15:24 16.03.2018
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը այսօր դրական եզրակացությամբ առաջիկա լիագումար նիստերի օրակարգ է ընդգրկել «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը:
Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ քննարկվող այս նախագիշը բավականին վիճելի դրույթներ ուներ ու դարձել էր կռվախնձոր ԱԺ ՀՀԿ և «Ծառուկյան» խմբակցությունների միջև:
Քննարկման սկզբում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ խմբակցությունների հետ ունեցած աշխատանքային քննարկումների արդյունքում եկել են փոխզիջման ու գտել շատ վիճելի հարցերի լուծումներ: Դա հաստատեց նաև հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը:
«Ելք» խմբակցության ներկայացուցիչ Արարատ Միրզոյանը իր հերթին արձագանքել է, որ իրենց խմբակցությունը քննարկումներին չի մասնակցել ու կոնկրետ իրենք որևէ մեկի հետ փոխզիջման չեն եկել:
Ըստ էության, վիճելի բոլոր հարցերը գրեթե լուծվել են: Օրինակ բուհերի ռեկտորների տարիքային շեմը, որը նախագծի նախնական տարբերակում նշվել էր 70 տարեկանը, ինչն էլ դարձել էր վեճերի առարկա, իջեցվել ու սահմանվել է 65 տարեկանը:
Հանձնաժողովում, սակայն, բանավեճի առարկա դարձավ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանի առաջարկը բուհերի կառավարման խորհրդի կազմի նշանակման մասով: Պատգամավորն առաջարկել էր այդ լիազորությունները տրամադրել ԿԳ նախարարին: Նախարար Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ այդ հարցը քննարկել է վարչապետի հետ ու սկզբունքային խնդիր չեն տեսնում, այսինքն կառավարությունը պատրաստ է ընդունել առաջարկը:
Առաջարկը սակայն անընդունելի են համարում ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները, պնդելով, որ դա գործադիրի ղեկավարի լիազորությունների հարց է:
«Ելք» Խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը հորդորել է գործընկերներին ընդունել Կյուրեղյանի առաջարկը, պնդելով, որ թեև հարցը ավելի շատ տեխնիկական բնույթի է, սակայն հանրապետականների այս մոտեցումից տպավորություն ունի, որ հարցի տակ թաքնված քաղաքական ենթատեքստ կա:«Եթե քաղաքական մեծամասնությունը չի անսում գործադիրի կարծիքին, խորհրդարանական գործընկերների՝ Դաշնակցության և «Ելք»-ի ներկայացուցիչների կարծիքին և պնդում է, ուրեմն թույլ տվեք մի քիչ անմեղ շանտաժ անել ու ասել, որ դա ինձ հիմք կտա ենթադրությունների ճանապարհով գնալ»- հայտարարել է Միրզոյանը:
ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ ընդդիմադիր գործընկերոջ դիրքորոշումը ավելի շատ կապրիզ է հիշեցնում, քան բովանդակային քննարկում: Ավագյանի պնդմամբ, եթե նման փոփոխություն կատարվի այս օրենքում, ապա պետք է վեարանայվեն նաև բոլոր հիմնադրամներին վերաբերող որոշումները, ինչպես նաև բուհերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները:
Պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի առաջարկը դրվել է քվեարկության ու չի ընդունվել: Դեմ են քվեարկել հանձնաժողովի ՀՀԿ 5 անդամները, իսկ Ծառուկյան , Ելք և ՀՅԴ խմբակցությունները ՝ կողմ:
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...
23:21 16.06.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հունիսի 9-15-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.74 մ (15.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 12 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 35 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...