15:45 03.06.2025
Հունիսի 2-3-ը Գորիսում անցկացվել է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի լիագումար նիստը:
ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամ, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը ելույթով հանդես է եկել համաժողովի եզրափակիչ նիստում:
«Համաժողովի մեծարգո հրավիրյալներ եւ մասնակիցներ,
Տիկնայք, պարոնայք,
Խորին շնորհակալություն եմ հայտնում այս օրերին Գորիսում ձեր ներկայության եւ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովին ձեր ակտիվ մասնակցության համար: Վստահ եմ՝ համամիտ եք այն համոզման հետ, որ այս համաժողովը կարեւոր հարթակ է մեր երկու ժողովուրդների միջեւ գործընկերային կապերի խորացման ու զարգացման համար եւ անպայման պետք է գործի շարունակաբար ու արդյունավետ:
Նախորդ՝ չորրորդ համաժողովից հետո մեր երկու երկրներում բազմաթիվ գործընթացներ ու փոփոխություններ են տեղի ունեցել: Ուզում եմ ընդգծել մի կարեւոր հանգամանք. Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերություններն այդ ընթացքում ավելի են ամրապնդվել՝ հասնելով փոխվստահության նոր մակարդակի: Վերջին երկու օրերի ընթացքում արձանագրած արդյունքները լավագույնս վկայում են այդ մասին:
Ուստի այս հանդիպումը հնարավորություն էր՝ շարունակելու երկխոսությունը, արժեւորելու համագործակցության ձեռքբերումները եւ նախանշելու նոր ուղիներ: Թերեւս շատ ասելիք ունեինք միմյանց, եւ գուցե որոշ թեմաներ էլ դեռ սպասում են իրենց քննարկմանը:
Ամենեւին չթերագնահատելով նախորդ համաժողովների կարեւորությունը՝ ցանկանում եմ նշել մի քանի հանգամանք, որոնք այս տարվա համաժողովն առանձնացնում են նախորդներից:
Այսօր Սյունիքում ենք, Սյունիքի ամենաֆրանսախոս քաղաքում՝ Գորիսում, եւ սա ինքնին խորհրդանշական է: Այս առիթով պարտքս եմ համարում հիշել մեր անփոխարինելի ուսուցչուհուն՝ տիկին Արմենուհի Յակոբյանին, ով, լինելով Մեծ եղեռնից փրկվածների ժառանգ, անձնական նվիրումով Գորիսում ձեւավորեց ֆրանսիական լեզվի ու մշակույթի յուրահատուկ ավանդույթ, որը պահպանվում է մինչ օրս:
Համաժողովը նշանավորվեց նաեւ Սյունիքում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացմամբ: Սա առավել քան խորհրդանշական եւ գործնական նշանակություն ունեցող քայլ էր: Սյունիքը հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության ռազմավարական ուղղություններից է:
Մենք զգալի ներուժ ունենք համատեղ ծրագրերի իրականացման համար: Ֆրանսիայի ցուցաբերած աջակցությունը, լինի մարդասիրական, տնտեսական, կրթամշակութային կամ այլ ուղղություններով, չափազանց կարեւոր է մարզի համակողմանի եւ կայուն զարգացման տեսանկյունից:
Անցած երկու օրերի ընթացքում առանցքային թեմաների անդրադարձանք, կարծիքներ փոխանակեցինք Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանվածների կարիքներին ուղղված ծրագրերի, տարածքների տնտեսական կառավարման հարցերի շուրջ, կարեւորեցինք կառավարման գործում կանանց ակտիվ ներգրավվածությունն ու քաղաքացիական մասնակցությունը, քննարկեցինք ֆրանկոֆոնիայի եւ մշակութային կապերի զարգացման լայն հնարավորությունները:
Հարգելի՛ գործընկերներ,
Մեր հանդիպումն ավարտին է մոտենում, սակայն, վստահաբար, շարունակելու ենք մեր երկխոսությունն ու համագործակցությունը, հավատարիմ ենք մնալու մեր գլխավոր նպատակին՝ բարելավելով մարդկանց կյանքի որակը, ամրապնդելով համընդհանուր արժեքները եւ կյանքի կոչելով այնպիսի նախաձեռնություններ, որոնք կնպաստեն հայ-ֆրանսիական բարեկամության խորացմանը:
Վստահ եմ, որ այս օրերի արդյունավետ համատեղ աշխատանքի արդյունքում մեր հաջորդ հանդիպմանը բազում հաջողված պատմություններ կունենանք:
Թույլ տվեք եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ ներգրավվածության, պատրաստակամության եւ արդյունավետ աշխատանքի համար»,- եզրափակել է ելույթը Արմեն Խաչատրյանը:
12:46 05.06.2025
Լիլիթ Մակունցը Վերն Բյուքենանի հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ հարցերՀունիսի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Վերն Բյուքենանի հետ (Հանրապետական, Ֆլորիդա): Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանն ընդգծվել է երկու երկրների օրենսդիրների միջև համագործակցության կարևորությունն ինչպես ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) հետ տարվող աշխատանքների շրջանակում, այնպես էլ դրանից դուրս։ Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ […] ...
12:38 05.06.2025
Առևանգված երեխան հայտնաբերվեց. մերձավոր ազգականը ձերբակալվածների թվում էՀունիսի 3-ին՝ ժամը 12.33-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնում էր երեխայի առևանգման մասին. Երևանում բնակություն հաստատած օտարերկրյա քաղաքացուն Կոմիտասի պողոտայում վազելով մոտեցել էին դիմակավորված անձինք և փախցրել նրա դստերը: Մեկնել են Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները: Ահազանգողի հետ մանրակրկիտ զրույցից հետո վարկած առաջ քաշվեց, որը կարճ ժամանակ […] ...
12:34 05.06.2025
ԱԳ փոխնախարարը Համբուրգում ընդգծել է անվտանգության, զարգացման և տարածաշրջանային համագործակցության համադրման կարևորությունըՀունիսի 3-ին Համբուրգի կայուն զարգացման ամենամյա համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել «Կառուցելով կայուն խաղաղություն. կամրջելով անվտանգությունը և զարգացումը խոցելի միջավայրում» խորագրով քննարկմանը: Այս մասին հայտնել են ԱԳ նախարարությունից: Անդրադառնալով կայուն խաղաղության գաղափարին՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է հակամարտությունների կանխարգելման հարցում ներառական մոտեցման, մասնավորապես՝ անվտանգության, զարգացման […] ...
12:29 05.06.2025
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ Աշտարակ-Ագարակ ճանապարհին բեռնատար է այրվելՀունիսի 5-ին, ժամը 09:41-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում՝ հուշարձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին «Ford» մակնիշի բեռնատարը դուրս է եկել […] ...
12:25 05.06.2025
Մեկնարկել են Էջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մասիս համայնք տանող 4.4 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները. ՏԿԵ նախարարՄեկնարկել են Էջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մասիս համայնք տանող 4.4 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
12:18 05.06.2025
Երբևէ չհիմնանորոգված թիվ 23 մանկապարտեզում արդեն ստեղծվել են լավագույն պայմանները մեր երեխաների համար. ԱվինյանԿառուցումից հետո երբևէ չհիմնանորոգված թիվ 23 մանկապարտեզում արդեն ստեղծվել են լավագույն ու հարմարավետ պայմանները մեր երեխաների կրթության և զարգացման համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...