22:34 09.09.2023
Միշտ չէ, որ գլխուղեղի չարորակ ուռուցքները սկզբնական փուլերում արտահայտում են ընդգծված ախտանշաններ, ինչի պատճառով հիվանդները հաճախ օգնության են դիմում հետագա փուլերում։ Ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Սերյակովը խոսել է այն մասին, թե ինչ ախտանիշների վրա պետք է ուշադրություն դարձնել։
«Ուղեղի չարորակ ուռուցքի ամենատարածված և վաղ ախտանիշը գլխացավն է: Նրա բնորոշ առանձնահատկությունն այն է, որ այն առաջանում կամ ուժեղանում է գիշերվա երկրորդ կեսին կամ առավոտվան մոտ, ինչպես նաև սթրեսի և ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ։ Այն արտահայտվում է միատոն, ընդհատվող կամ պայթող ցավի տեսքով։ Եթե նման ախտանիշ հայտնվի, պետք է անպայման դիմել բժշկի»,- զգուշացրել է Սերյակովը։
Նաև, ըստ նրա, առաջին ախտանիշներից մեկը կարող է լինել փսխումը, որն առավել հաճախ տեղի է ունենում առավոտյան՝ գլխացավի հետ համատեղ։ Սակայն այն կապված չէ սննդի ընդունման հետ և չի ուղեկցվում սրտխառնոցով։ Ուռուցքաբանը նշել է, որ երեխաների մոտ փսխում կարող է առաջանալ առանձին, առանց ուղեկցող այլ ախտանիշների։
«Ուղեղի չարորակ նորագոյացությունների նշանները ներառում են նաև հոգեկան խանգարումներ՝ հիշողության, մտածողության, ընկալման և կենտրոնացման հետ կապված խնդիրների տեսքով։ Հիվանդները կարող են դժվարություններ ունենալ տարածության և ժամանակի մեջ կողմնորոշվելու համար: Նրանք դառնում են դյուրագրգիռ, ագրեսիվ կամ, ընդհակառակը, լեթարգիական և անտարբեր։ Երբեմն նկատվում են հալյուցինացիաներ»,- հավելել է Սերյակովը:
Առաջին վառ ախտանիշներից կարելի է նկատել նաև ջղաձգական (էպիլեպտիկ) նոպաներ։ Հատկապես զգոն պետք է լինել 20 տարեկանը լրանալուց հետո առաջին անգամ՝ առանց որևէ ակնհայտ պատճառի հայտնվելու դեպքում, նշել է բժիշկը։
«Վաղ փուլերում նկատվում են նաև տեսողության հետ կապված խնդիրներ, որոնք ուղեկցվում են մառախուղի զգացումով և աչքերի առջև շարժվող ճանճերի տեսքով։ Հիվանդը կարող է բողոքել նաև զգայունության պակասից, լսողության կամ խոսքի խանգարումից»,- զգուշացրել է Սերյակովը։
Հետագա փուլերում առաջանում է գլխապտույտ, որն արտահայտվում է նոպաների տեսքով, որոնք սովորաբար կապված են գլխի որոշակի դիրքի հետ։
«Վերոնշյալ ախտանիշներից որևէ մեկի առկայության դեպքում խորհուրդ է տրվում անհապաղ դիմել մասնագետի՝ ախտորոշման և համապատասխան բուժման համար»,- ամփոփել է ուռուցքաբանը։
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...