ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխաններն Ազգային ժողովի պատգամավորների հարցերին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+26.39 oC

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխաններն Ազգային ժողովի պատգամավորների հարցերին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ

11:10 14.09.2023

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխաններն Ազգային ժողովի պատգամավորների հարցերին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ.

Հարց. Կառավարության հարգելի անդամներ, հարցս ուղղում եմ արտաքին գործերի նախարար պարոն Միրզոյանին։ Պարո՛ն Միրզոյան, խորհրդարանը նոր է վերադառնում երկամսյա արձակուրդից և մենք առիթ չենք ունեցել այս ամբիոնից Ձեզ հետ խոսելու խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի շուրջ տարված աշխատանքների մասին։ Խնդրում եմ իրազեկեք՝ ի՞նչ աշխատանքներ են տարվել այս երկու ամիսների ընթացքում, մենք տեղեկացանք, որ հայկական կողմն ուղարկել է իր առաջարկներն ադրբեջանական կողմին։ Ես կցանկանայի տեղեկանալ՝ ի՞նչ գործընթաց է տեղի ունենում այս մասով։

Պատասխան. Տիկի՛ն Ղազարյան, իրականում, սիրով կտեղեկացնեմ, և, գուցե ցավալիորեն, բայց պատասխանը Ձեր հարցի հակիրճ է։ Այո, այս ընթացքում՝ մեր վերջին շփումներից հետո, հայկական կողմն ադրբեջանական կողմին է փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի 5֊րդ խմբագրությունը կամ մեկնաբանությունները։ Եվ բառացիորեն երեկ, ստացել ենք ադրբեջանական կողմի առաջարկները։ Գործընթաց կա, քննարկում կա, առերես բանակցություններ այս ընթացքում՝ հունիսից հետո, չեն եղել, տեղյակ եք այդ մասին։ Կրկին դժբախտաբար պետք է ասեմ, որ էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները, դեռևս, բավականին հեռու են միմյանցից։

Արձագանք. Պարո՛ն Միրզոյան, գիտենք նաև, որ Վաշինգտոնյան հարթակում մի քանի օրվա բանակցությունների փուլից հետո որոշ առաջընթացի մասին է արձանագրվել, գուցե փոքր քայլ, գուցե ոչ առաջնային կարևորության հարցերի շուրջ։ Ուզում եմ տեղեկանալ, արդյո՞ք նախատեսվում են նման ֆորմատի բանակցություններ, ցանկացած միջնորդի ներգրավվածությամբ, ձեր՝ արտգործնախարարների մակարդակով և արդյո՞ք տեղի կունենա հնգակողմ այն հանդիպումը, որի մասին ազդարարել էր Շառլ Միշելը, որը պետք է Գրանադայում տեղի ունենար, եթե չեմ սխալվում հոկտեմբեր ամսին։ Շնորհակալություն։

Պատասխան. Տիկի՛ն Ղազարյան, ես մի առիթով կարծեմ էլի այս ամբիոնից ասել եմ, որ հանդիպումների և բանակցությունների առաջարկ հիմնականում արդեն գոյություն ունեցող հարթակներով գրեթե մշտապես կա։ Եվ ես հիմա չեմ կարող հերքել, որ այդպիսի նախանշված կամ նախնական պայմանավորվածություններ ևս կան, եղել են։ Վերջին անգամ վարչապետի մասնակցությամբ բրյուսելյան հանդիպումից հետո ևս հայտարարվեց, որ նախատեսվում է կրկին առաջնորդների մասնակցությամբ հանդիպում, նույն Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում, այս անգամ արդեն Գրանադայում, ինչպես նշեցիք, հոկտեմբերին։ Նաև նախնական պայմանավորվածություն կար, քննարկումներ կային նախարարների մակարդակով հանդիպումների և բանակցությունների շարունակականության մասին։ Այս պահին կարող եմ ասել, որ որևէ կոնկրետ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա, կան նախնական համաձայնություններ և քննարկումներ։ Այսքանը։ Շնորհակալություն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը միջուկային զենք արտադրելու ծրագրեր չունի․ Արաղչի

18:00 18.05.2025

Իրանը միջուկային զենք արտադրելու ծրագրեր չունի․ Արաղչի

Իրանական կողմը հավատարիմ է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին, Թեհրանը մտադիր չէ միջուկային զենք արտադրել, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին Թեհրանի երկխոսության ֆորումի ժամանակ։ Կիրակի առավոտյան Իրանի մայրաքաղաքում բացվել է Թեհրանի երկխոսության ֆորումը։ Միջոցառումը տեղի է ունենում Իրանի արտաքին գործերի նախարարության քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնում, և ելույթներ են ունեցել […] ...

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականի հետ

17:40 18.05.2025

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականի հետ

Թեհրանում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Հանդիպմանն Ա.Գրիգորյանը և Ք.Խարազին անդրադարձել են տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը և ընդգծել ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը: Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարը և ԳԱ խորհրդականը շեշտել են, որ առկա է երկուստեք կամք, […] ...

Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը

17:23 18.05.2025

Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Երեւան է ժամանել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը: Անիտա Դիմիտրիուին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահը: Այցի շրջանակում նախատեսվում են տարբեր հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...

Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը

17:18 18.05.2025

Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 18-ին Սուրբ Աթոռում (Վատիկան) մասնակցել է Հռոմի Սրբազան քահանայապետ Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը: Միջոցառման պատվավոր հյուրերն էին Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Պերուի նախագահ Դինա Բուլուարտեն և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ավելի քան 150 պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից և միջազգային կառույցներից: ...

Հռոմի պապ Լևոն XIV-ը ստանձնել է առաքելությունը

17:13 18.05.2025

Հռոմի պապ Լևոն XIV-ը ստանձնել է առաքելությունը

Հռոմի պապ Լևոն XIV-ը ստացավ պապական իշխանության խորհրդանիշները՝ «ձկնորսի մատանին» և պալիումը (բրդյա ժապավեն՝ ասեղնագործված խաչերով): Այս հին ծեսը նշանավորել է 267-րդ Հռոմի պապի պաշտոնավարման պաշտոնական սկիզբը։ Բացման պատարագը, որը կավարտվի պապական քարոզով, աղոթքով և օրհնությամբ, կգլխավորի Լևոն XIV-ը։ Հրապարակ են այցելել բազմաթիվ հավատացյալներ, ինչպես նաև արտասահմանյան երկրներից ժամանած ավելի քան 150 պատվիրակություններ, թագավորական տների […] ...

Անվտանգ երթևեկության մշակույթի ձևավորումը ՆԳՆ առաջնահերթություն․ իրազեկման միջոցառումներ դպրոցներում

16:39 18.05.2025

Անվտանգ երթևեկության մշակույթի ձևավորումը ՆԳՆ առաջնահերթություն․ իրազեկման միջոցառումներ դպրոցներում

Ներքին գործերի նախարարությունը միացել է ՄԱԿ-ի Ճանապարհային անվտանգության համաշխարհային շաբաթվա շրջանակում իրազեկման արշավին, որն անցկացվում է մայիսի 12-18-ը՝ «Անվտանգ ճանապարհներ հետիոտների և հեծանվորդների համար» խորագրով։ Նախաձեռնության շրջանակում նախարարությունը մասնակցում է գործընկեր կառույցների հետ համատեղ իրականացվող միջոցառումներին՝ ուղղված ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի և հանրության իրավագիտակցության բարձրացմանը։ Հերթական հանրային իրազեկման միջոցառումը մայիսի 17-ին էր՝ Երևանի Հանրապետության փողոցի […] ...

BACK_TO_TOP