ԼՂ-ում բնակվող 30.000 երեխաները տառապում են թերսնուցումից ու սննդի պակասից. Աննա Հակոբյանի ելույթը Կիևում Առաջին տիկնանց եւ ամուսինների երրորդ գագաթնաժողովում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+19.09 oC

ԼՂ-ում բնակվող 30.000 երեխաները տառապում են թերսնուցումից ու սննդի պակասից. Աննա Հակոբյանի ելույթը Կիևում Առաջին տիկնանց եւ ամուսինների երրորդ գագաթնաժողովում

10:54 07.09.2023

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայի հրավերով, սեպտեմբերի 6-ին Կիևում մասնակցել է «Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա երրորդ գագաթնաժողովին»։ Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից:

Այս տարի, տասնյակ երկրների ղեկավարների կանայք և ամուսինները, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները, հայտնի դերասանները և լրագրողները զրուցել են հոգեկան առողջության մասին։

Մինչև միջոցառման պաշտոնական արարողության մեկնարկը պատվիրակությունները այցելել են «Նահատակ մանուկներ»-ի ցուցահանդես, որտեղ ոգեկոչման արարողություն է անցկացվել։ Ի հիշատակ պատերազմում զոհված երեխաների, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մյուս պատվիրակությունների ղեկավարների հետ միասին հարգանքի տուրք է մատուցել նահատակված մանուկներին՝ խորհրդանշական փափուկ խաղալիք դնելով երեխաների ոգեկոչման վայրում։

Գագաթնաժողովի պաշտոնական մեկնարկից հետո ելույթով է հանդես եկել Աննա Հակոբյանը։

«Մենք վերադառնում ենք «Երեխաների նահատակություն» ցուցահանդեսից, որտեղ մենք ոգեկոչեցինք 2022 թ-ի փետրվարի 24-ից մինչ այժմ Ուկրաինայում նահատակված երեխաների հիշատակը։ Երբ ես մտորում եմ այն հարցի մասին, թե ապագան ինչ է պատրաստել իմ երեխաների, իմ երկրի երեխաների և աշխարհի երեխաների համար, ամենաշատը ես մտածում եմ այն երեխաների մասին, որոնք այլևս ապագա չունեն, որոնք մնացին անցյալում և ում հիշատակը մենք հենց նոր ոգեկոչեցինք։ Կարծում եմ մենք՝ մեծահասակներս, ժամանակին մեր առավելագույնը չենք արել, որպեսզի ապագան «չպատրաստեր» կյանքի այսպիսի ավարտ նրանց համար։ Այս երեխաների համար ես ինձ չափազանց մեղավոր եմ զգում։ Ես շատ մեղավոր եմ զգում աշխարհի այն բոլոր երեխաների համար, ովքեր նահատակվել են տարբեր պատերազմներում, անկախ նրանից, թե որ երկրում են նրանք սպանվել, առանց ռասսայական, գույնի, կրոնական կամ սոցիալական ծագման խտրականության»։

Ըստ վարչապետի տիկնոջ, նորմալ չէ 21-րդ դարում ունենալ «Նահատակ մանուկներ»-ի ցուցահանդես, նորմալ չէ, երբ երեխաները սպիներ են ունենում ռմբակոծության հետևանքով։ Աննա Հակոբյանի խոսքով, նորմալ չէ 21-րդ դարում ունենալ երեխաներ, որոնք շրջափակման մեջ են, սոված ու հյուծված, ցեղասպանության վախը սրտում։

«Մինչ մենք խոսում ենք, Լեռնային Ղարաբաղի 120.000 խաղաղ բնակչությունը, որոնց կյանքը շարունակական սպառնալիքի տակ է, հայտնվել է հումանիտար աղետի շեմին Լաչինի միջանցքի անմարդկային շրջափակման պատճառով։ Լեռնային Ղարաբաղում բնակվող 30.000 երեխաները տառապում են թերսնուցումից ու սննդի պակասից։ Նրանք ստիպված են ժամերով հերթ կանգնել մինիմալ քանակի սնունդ ստանալու համար։ Նրանք հաճախակի գրանցվող ուշագնացության դեպքերի ականատեսն են, ինչը Լեռնային Ղարաբաղի բնակիչների գերլարված հոգեկան վիճակի հետևանքն է։ 30.000 երեխաներ արգելափակված են մի փոքրիկ հողակտորի մեջ՝ զրկված իրենց անօտարելի իրավունքներից, ինչպիսիքն են սննդի, առողջության պահպանման և կրթության իրավունքները»,- ասել է ՀՀ վարչապետի տիկինը։

Աննա Հակոբյանն ընդգծել է, որ շուրջ 2000 հղիներ զրկված են պարզագույն բուժզննություն անցնելու հնարավորությունից։ Վարչապետի տիկնոջ խոսքով՝ միայն արգելափակված միտքը կարող է աչք փակել անմեղ մարդկանց տառապանքների վրա, և միայն շփոթված սիրտն է պահպանում կյանքի ճանապարհի շրջափակումը` Լաչինի միջանցքը, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ։

«Ավարտելով՝ կցանկանայի յուրաքանչյուրիս կոչ անել ունենալ բավարար քաջություն՝ գտնելու մեր բոլոր խնդիրների լուծումը, այդ թվում վերը նշվածը, բացարձակապես այլ տեսանկյունից։ Մենք պետք է գնահատենք յուրաքանչուր մարդկային կյանք և պետք գտնենք նոր ճանապարհներ ու գործիքներ կասեցնելու համար պատերազմներն ու արժևորելու մարդկային կյանքերը։ Ի վերջո, գլոբալ խաղաղությունը անկյունաքարային նախապայման է առաջընթացի համար, և միայն այսպես մենք կարող ենք ժառանգել ավելի լավ աշխարհ հետագա սերունդներին»,- ասել է նա։

Աննա Հակոբյանը ներկաներին տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 19-ին «Կին քաղաքական առաջնորդներ» համաշխարհային ցանցը Հայաստանի հետ կազմակերպում է գագաթնաժողով՝ Երևանում, նվիրված կին առաջնորդների դերին ժողովրդավարական աշխարհում և անվտանգային համակարգում։ Աննա Հակոբյանը սիրով հրավիրել է ներկա գտնվողներին այցելել Երևան և մասնակցել գագաթնաժողովին։

Գագաթնաժողովի ընթացքում ելույթներ են ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Դանիայի վարչապետը։

Առաջին տիկինների և ամուսինների գագաթնաժողովը միջազգային հարթակ է, որը միավորում է աշխարհի ազդեցիկ կանանց ու տղամարդկանց՝ համընդհանուր հումանիտար խնդիրների վերաբերյալ քննարկումներ ծավալելու և լուծումներ գտնելու համար։ Ըստ գագաթնաժողովի գաղափարախոսության՝ դա հնարավոր է գործընկերային հարաբերությունների, դիվանագիտության, փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացմամբ։ Գագաթնաժողովը կենտրոնանալու է մարդկության համար համատեղ ավելի լավ ապագա ստեղծելու կարևորագույն թեմաներից մեկի վրա։

Գագաթնաժողովին ներկա են եղել Լիտվայի, Սերբիայի, Դանիայի, Սլովակիայի, Չեխիայի, Սլովենիայի և Էստոնիայի առաջին տիկիններ և ամուսինները, իսկ շուրջ 18 երկրի առաջին տիկիններ մասնակցել են հեռավար: Առաջին տիկնանց և ամուսինների գագաթնաժողովն անցկացվում է Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայի նախաձեռնությամբ՝ 2021 թվականից։

Միջոցառումից հետո Աննա Հակոբյանն այցելել է նաև Կիևի Սբ․ Սոֆիայի տաճար, որտեղ պատի վրա պահպանված է հայատառ գրառում։ Ըստ գիտնականների՝ 16-րդ դարում Ուկրաինայի այս հատվածում հաստատված հայերը սերտ կապեր են ունեցել «Կիևի Սոֆիա» արգելոցի հետ։ Գիտնականների խոսքով՝ տաճարում պահպանվել են տասնյակ հայատառ գրառումներ։ Հատկանշական է, որ Կիևի Սբ․ Սոֆիայի տաճարի հիմնադիրներից մեկը ազգությամբ հայ արքայադուստր Աննա Բյուզանդացին է՝ Կիևյան Ռուսիայի իշխան Վլադիմիր Մեծի կինը։ Աննա Բյուզանդացին համարվում է այն մարդը, որը կնքել է Կիևյան Ռուսիան, քանի որ Վլադիմիր Մեծի օրոք է Ռուսիայում տարածվել քրիստոնեությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

00:05 30.06.2025

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

23:59 29.06.2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

23:45 29.06.2025

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

Հանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

23:30 29.06.2025

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

23:18 29.06.2025

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

23:00 29.06.2025

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...

BACK_TO_TOP