14:50 11.09.2023
Խարդախությունը՝ խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակությունն է կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը։ Մեր օրերում, երբ ֆինանսական գործարքների մեծ մասը հնարավոր է կատարել առցանց եղանակով, հանցավոր հակումներ ունեցող անձինք, ուրիշի գույքին խաբեությամբ տիրանալու նպատակով, մտածում են արժանահավատ մեխանիզմներ՝ օգտագործելով համացանցը։
ՆԳՆ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում՝ Արցախի պաշարման հետ կապված, ավելացել են համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հանցագործության դեպքերը: Մասնավորապես, սոցիալական ցանցերում Արցախի բնակիչներին հարմար գներով առաջարկում են ապրանքներ և խոստանում այն կարճ ժամանակահատվածում հասցնել Ստեփանակերտ:
Խարդախության եղանակով գումարը հափշտակելուց հետո արցախցի օգտատերերը հայտնվում են սև ցուցակում: Միայն սեպտեմբեր ամսվա ընթացքում այսօրինակ 2 հաղորդում է ստացվել: Խաբեությամբ շահույթ ստանալ ակնկալողները սոցցանցում ստեղծում են տարբեր անվանումներով կեղծ օգտահաշիվներ, որոնցում տեղադրում են գայթակղիչ հայտարարություններ:
Սեպտեմբերի 1-ին տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է մուտքագրվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Բ.-ի դիմումն այն մասին, որ «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի միջոցով, կապ է հաստատել «Hunanyan Gayane» անվամբ գրանցված օգտատիրոջ հետ, ով նամակագրության ընթացքում ձեռք է բերել էլեկտրական սկուտերի գնման պայմանավորվածություն, որից հետո «Hunanyan Gayane» անվամբ գրանցված օգտատերը պահանջել է տերմինալի միջոցով «IDBank» ՓԲ ընկերության 43182900100**** բանկային քարտին փոխանցել ընդհանուր 156.000 ՀՀ դրամ՝ էլեկտրական սկուտերի ձեռք բերման նպատակով:
Նույն օրը Ա. Բ.-ն տերմինալի միջոցով բանկային քարտին 156000 ՀՀ դրամ է փոխանցել, որը ստանալուց հետո հափշտակվել է անհայտ անձի կողմից, ինչի արդյունքում Արցախի բնակչին պատճառվել է գույքային վնաս:
Սեպտեմբերի 5-ին վարչությունը ստացել է մեկ այլ դիմում՝ Մարտակերտի շրջանի բնակիչ Հ.Ի.-ից: Օգոստոսի 31-ին «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի միջոցով վերջինս կապ է հաստատել «Arustamyan Andrey» անվամբ գրանցված օգտատիրոջ հետ, ով «Messenger» հավելվածի միջոցով նամակագրության և զանգերի ընթացքում ձեռք է բերել բենզինի, ծխախոտի և ձեթի գնման պայմանավորվածություն, որից հետո վերջինս պահանջել է տերմինալի միջոցով 43182900922**** բանակային քարտին փոխանցել ընդհանուր 200․000 ՀՀ դրամ գումար։
Պայմանավորված ապրանքը ձեռք բերելու նպատակով, սեպտեմբերի 3-ին Հ․Ի.-ն տերմինալի միջոցով նշված բանակային քարտին ընդհանուր 200․000 ՀՀ դրամ գումար է փոխանցել, որը ստանալուց հետո հափշտակվել է ոմն Անդրեյ անունով ներկայացած անձի կողմից, ինչի արդյունքում Հ․Ի.-ին պատճառվել է զգալի չափերի հասնող գույքային վնաս:
Ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը կոչ է անում Արցախի քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն, զերծ մնալ նմանատիպ գործարքներից և չընկնել ծուղակը, իսկ տուժելու դեպքում դիմել ոստիկանություն։
10:30 05.05.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 600 մլն ՀՀ դրամը09:40 05.05.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայում 19 մարդու կյանք են խլել08:55 05.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:30 05.05.2025
Պակիստանը հայտարարել է, որ պատրաստ է «պատշաճ պատասխան տալ թշնամուն»08:13 05.05.2025
Հրդեհ ավտոմեքենայում08:06 05.05.2025
Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը երթևեկելի հատվածից23:30 04.05.2025
Թրամփը բացառել է, որ Կանադան ուժով կմիանա ԱՄՆ-ին21:28 04.05.2025
Կուբայի նախագահը մեկնել է Ռուսաստան՝ Հաղթանակի 80-ամյակի առթիվ20:38 04.05.2025
Մայր Տաճարում կատարվել է քահանայական ձեռնադրություն17:52 04.05.2025
ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ17:18 04.05.2025
Հաղթանակի օրը Մոլդովայում նշվելու է ողջ երկրում16:40 04.05.2025
Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել14:40 04.05.2025
SpaceX-ի Տեխասի բազան կդառնա անկախ քաղաք10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին11:30 05.05.2025
Ստեփանավանի համայնքային ոստիկանները փայտամշակման սղոցարանում ապօրինի փայտանյութ են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ստեփանավան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչը տան բակում ունի փայտամշակման սղոցարան, իսկ փայտանյութը ձեռք է բերել ապօրինի ճանապարհով: Նշված հասցե մեկնած համայնքային ոստիկանները տան բակում հայտնաբերել են 670 տախտակ և ժապավենային սղոց: 48-ամյա տանտերը հայտնել է, որ տախտակները պատրաստել է Ստեփանավանի անտառտնտեսությունից ձեռք բերած փայտանյութից: Նա […] ...
11:15 05.05.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Վեդի համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 10 անշարժ գույք, 3 իրավաբանական անձում մասնակցություն և դրամական միջոցՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Վեդի համայնքի նախկին ղեկավար Վարուժան Հակոբի Բարսեղյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Արարատի մարզի, Վեդի քաղաքում գտնվող 10 անշարժ գույք. 3 իրավաբանական […] ...
11:00 05.05.2025
Bloomberg. Մասկը կարծում է, որ արհեստական բանականությունը պետք է փոխարինի որոշ պետական ծառայողներիԱՄՆ Կառավարության արդյունավետության գրասենյակի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունը կարող է կատարել այն առաջադրանքների մի մասը, որոնք ներկայումս կատարում են պետական ծառայողները։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Նա ԱՄՆ կառավարությունն անվանել է անարդյունավետ և ասել, որ արհեստական բանականությունը պետք է ստանձնի այն գործառույթները, որոնք ներկայումս կատարում են որոշ […] ...
10:47 05.05.2025
Մյանմայում երկրաշարժերի շարք է տեղի ունեցելՄյանմայում մի շարք երկրաշարժեր են գրանցվել, որոնցից ամենաուժեղը 4.8 մագնիտուդ է եղել, հայտնում է Թաիլանդի օդերևութաբանական դեպարտամենտի երկրաշարժերի մոնիթորինգի բաժինը։ «Ամենաուժեղ երկրաշարժը՝ 4.8 մագնիտուդով, գրանցվել է 10 կիլոմետր խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է Մյանմայում ՝ Թաիլանդի հետ սահմանի մոտ։ Մայիսի 5-ի վաղ առավոտից մինչև կեսօր նույն տարածքում գրանցվել են մի քանի այլ ցնցումներ՝ 1.9-ից մինչև […] ...
10:30 05.05.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 600 մլն ՀՀ դրամըԻնչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում են մի շարք գազալցակայանների սեփականատերեր Վ.Կ.-ի և Ն.Գ.-ի և մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթները: Քրեական վարույթներով 14 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին […] ...
10:13 05.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 5-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․66 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...