20:21 05.09.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Արագածոտնի մարզ`
11։00-17։00 Լուսակն, Ագարակ և Աղձք գյուղեր,
Արարատի մարզ`
10։00-11։00 Ոսկետափ գյուղ, Այգավան գյուղ՝ մասնակի,
10։00-13։00 Վանաշեն, Սևակավան, Ուրցաձոր գյուղեր մասնակի,
10։30-12։30 Այգեպատ, Այգեզարդ գյուղեր մասնակի,
11։00-12։00 Փոքր Վեդի, Տափերական գյուղեր, Նոր Կյանք գյուղ մասնակի,
12։00-13։00 Արալեզ գյուղ մասնակի,
Վայոց Ձորի մարզ`
10։30-12։30 Բարձրունի գյուղ մասնակի,
11։00-13։00 Վերնաշեն գյուղ մասնակի,
Կոտայքի մարզ`
10:00-16:30 Զովունի համայնք 2-7, 12-18, 34-40 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մուշ թաղամաս, Պարույր Սևակի, Արաբկիր և Ն․Ավետիսյան փողոցներ, Գարեգին Նժդեհի փ. 1, 2, 5, 9, 9/1 շենքեր, Վ․Սարգսյան փողոց, Վ․Սարգսյան փ. 5, 7, 9 շենքեր, Վ․Սարգսյան 1-ին փակուղու հասցեներ, Սեդրակ Ջալալյան փ. 8, 12 շենքեր, Ա․Հարությունյան, Կարեն Դեմիրճյան, Շիրազի, Խաչանովի և Վահան Տերյան փողոցներ, Զովունի այգեգործական ընկերություն, «Արագիլ» այգեգործական ընկերություն, Քանաքեռավան համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժաորդներ, Երևանի խմելու ջուր, Քասախ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
10։30-16։30 Կարենիս, Ալափարս համայնքներ, «Բջնի» հանքային ջրերի պոմպակայան, Ավետարանի հավատքի քրիստոնյաների եկեղեցի, «Արտսոն Գրուպ» ՍՊԸ, «Յուքոմ», «Վիվա-ՄՏՍ», «Թիմ Տելեկոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-13:00 Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջան,
11։00-15։00 Ծաղկաձոր քաղաք` «Մուլտի Ռեստ հաուս» հյուրանոցային համալիր,
11:00-16:00 Մայակովսկի գյուղն ամբողջությամբ,
Գեղարքունիքի մարզ՝
10։00–12:00 Լիճք բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Տավուշի մարզ՝
12:00-15:00 Դիլիջան քաղաք՝ Թբիլիսյան խճուղի մասնակի և Թեղուտ գյուղ,
Սյունիքի մարզ՝
09:20-12:00 Անդոկավան գյուղ մասնակի:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...