17:04 28.08.2018
«Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանն ընդառաջ ՊՆ վարչական համալիրում ընթացող նախապատրաստական հավաք-պարապմունքների շրջանակում օգոստոսի 28-ին դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Դավիթ Տոնոյանը պաշտոնատար անձանց է ներկայացրել իր տեսլականը պաշտպանության ոլորտի գործունեության զարգացման առաջնահերթությունների և դրանցից բխող գերակա խնդիրների վերաբերյալ:
Անդրադառնալով զինված ուժերի զարգացման նախադրյալներին՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է անընդհատ սովորելու, բարեփոխվելու և բանակն ավելի տարաշարժուն՝ մանևրային դարձնելու իրողությունը:
«Հորիզոնական հաղորդակցությունը, առանց բյուրոկրատական քաշքշուքների, պետք է դառնա նորմ, ոչ թե բացառություն: Վերացնելու ենք փոխգործակցությունը արգելակող կամ լրջորեն բարդացնող արհեստական արգելքները` բացառելով ,այսպես ասած՝ «հորանային» աշխատաոճը, երբ առանձին օղակներ առաջ են տանում իրենց օրակարգերը` չիմանալով դրանց միավորող ընդհանուր մտահղացումը»,- նշել է ՀՀ պաշտպանության նախարարը:
Չափազանց կարևորելով բանակի սպառազինման, կառավարման համակարգի արդիականացման և անձնակազմի մարտունակության ամրապնդմանը միտված քայլերը՝ նախարար Տոնոյանը վստահեցրել է, որ այս պահին ընթացքի մեջ են սպառազինության ծրագրերի թարմացման աշխատանքները, որոնց շրջանակում պլանավորվում է ձեռքբերել նաև բազմաֆունկցիոնալ ավիացիա:
«Մինչև այժմ հայկական զինված ուժերը ունեցել են հստակ արտահայտված ցամաքային ուժի կերպար, օդային գերակայության համար պայքարում ապավինելով միայն ՀՕՊ և ցամաքային հրթիռային միջոցներին: Ժամանակները, սակայն, փոխվել են: Զինված ուժերին հաղորդվելիք տարաշարժուն կերպարը պահանջում է նաև կործանիչ-ռմբակոծիչ ավիացիայի առկայություն, քանի որ ոչ մի հրթիռային համակարգ չի փոխարինի այս կարողությանը օգտագործման ճկունության և դիմակայունության առումով»,- շեշտել է Դավիթ Տոնոյանը:
Դասախոսության առանցքում նաև առաջնագիծը արդիական տեխնիկական միջոցներով համալրելու և մարտական խնդիրների կատարման արդյունավետությունը բարձրացնելու հարցերն էին: Այս առումով պաշտպանության նախարարն ընդգծել է, որ 2016թ. երկրորդ կեսին և 2017թ. ընթացքում կատարված աշխատանքների շնորհիվ մեծապես փոխվել է առաջնագծի զինվածությունը տեսադիտարկման և հավաստանշման սարքավորումներով, որոնք թույլ են տվել զգալիորեն նվազեցնել անակնկալ դիվերսիաներ իրականացնելու հակառակորդի հնարավորությունները: Ընթացքի մեջ են առաջնագծում հակառակորդի հայտնաբերման, որոշումների կայացման, կրակային և ինժեներական միջոցներով հակառակորդի խոցման ու հասցված վնասների գնահատման ինտեգրված համակարգի ստեղծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները:
ԶՈՒ-երի առջև դրված գերակա խնդիրների շարքում նախարար Տոնոյանը առանձնացրել է նաև մարտական հերթապահության կրման ձևերի կատարելագործման առաջնահերթությունը՝ շեշտելով, որ եկել է ամենօրյա մարտական խնդրի իրականացման եղանակներում արմատական փոփոխություններ կատարելու ժամանակը:
«Մեր նպատակն է զգալիորեն նվազեցնել անձնակազմի՝ հակառակորդի նշանառու կրակի տակ գտնվելու տևողությունը, բարձրացնել պաշտպանվածության և դիմակայունության աստիճանը, ինչպես նաև ավելացնել հակառակորդի դիվերսիոն խմբերի դարանակալման ու ոչնչացման հավանականությունը»,- նշել է պաշտպանության նախարարը:
Անդրադառնալով պաշտպանական համակարգում որդեգրված ռազմավարական մյուս մոտեցումներին՝ Դավիթ Տոնոյանը մատնանշել է զինանձնակազմի բարոյահոգեբանական պատրաստության, նյութական ու բժշկական ապահովման և սոցիալական պաշտպանվածության մակարդակի առավել բարձրացման, ռազմակրթական համակարգի կատարելագործման, ինչպես նաև միջազգային կապերի ընդլայնման առաջնահերթությունները:
10:25 03.08.2025
Կարեն Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյում ընթացող «Մասթերս»-ի քառորդ եզրափակիչՏորոնտոյում ընթացող Թենիսի պրոֆեսիոնալների ասոցիացիայի (ATP) մրցաշարի չորրորդ փուլի խաղում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է նորվեգացի Կասպեր Ռուդին։ Խաղն ավարտվել է 6:4, 7:5 հաշվով՝ Խաչանովի օգտին։ Քառորդ եզրափակիչում Խաչանովը կխաղա ամերիկացի Ալեքս Միկելսենի հետ։ Խաչանովը 29 տարեկան է և ATP վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 20-րդ տեղը։ ...
10:12 03.08.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
10:00 03.08.2025
ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին․ կա զոհՕգոստոսի 2-ին, ժամը 22։04-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Porsche» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային․ վերջինիս վարորդը տեղում մահացել […] ...
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...