՝ դիտարկվում է, օրինակ, շինարարությունը: Եվ սա նաև ինչ-որ առումով մեզ համար լեզվամտածողության նշանակություն ունի, որովհետև մենք ընկալում ենք, որ ոսկերչությունը շատ նուրբ գործ է, շինարարությունը՝ ոչ այնքան: Ես կուզենամ, որ մենք այս ամպլիտուդն առնվազն նեղացնենք, որովհետև երկրի զարգացման մասին վկայող նշանն այն չէ, որ շենք բարձրացել է, թե չի բարձրացել, ճանապարհ ասֆալտապատվել է, թե չի ասֆալտապատվել: Զարգացման նշանն այն է, թե ոսկերչության հետ ինչ առնչություն ունի, քանի կիլոմետր է ոսկերչությունից հեռու: Մեզ պետք է, որ այդ կիլոմետրերը չլինեն, որովհետև, այո, մենք այսօր տեսնում ենք շենքեր, բայց շատ հաճախ չենք տեսնում էսթետիկա, մենք երբեմն տեսնում ենք էսթետիկա, չենք տեսնում որակ, երբեմն տեսնում ենք որակ, չենք տեսնում տեմպ և այսպես շարունակ:

Ինչո՞ւ եմ կարևորում այս օրը և ի՞նչ ուղերձով եմ եկել, բացի շնորհավորանքներից և շնորհակալություններից: Ես այն ուղերձով եմ եկել, որ իսկապես երկրի ռազմավարական զարգացման մասին ենք խոսում՝ շինարարական նոր կուլտուրայի, նոր որակի, նոր չափանիշների, նոր մոտեցումների, նոր տեմպերի մասին: Մեզ մոտ օրինակ շենք ապամոնտաժելը տարիներ է տևում: Հիմա մենք մի ծրագիր ենք իրականացնում՝ Պաշտպանության նախարարության հայտնի նախկին շենքը, որ պետք է ապամոնտաժվի, որ մեծ պետական ծրագիր պիտի իրականացնենք, բայց չորս տարի է այդ շենքը մենք քանդում ենք: Այստեղ և՛ մասնավոր ոլորտի, և՛ պետական ոլորտի խնդիր է: Էլ չեմ ասում՝ հայտնի չի, թե ինչքան ժամանակում այդ շենքը կկառուցենք: Իսկ ժամանակակից աշխարհում մեզ համար համեմատության ուրիշ չափանիշներ պետք է դնենք: Մենք այսօր ինտերնետում, փառք Աստծո ինտերնետը կա, տեսնում ենք՝ շենքը օրերի ընթացքում վերացավ, օրերի ընթացքում կանգնեց: Այս նույն պրոցեսը մեզ մոտ տևում է տարիներ: Այստեղ է մեր պրոբլեմը, և կարծում եմ, որ մենք պետք է տրամադրվենք, որովհետև գիտեք, շինարարությունն էլ, ինչպես բոլոր ոլորտները, հիմա սրանից դուրս ոլորտ չկա, առաջին հերթին, ինտելեկտուալ ոլորտ է, սկսած՝ կազմակերպչական աշխատանքից, նախագծման աշխատանքից, իրականացման պրոցեսում: Մենք այդքան փորձեցինք նաև տեխնիկական հսկողության գները բարձրացնել, որ տեխնիկական հսկողությունը դառնա իրական գործոն, բայց պետք է խոստովանենք, որ մինչև այսօր դա մեզ չի հաջողվում ամենատարբեր հանգամանքների բերումով:

Բայց ես ուզում եմ, որ այսօր մենք տոնն ընդգծելով, շնորհակալություն հայտնելով՝ խոնարհում հայտնենք բոլոր շինարարներին, որովհետև երկրի զարգացման տեմպը նրա մասին է, թե ինչ շինարարություն կա. կապ չունի՝ ցանկացած ոլորտում զարգացումն արտահայտվում է շինարարությամբ: Բարձր տեխնոլոգիական ոլորտը զարգանում է, թե չի զարգանում, մենք դա տեսնում ենք՝ համապատասխան շինարարություն կա, թե չէ, որովհետև օֆիսային տարածքներ են պետք և այդպես շարունակ: Կրթությունը զարգանում է. մենք հիմա նոր ծրագիր ենք անում՝ Ակադեմիական քաղաքի շինարարության ծրագիրը, որն էլի ահռելի մեծ շինարարական պոտենցիալի անհրաժեշտություն է ունենալու: Եվ մենք հիմա պիտի անկեղծ ասեմ՝ մեր լարվածությունը հասել է այն կետի, որ մենք մեզ հարց ենք տալիս, իսկ մեր շինարարական ոլորտը կկարողանա՞ այդ պետական պատվերներն իրականացնել, թե չէ: Մանավանդ, որ ասում եմ՝ 55 000 բնակարան կառուցման մեջ, և սա մի ահռելի խնդիր է, որը մենք պետք է ինչ-որ ձևով լուծենք: Իհարկե, այստեղ ամենևին էլ վատ չէ, որ նաև այլ երկրներից շինարարական ընկերություններ գան Հայաստանում գործեն, բայց նպատակը մենք պետք է ձևակերպենք հետևյալ կերպ՝ Հայաստանում պետք է շինարարական ինդուստրիա ձևավորվի»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, ի տարբերություն ուղղակի շինարարության, շինարարական ինդուստրիան այն է, երբ խնդիրը դրվում է և աչքի առաջ իրականացվում է. «Այստեղ էլ է մտածողության փոփոխություն պետք, և ես շատ ուրախ եմ, որ դահլիճում տեսնում եմ նաև շատ փորձառու շինարարների, ովքեր տասնյակ տարիներ զբաղված են եղել ոլորտում և հայտնի են իրենց ձեռքբերումներով, բայց նաև շատ երիտասարդերի եմ տեսնում, և այս փորձի և էներգիայի սիներգիան պետք է բերի մեզ այն արդյունքների, որ մենք ակնկալում ենք: Եվ, իրոք, խոսքը երկրի զարգացման մասին է: Շինարարությունն այդ առումով նշանային է, որովհետև չի կարող լինել երկիր, որը մեծ տեմպերով զարգանում է, և այնտեղ նոր շենքեր, նոր տներ, նոր բնակավայրեր չեն գոյանում»:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև սահմանամերձ գյուղերում բնակարանների շինարարության ծրագրին և ընդգծել, որ կարևոր տարրն այդ ծրագրում այն է, որ շինարարությունը պետք է իրականացվի լիցենզավորված կազմակերպության կողմից, քանի որ կառավարությունը համոզված է, որ քաղաքաշինությունը շատ կարևոր նշանակություն ունի մտածողության ձևավորման համար: «Ես հույս ունեմ, որ մենք այս խնդիրն իսկապես կկարողանանք իրականացնել և ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն շինարարներին, ովքեր այս սկզբունքով առաջնորդվել են, նրանց, ովքեր պատրաստ են առաջնորդվել այս սկզբունքով: Հիմա ինձ համար ակնհայտ է, որ փողը, պետական ներդրումը և ոչ պետական ներդրումները հոսելու են ոլորտ: Մնում է, որ շինարարական կազմակերպությունները, ոլորտներն այդ հոսքը կարողանան կառավարել և այդ հոսքը կարողանան վերածել երկարաժամկետ արդյունքի:

Կրկին շնորհակալ եմ բոլորիդ կատարված շինարարության համար և շնորհավորում եմ բոլորիդ Շինարարի օրվա առիթով այն համոզմունքով, որ շինարարության, կառուցման այս տեմպը, զարգացման տեմպը պիտի պահպանենք, ավելացնենք և որակական նոր հաջողությունների հասնենք»,-եզրափակել է վարչապետը:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը հանձնել է մասնագիտական տոնի առթիվ շինարարության բնագավառում նշանակալի գործունեության ծավալած մի խումբ շինարարների շնորհված պետական պարգևները: Մասնավորապես՝ քաղաքաշինության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրվել են «Բետոն» արտադրական կորպորացիայի նախագահ Դավիթ Կլեկչյանը և «ՀԱԷԿ-ի շինարարություն» ընկերության տնօրեն Աշոտ Վարդանյանը։ Շինարարության զարգացման գործում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են «Մետրոշին» ընկերության խորհրդի նախագահ Հրաչյա Մինասյանը, «Հայաստանի շինարարների միություն» ՀԿ և «Միդիս-Շար» ընկերության տնօրեն Գուրգեն Մինասյանը: Արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրով են պարգևատրվել «Օստ -Շին» ընկերության տնօրեն Ռոբերտ Օխանյանը, «Սնառտ» ընկերության տնօրեն Մարատ Թամամյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

AFP. Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ հրադադարի համաձայնագիրը

21:00 10.05.2025

AFP. Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ հրադադարի համաձայնագիրը

Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ վերահսկողության գծում հրադադարի մասին համաձայնագիրը։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրը։ Անօդաչու թռչող սարքերի պատճառով հնդկական միության Ջամու և Քաշմիր տարածքի մի քանի քաղաքներում գրանցվել են էլեկտրաէներգիայի անջատումներ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարը ուժի մեջ է մտել։ ...

Պատանեկան ԱԱ. Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում երկրորդն է

20:55 10.05.2025

Պատանեկան ԱԱ. Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում երկրորդն է

Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտված ծանրամարտի պատանիների ու երիտասարդների աշխարհի առաջնության պատանիների պայքարում Հայաստանը մեդալային հաշվարկում գրավել է երկրորդ տեղը: Հայաստանի հավաքականը նվաճել է 4 ոսկե և 1 արծաթե մեդալ: Գրիգոր Ղազարյանը (96 կգ) 3 ոսկե մեդալով դարձել է աշխարհի առաջնության հաղթող, իսկ Հարություն Հովհաննիսյանը (+102 կգ) պոկում վարժությունում ոսկե մեդալ է նվաճել, իսկ երկամարտում` արծաթե: ...

ՃՏՊ Գետարգել գյուղում. կան տուժածներ

20:51 10.05.2025

ՃՏՊ Գետարգել գյուղում. կան տուժածներ

Մայիսի 10-ին, ժամը 17:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետարգել գյուղի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են «VAZ» և […] ...

Աբասը դեմ է Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելուն

20:46 10.05.2025

Աբասը դեմ է Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելուն

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը դեմ է արտահայտվել Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելուն, ինչը նախկինում քննարկվել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի կողմից և անընդունելի է հայտարարել «Մերձավոր Արևելյան Ռիվիերա» ստեղծելու ծրագիրը: «Մենք դեմ ենք Պաղեստինից պաղեստինցիների արտաքսմանը, ինչի մասին ասել է նախագահ Թրամփը: Մենք չէինք ցանկանա, որ Գազայի հատվածում ստեղծվի «Միջին Արևելյան Ռիվիերա»: Այս ծրագիրն անընդունելի է, […] ...

Կրթվելը նորաձև Է. Կապանում կայացավ Շարժման հերթական հանդիպումը՝ ավելի քան 700 մասնակիցներով

20:40 10.05.2025

Կրթվելը նորաձև Է. Կապանում կայացավ Շարժման հերթական հանդիպումը՝ ավելի քան 700 մասնակիցներով

2024 թվականի հոկտեմբերին ինքնաբուխ կերպով մեկնարկած «Կրթվելը նորաձև է» շարժումը վաղուց  արդեն վերածվել է կրթվելու անհագ ցանկությամբ լցված անհատների համախմբման: Այսօր Շարժման հերթական կանգառը Կապան քաղաքն էր։ Հանդիպմանը ներկա էր շուրջ 700 մարդ, ինչը վկայում է թե՛ շարժման ընկալման խորացման, թե՛ Սյունիքի մարզի քաղաքացիների հետաքրքրվածության մասին։ Միջոցառումը բացեց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր […] ...

Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժած

20:40 10.05.2025

Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժած

Մայիսի 10-ին, ժամը 17։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Արեշ 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «BMW» մակնիշի […] ...

BACK_TO_TOP