



18:44 07.09.2023
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը որպես բանախոս մասնակցել է Եվրոպական տնտեսական համաժողովին, որն ընթանում է Լեհաստանում և այս տարի հյուրընկալել է 4000 մասնակիցների։
«Սփյուռք ունեցող երկրների քաղաքականությունը և փոխադարձ հարաբերությունները» պանելային քննարկմանը Գլխավոր հանձնակատարի հետ միասին մասնակցել է նաև Լիտվայի Գլոբալ դեպարտամենտի գլխավոր տնօրեն Լինա Զուկաուսկայտեն։ Նիստը վարել է Լեհաստանի սփյուռքի և արտերկրի լեհերի հարցերով կառավարության լիազոր ներկայացուցիչ, պետնախարար Յան Ջիեջիչակը։
Քննարկմանը դիտորդի կարգավիճակում ներկա են գտնվել եվրոպական տարբեր երկրների ներկայացուցիչներ, դիվանագետներ, պետական պաշտոնյաներ, հետազոտողներ, ինչպես նաև Լեհաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հայ համայնքների ներկայացուցիչներ։
Զարեհ Սինանյանը ներկայացրել է հայկական սփյուռքի ստեղծման և զարգացման պատմությունը, առանձնահատկությունները, աշխարհագրությունը, ինչպես նաև ծավալուն ակնարկ կատարել սփյուռքի հետ աշխատանքի ռազմավարական ուղղություններին։
«Մեր աշխատանքի ուղղությունները բազմաթիվ են, սակայն եթե երկու մեծ հոսքերի բաժանենք, դրանք կլինեն հայրենադարձության գործընթացը և սփյուռքի ներուժի ներգրավումը հայրենիքի բոլոր գործընթացներում։ Մենք հավատացած ենք, որ հայրենիք-սփյուռք կապերը նման են երկկողմանի ճանապարհի, որտեղ առանց փոխադարձության և համատեղ ռեսուրսների ներդրման անհնար է ակնկալել երկարաժամկետ արդյունք»,- նշել է Գլխավոր հանձնակատարը և ներկայացրել գրասենյակի նորաբաց Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը, ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ», համայնքներում երիտասարդ առաջնորդության խրախուսման «Սփյուռքի երիտասարդ դեսպան», սփյուռքի պատանիների հայրենաճանաչության «Քայլ դեպի տուն» ծրագրերը։ Ակնարկ է կատարվել նաև սփյուռքի ներուժի քարտեզագրմանը, համայնքների հետ կապի ձևաչափերին, գրասենյակի կողմից կազմակերպվող համաժողովներին, սփյուռքի կողմից հայրենիքում կատարվող ներդրումներին։ «Չեմ կարող չնշել, որ հայկական սփյուռքը նվիրված է հայկական շահերի պաշտպանությանը։ Մենք չունենք բնական պաշարներ, սակայն ունենք մեծ սփյուռք, որի հետ արդյունավետ աշխատանքը մեզ համար հենման կետ է աշխարհում»,- ընդգծել է Զարեհ Սինանյանը։
Լիտվայի Գլոբալ դեպարտամենտի գլխավոր տնօրեն Լինա Զուկաուսկայտեն ներկայացրել է լիտվական սփյուռքի հետ աշխատանքը, ծրագրերը, որոնք հիմնականում ուղղված են սփյուռքում մայրենի լեզվի և կրթության տարածմանը, երիտասարդների կապին և հայրենադարձությանը։
Լեհաստանի սփյուռքի և արտերկրի լեհերի հարցերով կառավարության լիազոր ներկայացուցիչ, պետնախարար Յան Ջիեջիչակը նշել է, որ Լեհաստանը, ունենալով 20 միլիոնի հասնող սփյուռք, մեծ կարևորություն է տալիս սփյուռքներ ունեցող երկրների հետ փորձի փոխանակմանը։ «Հայաստանի մեծ և նորարական մոտեցումներով փորձը մեզ համար իրոք շատ կարևոր է։ Շնորհակալ եմ Ձեզ, պարոն Գլխավոր հանձնակատար, քանի որ ամիսներ առաջ Հայաստան այցի և Ձեզ հետ հանդիպման ընթացքում ծագեց այս ահռելի համաժողովի շրջանակներում սփյուռքի թեմային նվիրված նիստի կազմակերպումը, որը մեծ հետաքրքրություն ունեցավ այսօր։ Լիահույս եմ, որ և՛ Հայաստանի, և՛ Լիտվայի հետ կշարունակենք սփյուռքի հարցերով սերտ համագործակցությունը»,- շեշտել է պետնախարարը։
Օրվա ավարտին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է համաժողովի մրցանակների հանձնման արարողությանը։
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...