2020թ-ի նոյեմբերի 9-ի և դրան հաջորդած հայտարարություններով որևէ միջանցք նախատեսված չէ. ԱԳՆ մամուլի խոսնակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+20.09 oC

2020թ-ի նոյեմբերի 9-ի և դրան հաջորդած հայտարարություններով որևէ միջանցք նախատեսված չէ. ԱԳՆ մամուլի խոսնակ

20:54 11.09.2023

ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը “News.am” լրատվական կայքից ստացված հարցմանը

-Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանն ապակառուցողական մոտեցում է ցուցաբերում տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում՝ առաջ քաշելով նոր պայմաններ, խախտելով 2020թ. եռակողմ հայտարարությունը և գործընթացը տանելով փակուղի։ Ադրբեջանի նախարարը, ինչպես նաև այդ երկրի այլ պաշտոնյաներ, շարունակում են հանրային տիրույթում օգտագործել «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Ձեր հարցի պատասխանը կարող է լինել շատ հակիրճ, այն կա նաև հենց հարցման մեջ. 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով և դրան հաջորդած 2021թ. հունվարի 11-ի հայտարարությամբ որևէ այդպիսի միջանցք նախատեսված չէ, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում բացակայում է որևէ միջանցքային տրամաբանություն:
Հայաստանը բազմիցս և բոլոր մակարդակներում հայտարարել և հայտարարում է, որ ոչ միայն պատրաստակամ է, այլև շահագրգռված է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ և 2020թ. եռակողմ հայտարարության ստորագրման պահից ի վեր հավատարիմ է մնացել այդ հայտարարությամբ պայմանավորված այն մոտեցմանը, որ դա պետք է իրականացվի երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո՝ հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ովքե՞ր և ի՞նչ փաստաթղթերի հիման վրա կարող են ստանալ աջակցող միջոցներ

12:30 05.05.2025

Ովքե՞ր և ի՞նչ փաստաթղթերի հիման վրա կարող են ստանալ աջակցող միջոցներ

Պետությունը շարունակում է տրամադրել աջակցող միջոցներ (անվասայլակ, քայլակ, հենակ, ձեռնափայտ, ստորին և վերին վերջույթների պրոթեզ և այլն)՝ դրանց կարիքն ունեցող քաղաքացիներին։ Ովքե՞ր և ի՞նչ փաստաթղթերի հիման վրա կարող են ստանալ աջակցող միջոցներ․ ընթացակարգը ներկայացրել է ԱՍՀ նախարարությունը։ ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 467 դեպք, որից 139-ը՝ արտակարգ

12:23 05.05.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 467 դեպք, որից 139-ը՝ արտակարգ

Ապրիլի 28-ից մայիսի 4-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 467 դեպք, որից 139-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 64, փլուզման, պայթյունի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, քարաթափման, դժբախտ պատահարի, որոնողափրկարարական՝ 2-ական, ուժեղ կարկուտի, վայրի կենդանիների հարձակման՝ 1-ական, թունավորման՝ 10, օձի նկատման՝ 15, կեղծ ահազանգի, ուժեղ քամու՝ 5-ական, ինքնասպանության փորձի՝ 12, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 39, ինչպես նաև՝ […] ...

Երևանի Հ․ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:18 05.05.2025

Երևանի Հ․ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 6-ին՝ ժամը 11:30-ին, «Երևանի Հ․ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Հայտնաբերվել են այլ երկրների իրավապահների կողմից հետախուզվողներ

12:10 05.05.2025

Հայտնաբերվել են այլ երկրների իրավապահների կողմից հետախուզվողներ

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 2-ի առավոտյան վարչություն է ներկայացել անցած տարվա օգոստոսից ՌԴ իրավապահների կողմից ապօրինի դրամախաղերի կազմակերպման և իրականացման մեղադրանքով հետախուզվող վանաձորցի 36-ամյա տղամարդ, խափանման միջոցը՝ կալանք: *** Մայիսի 2-ի գիշերը՝ ժամը 3-ին, «Բագրատաշեն» սահմանային վերահսկողության բաժնից Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Երևանում բնակվող 47-ամյա օտարերկրացի: Հայաստանում […] ...

SHANTNEWS

12:00 05.05.2025

SHANTNEWS

Ստեփանավանի համայնքային ոստիկանները փայտամշակման սղոցարանում ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

11:30 05.05.2025

Ստեփանավանի համայնքային ոստիկանները փայտամշակման սղոցարանում ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ստեփանավան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչը տան բակում ունի փայտամշակման սղոցարան, իսկ փայտանյութը ձեռք է բերել ապօրինի ճանապարհով: Նշված հասցե մեկնած համայնքային ոստիկանները տան բակում հայտնաբերել են 670 տախտակ և ժապավենային սղոց: 48-ամյա տանտերը հայտնել է, որ տախտակները պատրաստել է Ստեփանավանի անտառտնտեսությունից ձեռք բերած փայտանյութից: Նա […] ...

BACK_TO_TOP