Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում Արցախի վերաբերյալ տեղի ունեցած լսումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում Արցախի վերաբերյալ տեղի ունեցած լսումները

20:55 08.09.2023

Արցախի ԱԳՆ մեկնաբանությունն ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում Արցախի վերաբերյալ տեղի ունեցած լսումների կապակցությամբ․
«Ողջունում ենք ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի Մարդու իրավունքների հանձնաժողովում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող ապօրինի արգելափակման վերաբերյալ արտակարգ լսումների անցկացումը: Բարձր ենք գնահատում Թոմ Լանթոսի Մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահներ՝ Կոնգրեսականներ Սմիթի և ՄակԳովերնի ակտիվ ջանքերը՝ Արցախում ստեղծված մարդասիրական աղետը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահելու ուղղությամբ։
Կարևորում ենք, որ լսումների ընթացքում բանախոսների կողմից Ադրբեջանի գործողություններին տրվել է հստակ իրավական և քաղաքական գնահատական՝ դրանք բնորոշելով որպես Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպանություն: Այս համատեքստում բանախոսները կոչ են արել ԱՄՆ իշխանություններին անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել՝ Արցախում ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ:
Ակնկալում ենք, որ ԱՄՆ-ի և մյուս միջազգային դերակատարների կողմից արված բազմաթիվ դատապարտող հայտարարությունները կվերածվեն գործնական քայլերի՝ պարտադրելով Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն դադարեցնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն ու վերականգնել միջանցքի գործունեության ռեժիմը՝ համապատասխան 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների և Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումների:
Ցեղասպանության կանխարգելումը միջազգային հանրության բոլոր անդամների ինչպես անհատական, այնպես և հավաքական պարտավորությունն է, ինչը ենթադրում է հստակ եւ գործուն քայլերի ձեռնարկում։ Համոզված ենք, որ Արցախում ցեղասպանության կանխումն անհրաժեշտ է ոչ միայն Ադրբեջանի անպատժելիությունը վերացնելու, այլև մարդկության դեմ նման հանցագործությունների կրկնությունն աշխարհի այլ անկյուններում բացառելու համար»:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վթարային շենքերում ապրող շուրջ 60 ընտանիք վերաբնակեցվել է

13:28 05.05.2025

Վթարային շենքերում ապրող շուրջ 60 ընտանիք վերաբնակեցվել է

Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10-րդ հանրակացարանային, 10/1 և սպորտդահլիճի 4-րդ կարգի վթարայնության շենքերում ապրող շուրջ 60 ընտանիք վերաբնակեցվել է՝ բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու և առկա բնակարանային ֆոնդից բնակարաններ տրամադրելու միջոցով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

Նոր Նորքում կառուցվել է ևս մեկ հանգստի գոտի

13:22 05.05.2025

Նոր Նորքում կառուցվել է ևս մեկ հանգստի գոտի

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում կառուցվել է կասկադային համալիր: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Ծրագրի շրջանակում հանգստի գոտում կառուցվել է նաև խաղահրապարակ՝ երեխաների համար, շատրվանային համալիր, ինչպես նաև առանձնացվել է շների համար նախատեսված տարածք: Այգում անցկացվել է նոր ոռոգման համակարգ և արտաքին լուսավորության ցանց: ...

Հայտնաբերվել են ապօրինի զենք և տարաներով կանեփի բույսեր

13:17 05.05.2025

Հայտնաբերվել են ապօրինի զենք և տարաներով կանեփի բույսեր

Արագածոտնի քրեական ոստիկանների բացահայտումը Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս մայիսի 2-ի ժամը 12.30-ին Արագածոտնի մարզի Փարպի գյուղում, թմրամիջոց և զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով ձերբակալվել է 38-ամյա տղամարդ: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նույն օրը փարպեցու բնակարանում կատարված խուզարկությամբ խորդանոցում հայտնաբերվել է ողորկափող երկփողանի հրացան և 43 փամփուշտ, իսկ […] ...

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին

13:10 05.05.2025

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ, ինչպես նաեւ միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաները: Կողմերն անդրադարձել են նաեւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստանի Հանրապետություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցերին: ...

Վերջին 3 օրում գրանցվել է 39 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է, 52 մարդ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

13:05 05.05.2025

Վերջին 3 օրում գրանցվել է 39 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է, 52 մարդ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 181 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 23 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 19-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ խարդախության, 13 դեպք՝ ֆիզիկական ներգործության,11 դեպք՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես […] ...

Ինչպիսի եղանակ է կանխատեսվում առաջիկա օրերին

12:58 05.05.2025

Ինչպիսի եղանակ է կանխատեսվում առաջիկա օրերին

Երևանում մայիսի 5-ի ցերեկը, 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է, մայիսի 8-10-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 5-6-ին՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 5-ի ցերեկը, 6-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 8-10-ին առանձին շրջաններում կեսօրից […] ...

BACK_TO_TOP