18:46 11.08.2023
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մի շարք խնդիրների, մասնավորապես՝ ճանապարհների սպասարկման, ճանապարհային նշանների, ցուցանակների, ինտերնետի հասանելիության, զբոսաշրջության հետ կապված:
«Վերջին օրերին ոչ պաշտոնապես գտնվել եմ մարզերում և արձանագրել եմ խնդիրներ, որոնք ոչ մի տեղեկանքում, զեկույցում, ոչ մի նիստում չեն արձանագրվել: Այս ամենի արդյունքում մտածում եմ, որ խորհուրդ տամ, խնդրեմ և նույնիսկ հանձնարարեմ, որ մեր պաշտոնյանները ժամանակ առ ժամանակ ուղղակի վեր կենան, գնան, մտնեն բակեր, նստեն, մարդկանց հետ խոսեն»,- ասել է վարչապետը:
Վարչապետի դիտարկմամբ, նման չծրագրված այցերի ընթացքում այնքան հարցեր ի հայտ կգան, որոնք այլ խողովակով պաշտոնյանները չեն գտնի և ոչ մի պաշտոնական այցի ընթացքում չեն տեսնի.
«Խնդրում եմ և հորդորում եմ, աշխատանքային օրը կարելի է օգտագործել և աշխատել աշխատասենյակից դուրս՝ ոչ պաշտոնական հագուստով, լրիվ ազատ ռեժիմով, շփվել մարդկանց հետ»:
Նիկոլ Փաշինյանը նախ անդրադարձել է ճանապարհների սպասարկման խնդրին. «Ես զարմանաքով կամ տհաճությամբ արձանագրեցի, որ ՀՀ-ում ճանապարհների սպասարկման որակը, մեղմ ասած, խայտառակ վատ է: Օրինակ, եթե ՀՀ-ում ձյուն է տեղում, ճանապարհը սպասարկող ընկերությունները պետք է դուրս գան ու ճանապարհները մաքրեն, իսկ եթե անձրև՞ է գալիս: Անձրևաջրերը ճանապարհի վրա ինչ ասես բերում լցնում են ու տպավորությունն այնպիսին է, որ բոլորը սպասում են հաջորդ՝ ավելի կառուցողական անձրևին, որ կգա ու ամբողջը կմաքրի, կտանի: Ճանապարհների մաքրման մասին ոչ ոք չի մտածում»:
Հաջորդ խնդիրը ճանապարհային գծանշաններն ու ցուցանակներն են, որոնք երկար տարիներ չեն փոխվել: Վարչապետն անդրադարձել է նաև ճանապարհներին առկա փոսերին, ճաքերին և նշել, որ դա նշանակում է, որ ինչ-որ մարդիկ իրենց աշխատանքը չեն կատարում. «Ինձ պետք է այդ մարդկանց անուն-ազգանունները: Ես ձեզ հանձնարարում եմ նշանակել ծառայողական քննություն և իմ սեղանին դնել այն մարդկանց անունները, ովքեր պետք է հետևեին, որ կապալառու ընկերություններն այդ բոլոր գործառույթները պատշաճ ձևով իրականացնեին: Սա ճանապարհի անվտանգության հետ կապված հարց է»:
Վարչապետի արձանագրած հաջորդ խնդիրը կապված էր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ: «Նախարարության տարեկան զեկույցի ժամանակ ինձ զեկուցվել է, որ հանրապետության ամբողջ տարածքը և մայրուղիների շուրջ ինտերնետն ապահովված է, ես ձեզ ասում եմ, որ այդպես չէ, տասնյակ կիլոմետրերով ճանապարհներին ինտերնետ չկա», -ասել է Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ սա պրոբլեմ է, միջպետական ճանապարհներին ինտերնետ չլինելը նոնսենս է՝ աբսուրդ:
Վարչապետը նշել է նաև, որ քաղաքացիները տեղյակ չեն «խելացի անասնագոմերի» ծրագրից: Կառավարության ղեկավարը հանձնարարել է էկոնոմիկայի նախարարությանը ու մարզպետարանների հետ համատեղ ձևավորել խմբեր և տեղերում մարդկանց իրազեկել ՀՀ կառավարության այս ծրագրի մասին։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նաև, որ պատասխանատու կառույցները փորձեն այնպես կազմակերպել, որ համայնքում «խելացի անասնագոմերը» կառուցվեն իրար կողքի, որպեսզի մթերողի աշխատանքն էլ հեշտանա։
19:20 03.06.2025
Շվեյցարիան հետևել է ԵՄ-ին՝ ընդլայնելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկըՇվեյցարիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը՝ մասամբ միանալով ԵՄ պատժամիջոցների 17-րդ փաթեթին, ասվում է երկրի տնտեսական հարցերով պետական քարտուղարության (SECO) հայտարարության մեջ։ Նշվում է, որ ցուցակում ներառված են 17 անհատ և 58 կազմակերպություն, ինչպես նաև 189 դատարան և 31 ձեռնարկություն։ Միջոցառումներն ուժի մեջ են մտնում հունիսի 3-ին, 23:00-ին (Մոսկվայի ժամանակով հունիսի 4-ի 00:00-ին)։ Մայիսի […] ...
19:09 03.06.2025
Նիդեռլանդների կառավարությունը հրաժարական կտաՆիդեռլանդների կառավարությունը հրաժարական կտա այն բանից հետո, երբ ծայրահեղ աջ «Ազատություն» կուսակցությունը դուրս եկավ իշխող կոալիցիայից, հայտարարել է վարչապետ Դիկ Շոֆը։ «Նախարարական հանդիպման ժամանակ մենք եկանք այն եզրակացության, որ «Ազատություն» կուսակցության հեռանալու հետ մեկտեղ կոալիցիան բավարար աջակցություն չունի խորհրդարանում», -ասԵԼ Է նա կառավարության նիստից հետո իր ելույթում։ Վարչապետը հավելել է, որ անմիջապես կդիմի Նիդեռլանդների թագավոր […] ...
19:00 03.06.2025
Անհնար է, որ երբևէ խաղամ «Ռեալում»․ Լամին Յամալ«Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը հայտարարել է, որ երբեք չի խաղալու Մադրիդի «Ռեալում», գրում է Cope-ն: «Խաղայի «Ռեալո՞ւմ»: Երբեք»,- ասել է 17-ամյա ֆուտբոլիստը: Ավարտված մրցաշրջանում Յամալը 55 խաղում դարձել է 18 գոլի ու 21 ագոլային փոխանցման հեղինակ: ...
18:50 03.06.2025
ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել պաղպաղակի արտադրություններումՆկատի ունենալով պաղպաղակի վաճառքի սեզոնային ակտիվացումը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել պաղպաղակի արտադրություններում: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։ «Նմուշառվել և լաբորատոր փորձաքննության են հանձնվել «Թամարա», «Գրանդ Քենդի», «Թամարա և Անի», «Երևան-Կաթ», «Մարտին Սթար», «Արտսվիթ», «Նաիրի Լենդ», «Փինք Բերրի», «Մառնիկ», «Իգիթ», «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ներին, ինչպես նաև անհատ ձեռնարկատերեր Վանուհի Մովսիսյանին, Ազատ Ղազանչյանին, Էդուրադ […] ...
18:50 03.06.2025
«Հարցնում է քաղաքացին» հաղորդաշարը՝ երկխոսելու նոր հարթակ«Հարցնում է քաղաքացին» հաղորդաշարը երկխոսելու նոր հարթակ է ՀՀ քաղաքացիների, սփյուռքում ապրող մեր հայրենակիցների և գործադիր, օրենսդիր մարմինների ներկայացուցիչների միջև։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։ ...
18:38 03.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, ինչպես նաև Ֆրանսիայի տարածաշրջանային և տեղական ինքնակառավարման մի շարք ներկայացուցիչներ։ Պատվիրակությունը ժամանել էր Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ համաժողովին մասնակցելու համար: Ողջունելով հյուրերին՝ նախագահն ասել է. «Հայ-ֆրանսիական հարաբերություններում ապակենտրոնացված […] ...