Երեք նոր բաժանմունք և մանկական սրահ` Ուռուցքաբանության ազգային կենտրոնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+28.09 oC

Երեք նոր բաժանմունք և մանկական սրահ` Ուռուցքաբանության ազգային կենտրոնում

20:18 12.09.2023

«Ուռուցքաբանության ոլորտը Հայաստանում շատ արագ տեմպերով ու մեծ քայլերով է զարգանում։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում այս նոր ծառայությունների ներդրմամբ կարող ենք վստահաբար ասել՝ աշխարհի ուռուցքաբանական լավագույն կլինիկաների հետ այսօր համահունչ ենք քայլում»,- ներկա գտնվելով ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում բաժանմունքների բացմանը` նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը շրջել է նորաբաց բաժանմունքներում, ծանոթացել պայմաններին ու բուժսարքավորումների հագեցվածությանը։ Էնդոսկոպիկ ռինոլոգիական վիրաբուժության բաժանմունքը գործելու է ամբողջական հագեցվածությամբ` վիրահատարաններ, 10 մահճակալ։

Անոթային ու էնդովասկուլյար վիրաբուժության նորաբաց բաժանմունքում բուժծառայություններ են մատուցվելու ոչ միայն քաղցկեղ ունեցող պացիենտներին։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում այսուհետ արվելու է նաև ՄՌՏ հետազոտություն։ Նախարարը ներկա է գտնվել մագնիսա֊ռեզոնանսային տոմոգրաֆիկ հետազոտության համար կառուցված մասնաշենքի բացմանը։

ՈւԱԿ շրջայցի ժամանակ Անահիտ Ավանեսյանը եղել է նաև նորաբաց մանկական սրահում, որտեղ երեխաները հոգեբանի ուղեկցությամբ, առողջ մթնոլորտում սպասում են այս կենտրոն բուժման կամ հետազոտության եկած իրենց ծնողներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Արզական-Բջնի ավտոճանապարհին. կա 7 տուժած

16:49 30.06.2025

ՃՏՊ Արզական-Բջնի ավտոճանապարհին. կա 7 տուժած

Հունիսի 30-ին՝ ժամը 13:48-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա: Մինչ փրկարարների կանչի վայր […] ...

«Բավարիան» քառորդ եզրափակչում է․ ԱԱԱ

16:44 30.06.2025

«Բավարիան» քառորդ եզրափակչում է․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչում «Բավարիան» 4-2 հաշվով հաղթել է «Ֆլամենգոյին»։ Մյունխենյան թիմից դուբլ է գրանցել Հարի Քեյնը, մեկ գոլ խփեց Լեոն Գորեցկան, նաև մրցակցի կիսապաշտպան Էրիկ Պուլգարը գրավել է սեփական դարպասը։ «Բավարիան» մրցաշարի քառորդ եզրափակչում հուլիսի 5-ին կմրցի ՊՍԺ-ի հետ։ A especialidade de Jorginho 😎 🌎 @FIFACWC | @Flamengo 2 x 3 @FCBayern@FIFACWC | […] ...

Արմեն Ասատրյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ

16:30 30.06.2025

Արմեն Ասատրյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Ասատրյանը նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 15-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Ասատրյանին նշանակել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ»,-ասվում է որոշման մեջ: ...

«Բարսելոնայի» դարպասապահը հնարավոր է՝ տեղափոխվի «Մոնակո»

16:23 30.06.2025

«Բարսելոնայի» դարպասապահը հնարավոր է՝ տեղափոխվի «Մոնակո»

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենը հնարավոր է տեղափոխվի «Մոնակո»։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերն արդեն սկսել են բանակցությունները հնարավոր տրանսֆերի շուրջ: Ֆրանսիական ակումբն այս ամռանն արդեն համաձայնեցրել է Անսու Ֆատիի ու Պոլ Պոգբայի տեղափոխությունները: Հաջորդ թիրախը Տեր Շտեգենն է: Գերմանացի դարպասապահի ապագան շարունակում է անորոշ մնալ Ժոան Գարսիայի տեղափոխությունից հետո: ...

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

16:19 30.06.2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հունիսի 30-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ հորդառատ։ Հուլիսի 1-ին, 3-5-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին կնվազի […] ...

«Կրթվելը նորաձև է». ինչի՞ մասին էին շարժման հերթական հանդիպման ելույթները

16:14 30.06.2025

«Կրթվելը նորաձև է». ինչի՞ մասին էին շարժման հերթական հանդիպման ելույթները

Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը: Մանրամասները` ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP